Մ.Է.Գ.Վ.Ա.Խ. կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մ.Է.Գ.Վ.Ա.Խ. կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական միավոր
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of Artsakh.svg Արցախ
Մտնում է1-ին մոտոհրաձգային բրիգադ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՌ. Քեշիշյան

«Մ.Է.Գ.Վ.Ա.Խ.», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Երևանում՝ Շենգավիթի ջոկատների միավորմամբ (անվանումը ջոկատի հիմնադիրների ազգանունների սկզբնատառերն են)։ Ունեցել է շտաբ, ռազմական խորհուրդ, դրոշ։ Ջոկատի հիմքի վրա կազմավորվել են 1992 թվականին՝ «Արծիվ-14» և 1993-1994 թվականներին՝ «Արծիվ-28» կամավորական գումարտակները։ 1989-1994 թվականներին ջոկատը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Վայքի (Խնձորուտ, Բարձրունի), Գորիսի (Կոռնիձոր, Տեղ) և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Ումուդլու, Մեծշեն, Կարմիրավան, Հակոբ Կամարի, Թալիշ, Մադաղիս), Քաշաթաղի, Կուբաթլուի, Քարվաճառի (Ջերմուկին հարող տարածք, Օմարի լեռնանցք) շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1994 թվականին ջոկատի ազատամարտիկները պայմանագրային հիմունքներով ծառայության են անցել Հայկական բանակի 1-ին մոտոհրաձգային բրիգադում։ Հրամանատարը եղել է Ռ.Քեշիշյանը։ Ջոկատից Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով պարգևատրվել է 9, Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով՝ 4, Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով՝ 4, Արցախի «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 2։ Զոհվել է 14 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png