Մ. Պ. Դևյատաևի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մ. Պ. Դևյատաևի տուն-թանգարան
Opening of the monument to Mikhail Devyatayev in Torbeevo 005.jpg
Տեսակթանգարան և տեսարժանություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՏորբեևո (քաղաքատիպ ավան, Տորբեևսկի շրջան)
ՎայրՄորդովիա
Հիմնադրված էմայիսի 8, 1975

Մ. Պ. Դևյատաևի տուն-թանգարան (ռուս.՝ Дом-музей М. П. Девятаева), թանգարան Մորդովիայի Տորբեևո քաղաքատիպ ավանում։ Նվիրված է կործանիչ օդաչու Միխայիլ Պետրովիչ Դևյատաևի սխրանքին, որը խորհրդային մի շարք այլ ռազմագերիների հետ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարից իրականացրել է հերոսական փախուստ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուն-թանգարանը բացվել է 1975 թվականի մայիսի 8-ին հասարակական հիմունքներով։ 1978 թվականից դարձել է Մորդովիայի հանրապետական միացյալ գավառագիտական թանգարանի մասնաճյուղ[2][3]։

Թանգարանը գտնվում է աղյուսե կցակառույցով փայտե շենքում, որը կառուցվել է այն տան վայրում, որտեղ ծնվել և ապրել է Մ. Պ. Դևյատաևը։ Փայտե շենքում կա 1920-1930-ական թվականների գյուղացիական կյանքի մթնոլորտը հիշեցնող հուշասենյակ, կցակառույցում `Դևյատաևի սխրանքին նվիրված ցուցադրություն։ Ցուցադրվում են Սակսենխաուզեն (Sachsenhausen) համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների իրական հագուստները և կոշիկները, նամակները, պարգևները, լուսանկարներն ու փաստաթղթերը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дом-музей Героя Советского Союза М.П. Девятаева (п. Торбеево)»։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-24-ին։ Վերցված է 2018-04-01 
  2. Всё о Мордовии: Энциклопедический справочник / сост. Н. С. Крутов, Е. М. Голубчик, С. С. Маркова. — Саранск: Мордов. кн. изд-во, 2005. — С. 325. — ISBN 5-7595-1662-0
  3. Мемориальный дом-музей Героя Советского Союза М. П. Девятаева
  4. Дом-музей Героя Советского Союза М.П. Девятаева

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]