Յան Գայլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Գայլիտ
լատիշ․՝ Jānis Gailītis
մայիսի 25, 1894(1894-05-25) - օգոստոսի 1, 1938(1938-08-01) (44 տարեկան)
ԾննդավայրՎալմիերա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
Կոչումկորպուսի հրամանատար
Հրամանատարն էրՍիբիրյան ռազմական շրջան և Ուրալի ռազմական շրջան
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Յան Գայլիտ (ռուս.՝ Ян Петро́вич Га́йлит, մայիսի 25, 1894(1894-05-25), Վալմիերա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 1, 1938(1938-08-01), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական գործիչ, կորպուսի հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Գայլիտը ծնվել է 1894 թվականին Վալմիերա քաղաքում[1]։ Աշխատել է որպես բատրակ։ 1915 թվականին զորակոչվել է բանակ։ 1916 թվականին ավարտել է պրապորչիկների դպրոցը։ Եղել է Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, ենթապորուչիկ[2]։ 1918 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը, 1918 թվականի մարտից` Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի։ 1918 թվականի մայիսի 1-ին եղել է Լատիշական ռազմական ջոկատի հրամանատար, 1918 թվականի հունիսին` Արևելյան ռազմաճակատի Պենզայի զորախմբի հրամանատար, 1918 թվականի հուլիսի 6-ից 23-ը Պենզայի դիվիզիայի հրամանատար, 1918 թվականի նոյեմբերից` 2-րդ հրաձգային բրիգադայի շտաբի պետ, 1919 թվականի հունվարից՝ 26-րդ հրաձգային դիվիզիայի 1-ին հրաձգային բրիգադայի հրամանատար, 1919 թվականի մարտի 26-ից մինչև ապրիլի 16-ը և 1919 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 1921 թվականի հոկտեմբերի 26-ը` 26-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, 1933-1937 թվականներին` Սիբիրյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1936 թվականից ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմին կից Ռազմական խորհրդի անդամ։ 1937 թվականի մարտի 14-ից փոխադրվել է Ուրալյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի պաշտոնին։ 1937 թվականի օգոստոսի 15-ից ձերբակալվել է։ 1938 թվականի օգոստոսի 1-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական կոլեգիայի որոշմամբ` լրտեսության և հակահեղափոխական կազմակերպություններին մասնակցելու համար դատապարտվել է մահապատժի։ Նույն օրն էլ գնդակահարվել է։ 1956 թվականի նոյեմբերի 28-ին արդարացվել է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր դրոշի շքանշան (1920)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Коллектив авторов, главный редактор С. С. Хромов. Гражданская война и военная интервенция в СССР. - М.: Советская Энциклопедия, 1983. - 139 с.
  • Черушев Н. С., Черушев Ю. Н. Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные): 1937-1941. Биографический словарь. - М.: Кучково поле; Мегаполис, 2012. - С. 66-67. - 496 с. - 2000 экз. - ISBN 978-5-9950-0217-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Latvijas Padomju enciklopēdija. — Rīga: Galvenā enciklopēdiju redakcija, 1983. — Т. 3. — С. 448.
  2. Мильбах В. С, Курмышов В. М СУДЬБА КОМКОРА Я. П. ГАЙЛИТА (К ВОПРОСУ О СУЩЕСТВОВАНИИ В КРАСНОЙ АРМИИ В 1930-Х ГГ. АНТИСОВЕТСКИХ НАЦИОНАЛИСТИЧЕСКИХ ОРГАНИЗАЦИЙ) // История повседневности. — 2022. — В. 4 (24). — С. 154–168. — ISSN 2542-2375.