Յան Շենկման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Շենկման
Ծնվել էհունվարի 5, 1973(1973-01-05) (51 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ

Յան Ստիվի Շենկման (հունվարի 5, 1973(1973-01-05), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, լրագրող, գրական և երաժշտական քննադատ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թ.։ Սովորել է Մոսկվայի Մ․ Գորկու անվան թիվ 204 դպրոցում (այժմ՝ Գորկու անվան թիվ 1484 ուսումնական կենտրոն՝ մաթեմատիկայի խորացված ուսումնասիրությամբ)։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Հեղինակ է բանաստեղծությունների չորս գրքի և «Կյանքի հաշվառման գիրք» կարճ արձակի ժողովածուի։ Բանաստեղծությունները տպագրվել են «Նովի միռ», «Արիոն» և «Օկտյաբր» ամսագրերում։ Ապրում է Երևանում։ Ըստ բանաստեղծ Օլգա Սուլչինսկայայի՝ Շենկմանի պոեզիային բնորոշ է «սեփական արդարության մեջ կասկածը»[1]։

Լրագրողական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենկմանն աշխատել է որպես թղթակից «Օգոնյոկ» ընկերությունում, որպես գլխավոր խմբագրի տեղակալ «Russia Beyond»-ում, «Մեդվեդ» ամսագրում և որպես գլխավոր խմբագիր՝ «Ռամբլեր» ընկերությունում[2]։ Սյունակագիր է «Նովայա գազետա»-ում[3]։

«Նոյյան Տապան» գործակալության «Տեղահանված անձինք» հաղորդաշարի հեղինակն ու վարողն է[4]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «О. Сульчинская, Ян Шенкман плюс-минус виолончель // Полит.ру, 07 сентября 2010». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  2. «Ян Шенкман сегодня». news.rambler.ru (ռուսերեն). Рамблер. — Рубрика «Новости». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. «Ян Шенкман». novayagazeta.ee. Новая газета. — Рубрика «Авторы». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. "Завтра начнется резня, и нас никто не спасет". Разговор с Ниной, учительницей из Арцаха, Noyan Tapan.