Jump to content

Մտրուկ (ֆիլմ, 2005)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մտրուկ
անգլ.՝ The Colt
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
Թեմաձի
Թվական2005
Լեզուանգլերեն
ՌեժիսորԵլենա Լանսկայա
Սցենարի հեղինակՄիխայիլ Շոլոխով և Stephen Harrigan?
ԴերակատարներՌայան Մերիման, Ֆիլլիս Ջորջ, Սթիվ Բաչիչ և Սթիվ Մարտին

Մտրուկ (անգլ.՝ The Colt, ռուս.՝ Рождённый свободным), 2005 թվականին ռեժիսոր Ելենա Լանսկայայի նկարահանած դրամատիկական ֆիլմ։ Սյուժեն հիմնված է Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի «Մտրուկ» պատմվածքի վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի փետրվարի 6-ին Hallmark Channel հեռուստաալիքով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1864 թվականին Միացյալ Նահանգներում, քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Միության Միչիգանի Առաջին հեծելազորի զինվորներից մեկի՝ Ջիմ Ռաբի զամբիկը մտրուկ է ծնում։ Վերադաս սպան Ջիմին հրամայում է կրակել մտրուկին, քանի որ նա կարող է բեռ դառնալ տեղափոխման ժամանակ, բայց զինվորը ծննդի մեջ տեսնում է հաղթանակի հույսի նշան և հրաժարվում է սպանել մտրուկին։ Ամերիկայի Համադաշնային Նահանգների բանակի կողմից հարձակման ժամանակ մտրուկին գողանում են, և Ջիմին պետք է ռիսկի դնի իր կյանքը, որպեսզի մտրուկին վերադարձնի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոս Դերակատար
Ռայան Մերիման Ջիմ Ռեբ
Ստիվ Բաչիչ սերժանտ Լոնգակր
Ուիլյամս Մակդոնալդ սերժանտ Վուդրաֆ
Դարսի Բելշեր Կոնվինգտոն
Սքոթ Հեյնդլ լեյտենանտ Հատտոն
Փիթեր Լակրուա կապիտան Տորնդեյլ
Հեյգ Սազերլենդ Հատչ
Քոլի Յոհանսոն Քլիրի
Մեթյու Քերի Հոլմս Ստանտոն

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Պարգև/Կինոփառատոն Կատեգորիա Նոմինանտներ Արդյունք
2005 FAIF International Film Festival Լավագույն ռեժիսոր Ելենա Լանսկայա Հաղթանակ
LA Femme International Film Festival Լավագույն ռեժիսոր Ելենա Լանսկայա Հաղթանակ
WorldFest Houston Լավագույն հեռուստատեսային ֆիլմ Ելենա Լանսկայա Հաղթանակ
2006 Humanitas Prize 90 րոպե Սթիվեն Հերիգան Առաջադրված

[1]

ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ Լավագույն ադապտացիա Սթիվեն Հերիգան Առաջադրված

[2]

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է կինոքննադատների խառը վարկանիշներ[3][4][5]։ All Movie Guide-ից Հել Էրիկսոնը ֆիլմը նկարագրել է որպես «անհերքելի անմեղության հիասքանչ հեքիաթ Ամերիկայի ամենագլխավոր պատերազմի կեսին»[6].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]