Յան Միկալեֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Միկալեֆ
Micallef.jpg
Ծնվել էսեպտեմբերի 6, 1969(1969-09-06) (49 տարեկան)
ԾննդավայրԳզիրա, Մալթա
ՔաղաքացիությունFlag of Malta.svg Մալթա
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Յան Միկալեֆ, ծնվել է 1969 թ.-ին Գզիրա քաղաքում (Մալթա)։ Սկսած 2006 թ.-ի մայիսից նա հանդիսանում է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Տեղական իշխանությունների պալատի նախագահը։ 2008 թ.-ի մայիսի 27-ին նա վերընտրվել է այդ պաշտոնում երկու տարի ժամկետով։

Լինելով մասնագիտությամբ իրավաբան (եվրոպական իրավունքի մասնագետ)՝ սկսած 1994 թ.-ից նա հանդիսանում է Գզիրա քաղաքում ավագանու անդամ և Մալթայի համայնքների ասոցիացիայի նախագահ սկսած 1996 թ.-ից։ Միջազգային ասպարեզում նրա քաղաքական կարիերան սկսվում է 1996 թ.-ից որպես Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության ղեկավար։