Jump to content

Յանա Բոլտինյուկի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանա Վիտալիևնա Բոլտինյուկ

Յանա Բոլտինյուկի սպանությունը, հանցագործություն է, որը կատարվել է 2014 թվականի հուլիսի 16-ի վաղ առավոտյան Կալուգայում։ Հետաքննության վարկածով՝ 18-ամյա աղջկա վրա հարձակում է կատարվել առևտրի տաղավարների մոտ գտնվող անտառաշարում, որի ընթացքում նրան բռնաբարել են և խեղդամահ արել։ Աղջկա մարմինը հանցագործները տարել են մոտակա անտառապատ տարածք, որից հետո հանցանշաններից ազատվելու նպատակով այրել են։ Հաջորդ չորս տարիների հետաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցները ստուգել են ավելի քան 11 հազար մարդու մասնակցությունը հանցագործության մեջ։ Ի վերջո, ԴՆԹ-ի փորձաքննության արդյունքների հիման վրա Բոլտինյուկի սպանության մեղադրանքները ներկայացվել են տեղի բնակիչ Եվգենի Տատարինցևին, որն իր մեղքը չի ընդունել։

Այն բանից հետո, երբ Յանա Բոլտինյուկի մայրը դիմել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահին, գործը փոխանցվել է քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությանը, որի շնորհիվ 2019 թվականի հունիսին մի շարք այլ փորձաքննությունների հիման վրա պարզվել է Եվգենի Տատարինցևի ավագ եղբոր՝ Վլադիմիրի սպանության հանցակցությունը։ Ձերբակալությունից կարճ ժամանակ անց Վլադիմիր Տատարինցևը խոստովանական ցուցմունք է տվել սպանության կատարման մեջ՝ հայտարարելով, որ իր հետ մասնակից էր ևս մեկ մարդ, որի ինքնությունը այդպես էլ չի հաջողվել պարզել։ Հետագայում Վլադիմիր Տատարինցևը հրաժարվել է ինքնախոստովանական ցուցմունքներից և հայտարարել իր անմեղության մասին։ Այս գործը լայն հասարակական արձագանք է ստացել և ակտիվորեն քննարկվել է լրատվամիջոցներում, քանի որ ձգձգված հետաքննության ընթացքում այն հատուկ վերահսկողության տակ էր վերցվել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը։

Սպանության հանգամանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվան պահին 18-ամյա Յանա Վիտալիևնա Բոլտինյուկը եղել է Կալուգայում գտնվող սերվիսի և դիզայնի քոլեջի ուսանող։ Նա ցանկանում էր դառնալ պրոֆեսիոնալ նորաձևության դիզայներ, երազում էր խանութ բացել և սեփական ապրանքանիշի ներքո հագուստ ստեղծել։ Ազատ ժամանակ աղջիկը գումար էր վաստակում։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2014 թվականի հուլիսի 15-ի երեկոյան Բոլտինյուկը աշխատանքային օրվա ավարտից հետո հանդիպել է իր ծանոթի հետ։ Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը, ժամը 0։ 15-ի սահմաններում, Յանա Բոլտինյուկը վերջին անգամ կապ է հաստատել Մոսկվայի փողոցում գտնվող «Առևտրային թաղամաս» կոչվող առևտրի կենտրոնի տարածքում և մորը հայտնել, որ երիտասարդի ուղեկցությամբ տուն է գնում, որից հետո նրա հետ կապը կորել է։ 15 րոպե անց նրա հեռախոսն արդեն անջատված էր։ Հաջորդ օրը Յանա Բոլտինյուկի հարազատները դիմել են ոստիկանություն և հետագա օրերին ծավալուն որոնողական գործունեություն են ծավալել։ Հուլիսի 18-ին ստուգվել են քաղաքային բոլոր հիվանդանոցներն ու դիահերձարանները, մոտակա տարածքները՝ ծառուղիները, անտառները, կիրճերը, շինհրապարակները, նկուղները և ամառանոցը, որոնք գտնվում էին այն շրջանի մոտ, որտեղ ապրում էր Բոլտնյուկը, քննվել են անհայտ կորած աղջկա բոլոր ծանոթները։ Բացի դա, որոնմանը միացել են մի քանի տասնյակ կամավորներ, որոնք մի քանի հարյուր հայտարարություն են փակցրել քաղաքում և հարակից տարածքներում[1][2][3][4]։

Ոստիկանության կողմից նախաքննության ընթացքում պարզվել է երիտասարդի ինքնությունը, ով անհետացման գիշերը ճանապարհել է նրան։ Նա ձերբակալվել է և հարցաքննվել։ Հարցաքննության ժամանակ երիտասարդը իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հայտնել է, որ Յանային ուղեկցել է ծառուղով մինչև առևտրի համալիրի շրջակայքը, սակայն միևնույն ժամանակ ոստիկանությունը վկաներ է գտել, որոնք իրենց հերթին հայտարարել են, որ այդ գիշեր նկատել են աղջկան, որը նկարագրությամբ նման է Յանային, որը ծառուղուց միայնակ դուրս է եկել առևտրի կենտրոնի և ավտոբուսի կանգառի միջև ընկած հետիոտնային անցում՝ առանց որևէ ուղեկցության։ Բացի դա, ըստ վկաների ցուցմունքների, ավտոբուսի կանգառում եղել են երկու աղջիկ և մի երիտասարդ, որոնց միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Կանգառում ևս երկու երիտասարդ է եղել։ Հետաքննությունը չի բացառել, որ վեճի մասնակիցներից որևէ մեկը կարող էր մասնակից լինել Յանա Բոլտինյուկի սպանությանը, որը տեղի է ունեցել այդ շրջանում։ Քանի որ վեճի մասնակիցները կարող էին քննության համար արժեքավոր վկաներ դառնալ, քննիչները հաջորդ օրերին օգնության խնդրանքով դիմել են վարորդներին, որոնք հուլիսի 16-ի գիշերը անցել են առևտրի կենտրոնի մոտ գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի մոտով և կարող էին կոնֆլիկտի ականատես լինել, սակայն դա արդյունք չի տվել։ Անհետացման մեջ կասկածվողների թվում է Յանա Բոլտինյուկի ծանոթներից մեկը՝ Սերգեյ Մինակով անունով, որը հետախուզման մեջ էր գտնվում մեքենաներ գողանալու և ավազակային հարձակումներ կատարելու կասկածանքով[1][2][3][4]։

Հուլիսի 18-ի կեսօրին հաղորդագրություն է հայտնվել, որ հայտնաբերվել է պայուսակ, որով Յանան հուլիսի 15-ին տնից հեռացել է աշխատանքի, ինչի շնորհիվ որոնումներին ներգրավվել են «Լիզա Ալերտ» կազմակերպության ակտիվիստները[5]։ Հուլիսի 20-ի ցերեկը աղջկա այրված դին հայտնաբերվել է մայրուղիներից մեկի մոտ գտնվող անտառային մասում։ Տեսողական ճանաչման ընթացքում Յանայի եղբայրը՝ Դենիս Բոլտինյուկը, հայտարարել է, որ մարմինը պատկանում է իր քրոջը։ Այնուամենայնիվ, վերջնական նույնականացման համար նշանակվել են ավելի քան 20 ուսումնասիրություններ, այդ թվում՝ գենետիկական փորձաքննություն, որի արդյունքներով պարզվել է, որ մարմինն իսկապես պատկանում է Յանա Բոլտինյուկին[6]։ Մի քանի օր անց նա թաղվել է Լիտվինովյան գերեզմանատանը փակ դագաղով[7][8]։

Հետագայում քրեական գործի և աղջկա սպանության հանգամանքների հետաքննությունը գրեթե դադարեցվել է կասկածյալների բացակայության պատճառով[9]։ Հետաքննության առաջընթացի բացակայությունը և այս գործի զանգվածային հրապարակայնությունը ԶԼՄ-ներում հասարակական կարծիք են առաջացրել։ Աղջկա մայրը՝ Աննա Բոլտինյուկը, օգնության խնդրանքով նամակ է գրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և դիմել ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, որից հետո սպանության գործը հատուկ հսկողության է վերցվել ՌԴ քննչական կոմիտեի կողմից, իսկ Մոսկվայից Կալուգա է ուղարկվել քննչական խումբ՝ քրեագիտության գլխավոր վարչության ամենափորձառու և բարձր որակավորում ունեցող քննիչներից և քրեագետներից[10]։

Մարդասպանների որոնում և հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկին

Չնայած գործի վրա հասարակության ուշադրությունը գրավելուն և Յանա Բոլտինյուկի սպանությանը մի քանի հազար մարդու մասնակցության ստուգմանը, հետաքննության ընթացքում առաջին լուրջ կասկածյալը հայտնվեl 1 միայն 2018 թվականի փետրվարի սկզբին՝ սպանությունից չորս տարի անց։ Ինչպես հայտնում է Կալուգայի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, նույն թվականի մարտի 22-ին պալինոլոգիական փորձաքննության արդյունքներով Բոլտինյուկի սպանությունը կատարելու մեջ մեղադրանք է առաջադրվել 1985 թվականին ծնված երիտասարդին։ Սակայն սպանված աղջկա ծնողները ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ խոսակցության ժամանակ իրենց դժգոհությունն են հայտնել հետաքննության արդյունքներից, քանի որ ենթադրություններ են ունեցել, որ սպանության մեջ ավելի շատ հանցակիցներ կան։ Կասկածյալի հարազատները, ում անունը այն ժամանակ հանրությանը չի հրապարակվել, հայտարարել են երիտասարդի անմեղության մասին և քննիչներին մեղադրել են, որ քննչական աշխատանքները բավարար չափով չեն իրականացվել, թեև քրեական գործն այն ժամանակ արդեն բաղկացած էր 82 հատորից[11][12][13]։

Ավելի ուշ հայտարարվել է, որ կասկածյալը տեղի բնակիչ, 33-ամյա Եվգենի Տատարինցևն է։ Ձերբակալությանը հաջորդած ամիսների ընթացքում կատարվել են բարդ մոլեկուլյար-գենետիկական, բուսաբանական, պալինոլոգիական և հոգեֆիզիոլոգիական դատաբժշկական փորձաքննություններ։ Հետաքննությունը ստուգել է նաև Տատարինցևի շրջապատը՝ հանցագործությանը առնչություն ունենալու համար, կատարվել է օլֆակտոր փորձաքննություն, որի ընթացքում տուժողի հագուստի և սպանության զենքի վրա հայտնաբերվել են հոտի հետքեր, ինչը թույլ է տվել պարզել, որ դրանք պատկանում են Եվգենիի ավագ եղբորը՝ Վլադիմիրին։ Վլադիմիր Տատարինցևը կալանավորվել է, նրան նույնպես մեղադրանք է առաջադրվել Յանա Բոլտինյուկի սպանության համար։ 2019 թվականի հունիսի 26-ին հարցաքննություններից մեկի ժամանակ Վլադիմիր Տատարինցևը խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը՝ եղբոր՝ Եվգենիի և մեկ այլ հանցակիցի հետ, որոնց հանդիպել են ավտոբուսի կանգառում Յանա Բոլտինյուկի վրա հարձակումից անմիջապես առաջ՝ միասին ալկոհոլ օգտագործելու համար։ Բայց քանի որ նրան չեն ճանաչում, Տատարինցևն ասել է, որ ինքը և իր եղբայրը չեն կարող պարզել նրա ինքնությունը։ Վլադիմիր Տատարինցևի ցուցմունքի համաձայն՝ 2014 թվականի հուլիսի 16-ի գիշերը նրա եղբայրը՝ Եվգենի Տատարինցևը, գտնվելով ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ, հարձակվել է Յանա Բոլտինյուկի վրա այն պահին, երբ նա կանգառից թեքվել է դեպի վրաններ։ Բոլտինյուկը դիմադրություն է ցույց տվել և կոշիկով հարվածել Եվգենիի գլխին, որից հետո Վլադիմիր Տատարինցևը վազել է Յանայի հետևից, ձեռքով փակել նրա բերանը և եղբոր ու երրորդ հանցակցի հետ աղջկան քարշ տվել պուրակ[14][15][16][17][18]։

Ճնշելով տուժողի դիմադրությունը՝ հանցագործները պատռել են նրա ներքնազգեստը, ապա բռնաբարել։ Բռնաբարությունից հետո Յանա Բոլտինյուկն իր հոգեվիճակի հետևանքով, ոչ մի կերպ չէր արձագանքում այն ամենին ինչ կատարվում էր, ինչի արդյունքում հետաքննությանը անհայտ երրորդ հանցակիցը եղբայրներին առաջարկել է սպանել աղջկան։ Սակայն Եվգենի Տատարինցևը հրաժարվել է դրանից, ինչից հետո հանցագործների միջև ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ նրան ծեծի են ենթարկել։ Կոնֆլիկտը լուծելու համար Վլադիմիր Տատարինցևը համաձայնել է սպանել Բոլտինյուկին, որից հետո խեղդել է նրան ականջակալներից պատրաստված օղակով և փայտով։ Սպանությունը կատարելուց հետո Վլադիմիր Տատարինցևը կապ է հաստատել իր նախկին աներոջ՝ Անդրեյ Մարոչկինի հետ, ով, ժամանելով հանցագործության վայր, համաձայնել է օգնել ազատվել դիակից։ Վլադիմիր Տատարինցևի վկայությունների համաձայն՝ Յանա Բոլտինյուկի դիակը նրանք դրել են մեքենայի բեռնախցիկում, որից հետո տեղափոխել այն և հրկիզել։ Դրա հիման վրա ձերբակալվել է նաև Անդրեյ Մարոչկինը, և նրան մեղադրանք է առաջադրվել։ Հարցաքննության ժամանակ Մարոչկինն ամբողջությամբ հաստատել է Վլադիմիր Տատարինցևի ցուցմունքները, մանրամասն պատմել է, թե ով և ինչպես է տարել Յանայի մարմինը։ Ասել է նաև, որ այն բենզինի տուփը, որն օգտագործվել է սպանվածին այրելու համար, իրեն է պատկանել։ Իսկ քննչական փորձի ժամանակ Մարոչկինը ցույց է տվել այն վայրը, որտեղ կայանել է իր մեքենան՝ Կարաչևո գյուղի մոտ գտնվող անտառի կողքին։ Կատարվածից հետո իր մեքենայի սրահն ու բեռնախցիկը լվացել է շամպունով։ 2019 թվականի հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը հայտնել է Յանա Բոլտինյուկի գործով հետաքննության ավարտի մասին[14][15][16][17][18]։

Դատական գործընթաց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական գործընթացը բացվել է 2019 թվականի նոյեմբերի 13-ին[19]։ Դատարանում Եվգենի Տատարինցևը ստիպված խոստովանել է, որ եղբոր՝ Վլադիմիրի հետ միասին օգտագործել է ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև թմրանյութեր, մասնավորապես՝ «Սփայս»։ Եվգենիի ցուցմունքների համաձայն՝ Բոլտինյուկի սպանության գիշերը նա եղբոր և մեկ այլ մարդու հետ կանգառում է եղել այն ժամանակ, երբ աղջիկն անցնում էր կողքով։ Փորձելով ծանոթություն հաստատել՝ Եվգեննի կանգնեցրել է Յանային, բայց մերժվել է, որից հետո հարձակվել է Յանայի վրա, ինչի արդյունքում ինքնապաշտպանության ընթացքում Բոլտինյուկը կոշիկներով հարվածել է Տատարինցևի գլխին։ Չնայած հարձակման կատարման մեջ խոստովանական ցուցմունքներին, հետագա դատական նիստերի ընթացքում Եվգենի Տատարինցևը հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել Յանա Բոլտինյուկի սպանության և բռնաբարության մեջ՝ ասելով, որ ինքը նախնական խոստովանական ցուցմունքները տվել է հետաքննության ճնշման տակ։ Վկայակոչելով անտերոգրադ ամնեզիան, որը թմրանյութերի կախվածության հետևանք է դարձել, Տատարինցևը հայտարարել է, որ չի հիշում Յանայի վրա հարձակումից հետո տեղի ունեցած հետագա իրադարձությունները։ Ըստ իր տված ցուցմունքների նա ուշքի եկավ միայն այն բանից հետո, երբ Բոլտինյուկը սպանվել է։ Նա հրաժարվել է ընդունել ինչպես իր մասնակցությունը սպանվածի դիակը թաքցնելու գործում, այնպես էլ եղբոր մասնակցությունը կատարված հանցագործություններին[20][21]։

Վլադիմիր Տատարինցևը նույնպես հրաժարվել է իր նախնական ցուցմունքից՝ ասելով, որ դա արել է քննության ֆիզիկական և բարոյական ճնշման տակ։ Նա հայտարարել է իր անմեղության մասին ամնեզիայի պատճառով, սակայն ենթադրել է սպանություն կատարելու մեծ հավանականություն, քանի որ, իր իսկ խոստովանությամբ, փայտից և ականջակալներից պատրաստված օղակը, որով խեղդամահ են արել Բոլտինյուկին, պատրաստվել է հենց նրա կողմից[20]։ Անդրեյ Մարոչկինը, ով դատավարության ընթացքում հանդես էր գալիս որպես հանցագործության գլխավոր վկա, նույնպես հրաժարվել է իր խոստովանական ցուցմունքներից և հայտարարել, որ այդ գիշեր հանցագործության վայրում չի եղել։ Դատական նիստերից մեկի ժամանակ դատարանին ցույց են տվել փորձաքննության արդյունքները, որոնք վկայում են այն մասին, որ Յանայի պայուսակի վրա հայտնաբերվել են նրա հոտավետ հետքերը, որոնց առկայությունը Մարոչկինը չի կարողացել բացատրել դատարանին։ Միևնույն ժամանակ Յանա Բոլտինյուկի ծնողները քաղաքացիական հայց են ներկայացրել 20 միլիոն 472 հազար ռուբլու բարոյական և նյութական վնասի փոխհատուցման համար, որն ընդունվել է դատարանի կողմից[22]։

Դատավճռի հրապարակումից առաջ վերջին դատական նիստը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 6-ին։ Դատախազությունը Վլադիմիր Տատարինցևի համար պահանջել է 24 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի գաղութում, իսկ նրա եղբոր՝ Եվգենիի համար՝ 22 տարի։ Իրենց վերջին խոսքում երկու ամբաստանյալները ներողություն են խնդրել Յանա Բոլտինյուկի հարազատներից, սակայն հրաժարվել են իրենց մեղավոր ճանաչել սպանությունը կատարելու մեջ։ Տատարինցև եղբայրների փաստաբանները պնդել են իրենց պաշտպանյալների անմեղությունը՝ հայտարարելով, որ դատավարության ընթացքում լիովին չի ապացուցվել Վլադիմիրի մասնակցությունը աղջկա բռնաբարությանը։ Մասնավորապես, Վլադիմիր Տատարինցևի փաստաբանը հայտարարել է, որ նա սխալ է նկարագրել Յանայի հագուստը, ինչպես նաև պնդել է, որ սպանությունը կատարելուց հետո Բոլտինյուկի դիակը տեղափոխել են, մինչդեռ հետաքննությունն ապացուցել է, որ նրան քաշքշել են։ Նա պնդել է, որ իր պաշտպանյալն անմեղ է, քանի որ հետաքննությունը հիմքեր չունի պնդելու, որ դա մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն է՝ զուգորդված բռնաբարության հետ[23]։

2019 թվականի դեկտեմբերի 10-ին Կալուգայի տարածաշրջանային դատարանը Վլադիմիր և Եվգենի Տատարինցև եղբայրներին մեղավոր է ճանաչել Յանա Բոլտինյուկի բռնաբարության և սպանության մեջ և նրանցից յուրաքանչյուրին դատապարտել 18 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում[24][25]։ Մահացած աղջկա մայրը՝ Աննա Բոլտինյուկը, չի համաձայնել դատավճռի հետ՝ համարելով, որ մարդասպանները չափազանց մեղմ պատիժ են ստացել[26]։ 2020 թվականի հունվարին Տատարինցևների փաստաբանները բողոքարկել են դատարանի որոշումը[27], սակայն փետրվարին ընդհանուր իրավասության առաջին վերաքննիչ դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան անփոփոխ է թողել նախկինում կայացված դատավճիռը[28]։ Հետագայում Մարոչկինին, որը հրաժարվել է Բոլտինյուկի սպանությանը մասնակցելու մասին իր ցուցմունքներից, մեղադրվել է սուտ ցուցմունք տալու մեջ[29]։

Հետագա իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատավարությունից հետո Եվգենի Տատարինցևի մոտ տուբերկուլյոզ է ախտորոշվել, որից հետո նա որոշ ժամանակ անցկացրել է բանտի հիվանդանոցում, որտեղ նրան վիրահատել են։ 2022 թվականի վերջին Տատարինցևին հավաքագրել են Վագների խումբը՝ մասնակցելու Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա։ Նա ներում է ստացել ռազմական գործողություններին վեց ամիս մասնակցելուց հետո, որից հետո 2023 թվականի մայիսին վերադարձել է Կալուգա, որտեղ կրկին սկսել է վարել հակասոցիալական ապրելակերպ։ Նրա եղբայրը՝ Վլադիմիր Տատարինցևը, 2023 թվականի հունիսի դրությամբ շարունակել է իր քրեական պատիժը կրել ուղղիչ գաղութում[30]։

Ժողովրդական մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2016 թվականի փետրվարի 21-ին «ՏՆՏ» հեռուստաալիքով հեռարձակվել է հեռուստահաղորդում, որի մասնակիցները փորձել են գտնել Բոլտինյուկի սպանության մեղավորին, սակայն նրանց կանխատեսումները չիրականացան[31][32]։
  • https։//rutube.ru/video/18e5d7e9ea1155ba72398b73e51b4bef/

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Кирилл Алушков (2018 թ․ մարտի 22). «Громкое убийство 18-летней Яны Болтынюк: подозреваемого нашли через 4 года». anews.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 «О ходе поисков без вести пропавшей Яны Болтынюк». kaluga-poisk.ru. 2014 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. 3,0 3,1 «Следователи продолжают поиск свидетелей убийства Яны Болтынюк». kaluga24.tv. 2014 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. 4,0 4,1 «Яна Болтынюк в воспоминаниях друзей». kaluga-poisk.ru. 2014 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. «СКР возбудил дело по факту исчезновения 18-летней калужанки». kaluga24.tv. 2014 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. «В деле об убийстве Яны Болтынюк появились подозреваемые». kaluga-poisk.ru. 2014 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. Елена Французова (2014 թ․ հուլիսի 22). «Яну Болтынюк похоронят в среду на Литвиновском кладбище». kp40.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  8. «Специальный репортаж. Подробности двух резонансных дел об убийствах девушек». nikatv.ru. 2019 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  9. Екатерина Родина, Артём Соснин (2015 թ․ ապրիլի 24). «Калужские следователи с приглашенными экспертами вновь ищут улики по делу Яны Болтынюк». kaluga-poisk.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  10. «Дело по убийству калужанки Яны Болтынюк взято на особый контроль». Vesti.ru. 2016 թ․ մարտի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  11. Ульяна Петрова (2018 թ․ փետրվարի 19). «В деле об убийстве Яны Болтынюк появился подозреваемый?». kaluga-poisk.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  12. Юлия Старухина (2018 թ․ մարտի 22). «Подозреваемому по делу об убийстве Яны Болтынюк предъявлено обвинение». kaluga-poisk.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  13. «Подозреваемый в резонансном убийстве девушки в Калужской области задержан спустя 4 года». Интерфакс. 2018 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  14. 14,0 14,1 Юлия Старухина (2019 թ․ հոկտեմբերի 18). «Следственный комитет России завершил расследование зверского убийства Яны Болтынюк». kaluga-poisk.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  15. 15,0 15,1 Дмитрий Ивьев (2019 թ․ հոկտեմբերի 17). «Убийство Яны Болтынюк: следователи назвали имена обвиняемых». kp40.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  16. 16,0 16,1 «Дело Яны Болтынюк: в деле появились новые факты, судебные заседания приостановлены». region.center. 2019 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  17. 17,0 17,1 Елена Французова (2019 թ․ նոյեմբերի 14). «Главный свидетель по делу Яны Болтынюк отказался от своих показаний». kp40.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  18. 18,0 18,1 Елена Французова (2019 թ․ դեկտեմբերի 6). «В шаге от приговора: Татаринцевы попросили прощения у родителей Яны Болтынюк, но не покаялись». kp40.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  19. Лена Пешкова (2019 թ․ նոյեմբերի 12). «Слушания по делу Яны Болтынюк состоятся 13—15 ноября». kaluga-poisk.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  20. 20,0 20,1 Елена Французова (2019 թ․ նոյեմբերի 19). «Тут помню, тут не помню: братья Татаринцевы дали показания». kp40.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  21. «Петлю на шее Яны Болтынюк затянули по технологии сварщиков». kaluga24.tv. 2019 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  22. Виктория Видина (2019 թ․ նոյեմբերի 15). «Свидетели рассказали в суде о последней ночи юной калужанки». nikatv.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  23. Елена Французова (2019 թ․ դեկտեմբերի 6). «В шаге от приговора: Татаринцевы попросили прощения у родителей Яны Болтынюк, но не покаялись». kp40.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  24. «Два брата получили по 18 лет за резонансное убийство девушки в Калужской области». Интерфакс. 2019 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  25. «Братья Татаринцевы признаны виновными в убийстве Яны Болтынюк». region.center. 2019 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  26. Анастасия Ермакова (2019 թ․ դեկտեմբերի 18). ««Простите, если сможете». Убийцам Яны Болтынюк вынесли приговор в Калуге». Аргументы и факты. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  27. Виктория Видина (2020 թ․ հունվարի 31). «Убийцы Яны Болтынюк подали апелляцию». nikatv.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  28. Дмитрий Ивьев (2020 թ․ փետրվարի 20). «Приговор убийцам Яны Болтынюк оставили без изменения». kp40.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  29. «Дело экс-тестя убийцы Яны Болтынюк ушло в суд». kaluga24.tv. 2020 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  30. «Убийца Яны Болтынюк вышел на свободу.1 июня 2023». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 30-ին.
  31. Елена Французова (2016 թ․ փետրվարի 24). «Экстрасенсы предсказали: убийц Яны Болтынюк поймают осенью». kp40.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  32. «Убийство Яны Болтынюк: дело закрыто, ждём суда». kaluga-news.net. 2019 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]