Վլադիմիր Յագլիչ
Վլադիմիր Յագլիչ | |
---|---|
Վլադիմիր Յագլիչը «Մենք ապագայից ենք 2» ֆիլմի պրեմիերային | |
Ծնվել է | հունվարի 14, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | Դերասան, հաղորդավար |
Ամուսին(ներ) | Սվետլանա Խոդչենկովա (2005-2010) |
Վլադիմիր Վլադիմիր Յագլիչ (ռուս.՝ Владимир Владимирович Яглыч, հունվարի 14, 1983, Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասան, Առաջին ալիքով անցկացվող «Սառցե դարաշրջան-4» հեռուստաշոուի հաղթող, Ռոսիա 1 հեռուստաընկերության «Արտիստ» երաժշտական շոուի հաղորդավար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Յագլիչը ծնվել է 1983 թվականի հունվարի 14-ին Մոսկվա քաղաքում[1]։
2004 թվականին ավարտել է Բ. Շչուկինի անվան թատերական ուսումնարանը, Եվգենի Կնյազևի արվեստանոցում։
2003 թվականին առաջին անգամ հանդես է եկել կինոյում լեյտենանտ Մալյուտինի դերում «Անանուն բարձունքի վրա» պատերազմական հեռուստասերիալում։ Նույն թվականին Վլադիմիր Յագլիչը նկարահանվել է «Իմ ամենամաքուր» հեռուստասերիալում, որտեղ խաղացել է Սերգեյի՝ իշխանի և սպասուհու որդու կերպարը։
2013 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 29-ը մասնակցել է Առաջին ալիքով ցուցադրվող «Սառցե դարաշրջան-4» հեռուստաշոուին։
2013 թվականի դեկտեմբերի 29-ին Վլադիմիր Յագլիչը և Օկսանա Դոմնինան դարձել են «Սառցե դարաշրջան-4» շոուի հաղթող[2]։
2014 թվականի դեպտեմբերի 5-ից Վլադիմիր Յագլիչը վարել է Ռոսիա 1-ով ցուցադրվող «Արտիստ» երաժշտական շոուն։
Նկարահանվել է Լեսյա Յարոսլավսկու «Դարձիր իմ ամուսինը» (ռուս.՝ Стань мне мужем) տեսահոլովակում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2005—2010 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Սվետլանա Խոդչենկովայի հետ[3]։
2013 թվականի դեկտեմբերին հարցազրույցներից մեկի ժամանակ Յագլիչը տեղեկացրել է իր և «Սառցե դարաշրջան» հեռուստաշոուում իր զուգընկերուհի Օկսանա Դոմնինայի սիրավեպի մասին[4]։
2014 թվականին Օկսանա Դոմնինան բաժանվեց Վլադիմիր Յագլիչից՝ վերադառնալով Ռոման Կոստոմարովի մոտ[5], որի հետ ամուսնացել է 2014 թվականի ապրիլի 25-ին[6]։
2015 թվականին Վլադիմիրը սիրային հարաբերություններ է սկսել Անտոնինան Պապերնայայի հետ[7][8]։
Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Ռեժիսորների և պլաստիկայի մանկավարժների գիլդիայի դիպլոմով «Մատրիցա» ցուցադրության համար և ճանաչվել է տասը ամենահեռանկարային արտիստ-շրջանավարտներից մեկը (2004 թվականի շրջանավարտ) Մոսկվայի թատերական բուհերի շրջանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Վլադիմիր Յագլիչը «Մարդիկ» նախագծում
- ↑ «Դոմնինան և Յագլիչը դարձել են «Սառցե դարաշրջան-4»-ի հաղթողներ». 7days.ru. 2013 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Սվետլանա Խոդչենկովան հեռացել է ամուսնուց». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
- ↑ Օկսանա Դոմնինա. «Սառցե դարաշրջանը» փոխեց իմ կյանքը»
- ↑ Դոմնինան վերադարձել է Կոստոմարովի մոտ, 17 մարտի 2014
- ↑ Ռոման Կոստոմարովը և Օկսանա Դոմնինան ամուսնացել են// StarHit, 27 օգոստոսի 2014
- ↑ Օլգա Սումսկայան մեկնաբանել է դստեր սիրավեպը... // Сегодня.ua, 12 մայիսի 2015
- ↑ «10 փաստ Վլադիմիր Յագլիչի ընկերուհու՝ Անտոնինա Պապերնայայի մասին». HELLO! Russia. 2015 թ․ մարտի 20. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.