Jump to content

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկից հեռացված օբյեկտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանիայի Դրեզդեն Էլբե հովիտ

«Համաշխարհային ժառանգության օբյեկտ» անվանակոչումը բարձրարժեք և հեղինակավոր իրադարձություն է[1][2]։ Նման նշանակումը ոչ միայն պատվաբեր է, այլ ունի նաև տնտեսական կարևորություն, քանի որ խթանում է զբոսաշրջությունը։ Համաշխարհային ժառանգության վայրերը կարող են կորցնել իրենց նշանակությունը, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովը որոշում է, որ նշանակված վայրը պատշաճ կերպով պաշտպանված չէ։ Սկզբում կոմիտեն տեղադրում է այն վտանգված օբյեկտների ցանկում, փորձում է բանակցել տեղական իշխանությունների հետ` իրավիճակը շտկելու համար։ Եթե վայրը չի վերականգնվում, հանձնաժողովը նրան զրկում է «Համաշխարհային ժառանգության օբյեկտ» նշանակումից։ Այդպիսի իրողության են արժանացել երկու վայր՝ Օմանի Արաբական Օրիքս արգելավայրը և Գերմանիայի Դրեզդեն Էլբե հովիտը։

Նախկին օբյեկտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառագության ցանկից ջնջվեց Օմանի Արաբական Օրիքս արգելավայրը[3]։ Այն ցանկում ընդգրկվել էր 1994 թվականին։ Ապօրինի որսորդությունը և բնակավայրի քայքայումը բնաջնջեցին արաբական վիթերին՝ օրիքսներին։ Տեղանքը օբյեկտների ցանկից հեռացվեց կառավարության ցանկությամբ, քանի որ նրա տարածքը կրճատվել էր 90 տոկոսով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվում է նավթ[4]։ Այդ ժամանակ ընդամենը 4 զույգ վիթ էին մնացել այդ տարածքում[5]։

Վալդշլյոսխեն կամուրջ

2009 թվականի հունիսի 25-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը քվեարկության դրեց Դրեզդենի Էլբե հովիտը Համաշխարհային ժառանգության ցանկից հեռացնելու հարցը, քանի որ այնտեղ 2007 թվականից սկսած կառուցվում էր Վալդշլյոսխեն կամուրջը։ Վերջինս միացնում էր հովտի երկու մասերը[6]։ Տեղանքը Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել էր 2004 թվականին։ Նախքան զրկելը երկար պայքար էր գնում Դրեզդենի տեղական իշխանությունների՝ կամրջի կողմնակիցների և նրանց հակառակորդների միջև։ 2005-ին անցկացվել է հանրաքվե կամրջի կառուցման վերաբերյալ, առանց ընտրողներին տեղեկացնելու, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակումը վտանգված է[7]։ 2006 թվականից մինչև 2008 թվականը օբյեկտը ներառված է եղել վտանգված օբյեկտների ցանկում, և այդ ժամանակ շնորհվում է ևս մեկ տարի։ Կամրջի ընթացիկ կառուցման ժամանակ վերստին հետաձգվում է, սակայն 2009 թվականին Սևիլյայի հանդիպման ժամանակ հանձնաժողովը վերջնականապես քվեարկության է դնում ցանկից հեռացնելու հարցը (14-5)։ Սա լիոնւմ է Համաշխարհային ժառանգության օբյեկտը զրկելու երկրորդ դեպքը[8][9]։ Չնայած հարցված բնակչության մեծամասնությունը նշել է, որ Դրեզդենը կարող է առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոչման մնալ, սակայն զրկելը ֆինանսավորման դադարեցման պատճառ դարձավ և որակվեց որպես «անհեթեթություն»[8]։ Վալդշլյոսհեն կամուրջը պաշտոնապես բացվեց 2013 թվականին[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «UNESCO strips Dresden of World Heritage site title». Reuters. 2009 թ․ հունիսի 25.
  2. «Mexico to propose San Luis Potosi as UNESCO World Heritage Site». Sina.com. 2009 թ․ հունիսի 18. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
  3. «Arabian Oryx Sanctuary: UNESCO World Heritage Centre». UNESCO World Heritage Centre. 2009 թ․ հունիսի 27. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
  4. People's Daily Online. (2009 թ․ հունիսի 26). «Germany's Dresden deleted from UNESCO's World Heritage List». Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
  5. «UNESCO removes Oman oryx sanctuary from heritage list». Reuters. 2007 թ․ հունիսի 30. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
  6. «Dresden Elbe Valley: UNESCO World Heritage Centre». UNESCO World Heritage Centre. 2009 թ․ հունիսի 27. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  7. Winter, Steffen (2009 թ․ հունիսի 26). «Aberkennung des Welterbe-Titels: Faustrecht und Barock» [Withdrawal of World Heritage Title: Bullying and Baroque]. Spiegel Online (German). Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 Connolly K and The Guardian offices. (2009 թ․ հունիսի 25). «Bridge takes Dresden off Unesco world heritage list». Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
  9. «Dresden is deleted from UNESCO's World Heritage List». UNESCO World Heritage Centre. 2009 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին. «Dresden is only the second property ever to have been removed from the World Heritage List. The Oman's Arabian Oryx Sanctuary was delisted in 2007.»
  10. "Umstrittene Waldschlößchenbrücke eröffnet", (գերմ.) Spiegel Online, 24 August 2013