Յաա Ասանտևա
Յաա Ասանտևա | |
---|---|
Ծնվել է | մոտ. 1840 կամ 1832[1] |
Ծննդավայր | Besease, Կենտրոնական շրջան, Գանա |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1921 |
Մահվան վայր | Սեյշելյան կղզիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Աշանտի |
Մասնագիտություն | կառավարիչ, զորավար և Դիմադրության մարտիկ |
Զբաղեցրած պաշտոններ | queen mother? և Queen mothers in Africa?[2] |
Yaa Asantewaa Վիքիպահեստում |
Յաա Ասանտևա (անգլ.՝ Yaa Asantewaa, մոտ. 1840 կամ 1832[1], Besease, Կենտրոնական շրջան, Գանա - հոկտեմբերի 17, 1921, Սեյշելյան կղզիներ), Եջիսուի (ժամանակակից Գանայի մասն է) մայր-թագուհին: 1900 թվականին նա ղեկավարել է Աշանտի ապստամբությունն ընդդեմ Բրիտանական կայսրության դեմ, որը հայտնի է նաև Ոսկե գահի պատերազմ անունով, կամ Յաա Ասանտևայի պատերազմ անուններով[3]:
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1840 թվականին, Գանայի կենտրոնում գտնվող Բեսիս քաղաքում: Երկու երեխաներից ամենամեծն էր: Նրա եղբայրը՝ Աֆրեն Փանինը, դարձել է մոտակա համայնքի՝ Էդվեդոյի կառավարիչը: Նրա առանց միջադեպի անցած մանկությունից հետո, նա բույսեր է աճեցրել Բոանկրայի շուրջը: Նա բազմակնության ամուսնություն է ունեցել Կումսայիից մի տղամարդու հետ, ումից ունեցել է մի դուստր[4]:
Ապստամբության պատճառը[խմբագրել | խմբագրել կոդը]
Յաա Ասանտևան իր եղբոր կառավարության ժամանակ տեսել է, թե ինչպես է Աշանտիի Ֆեդերացիան բազմաթիվ փորձություններ անցել, ինչպես նաև քաղաքացիական պատերազմը (1883-1888), որոնք վտանգում էին վերջինիս գոյությունը: Յաա Ասանտևան եղբոր մահից հետո Եջիսուի կառավարիչ է նշանակել իր թոռանը: Երբ բրիտանացիները 1896 թվականին նրան Աշանտի Փրեմեհ I-ի և Աշանտիի կառավարության մնացած անդամների հետ աքսորեցին Սեյշելյան կղզիներ, Յաա Ասանտևան դարձավ Եջիսու-Ջուաբենի շրջանի գահապահը: Փրեմեհ I-ի վտարումից հետո Ոսկե Ափի բրիտանացի գեներալ-նահանգապետ Ֆրեդերիկ Միտչելլ Հուսոնը պահանջել է նրանց տեսնել պետության խորհրդանիշ Ոսկե գահը (Ոսկե աթոռ)[4]: Նման անհարգանքը գաղտնի հավաքի պատճառ դարձավ Աշանտիի և Կումասիի կառավարության անդամների կողմից, որի նպատակը աքսորում գտնվող իրենց թագավորի ապահով վերադարձի քննարկումն էր: Հավաքվածները չկարողացան գալ վերջնական համաձայնության: Յաա Ասանտևան, ով այդ հանդիպման ներկաներից էր, կանգնեց և Խորհրդին դիմեց հետևյալ խոսքերով, որն այժմ էլ մեծ ճանաչում ունեն Աֆրիկայում[5].
«Հիմա ես տեսնում եմ, որ ձեզանից ոմանք վախենում են առաջ գնալ և պայքարել հանուն մեր կառավարչի: Օսեյ Տուտուի, Օկոմֆո Անոկիի և Օպոկու Վերեի ժամանակներում պետերը թույլ չէին տալիս ոչ մի կրակոցով գրավել իրենց կառավարիչներին: Ոչ մի սպիտակամորթ իրենց չէր էլ կարող թույլ տալ խոսել Աշանտիի կառավարիչների հետ այնպես, ինչպես այսօր առավոտյան խոսեց նահանգապետը: Մի՞թե Աշանտիում իրոք քաջություն չի մնացել: Ես չեմ հավատում: Դա լինել չի կարող: Ես պետք է հասնեմ հետևյալը. «Եթե դուք, Աշանտիի տղամարդիկ, առաջ չգնաք, այլապես դա մենք կանենք»: Մենք՝ կանայք, կանենք դա: Ես կոչ եմ անում մեր կանանց: Մենք պետք է պայքարենք սպիտակամորթ տղամարդկանց դեմ: Մենք կմնանք ճակատամարտի դաշտում մինչև վերջին պահը»[6]:
Հաջորդ առավոտյան՝ 1900 թվականի մարտի 28-ին, Յաա Ասանտևան հավաքեց կականց մի խումբ, որոնց հետևում էին տղամարդկանց ամոթխած դեմքերը: Մոտ հինգ հազար բանակով նա ղեկավարել է Ասանտեի ապստամբությունը, որը հայտնի է նաև Ոսկե աթոռի պատերազմ անունով: Ասանտեի ազնվականությունից աջակցություն ստանալով, նա բրիտանացիների դեմ քաջաբար մարտնչում էր[6][7]:
Պատմական վայր և մշակութային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յաա Ասանտևան դարձել է Ասանտեի պատմության, ինչպես նաև Գանայի պատմության ամենասիրված գործիչներից մեկը, որպես մի ամբողջություն, ով մեծ դերակատարություն ունի բրիտանացիների գաղութացման քաղաքականությանը դիմակայելու գործում: Նա հավերժացվել է հետևյալ երգում.
- Koo koo hin koo
- Yaa Asantewaa ee!
- Obaa basia
- Ogyina apremo ano ee!
- Waye be egyae
- Na Wabo mmode
- ("Yaa Asantewaa
- The woman who fights before cannons
- You have accomplished great things
- You have done well")[8]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Dictionary on African Biography, افریقی سوانحی لغت / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
- ↑ https://ja.wikipedia.org/wiki/%E3%83%A4%E3%82%A1%E3%83%BB%E3%82%A2%E3%82%B5%E3%83%B3%E3%83%86%E3%83%AF%E3%82%A1
- ↑ Appiah, Kwame Anthony, and Henry Louis Gates, Jr. (eds), Africana: The Encyclopedia of the African and African American Experience, p. 276.
- ↑ 4,0 4,1 Korsah, Chantal (հուլիսի 22, 2016)։ «Yaa Asantewaa»։ Dangerous Women։ Վերցված է փետրվարի 20, 2017
- ↑ «Queen Mother Nana Yaa Asantewaa of West Africa's Ashanti Empire»։ Black History Heroes։ Վերցված է փետրվարի 20, 2017
- ↑ 6,0 6,1 Oforka Venatius Chukwudum (2015)։ The Bleeding Continent: How Africa Became Impoverished and Why It Remains Poor։ Xlibris Corporation։ էջեր 97–։ ISBN 978-1-5144-2972-3
- ↑ Commey Pusch Komiete (2012)։ 100 Greatest African Kings And Queens ( Volume One )։ BookBaby։ էջեր 53–։ ISBN 978-1-62488-777-2(չաշխատող հղում)
- ↑ "Yaa Asantewaa", in The Oxford Encyclopedia of Women in World History, 2008, quoting Arhin, p. 97.