Յանկա Կուպալայի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Յանկա Կուպալայի հուշարձան
Կոորդինատներ55°44′32″ հս․ լ. 37°32′22″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է2007
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԼև Գումիլևսկի, Սերգեյ Գումիլևսկի
Ներկա վիճակըԿանգուն

Յանկա Կուպալայի հուշարձան (ռուս.՝ Памятник Янке Купале, բելառուս․՝ Помнік Янку Купалу), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը 2007 թվականին տեղադրվել է Կուտուզովի պողոտայի թիվ 28 շենքի առջևի պուրակում (Դորոգոմիլովո շրջան)։ Նվիրված է բելառուս բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս Յանկա Կուպալային (Իվան Դոմինիկովիչ Լուցևիչ, 1882-1942)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուս բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս Յանկա Կուպալայի հուշարձանի ստեղծումը հարմարեցված էր նրա ծննդյան 125-ամյակին։ Հուշարձանի հեղինակներն են բելառուս քանդակագործներ, Բելառուսի ժողովրդական նկարիչ Լև Գումիլևսկին և նրա որդին՝ Սերգեյ Գումիլևսկին։ 2005 թվականի հունվարի 14-ին հուշարձանի նախագիծը հաստատել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը հանդես է եկել հուշարձանի ստեղծման նախաձեռնողը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ հանդիպման ժամանակ։ Քանդակը ձուլվել է բրոնզից Բելառուսի նկարիչների միության կոմբինատում։ Աշխատանքները ֆինանսավորել են Միութենական պետությունը և Մոսկվայի կառավարությունը։

Հուշարձանը տեղադրելու համար տեղ է ընտրվել Արևմտյան վարչական շրջանում՝ Կուտուզովի պողոտայում։ Պուրակը, որտեղ կանգնեցվել է հուշարձանը, բարեկարգվել է, հուշարձանի տեղադրման համար փոքր բլուր է ստեղծվել։ Արձանի հարևանությամբ տեղադրվել են քարե սալիկներ, որոնք իջնում են դեպի մոխրագույն քարից պատրաստված ոչ մեծ շատրվանը։

Քանդակագործ Գումիլևսկիները գրողին պատկերել են խոհուն դիրքով՝ ձարխոտի ճյուղով և վրան դրված գրքով փայտե ցանկապատին հենված։ Բրոնզե արձանի բարձրությունը 4 մետր է, իսկ «Յանկա Կուպալա» պարզ մակագրությամբ քարե պատվանդանի հետ՝ 7 մետր։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2007 թվականի հուլիսի 7-ին։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]