Մտրակ և բլիթ
Խրախուսման և պատժման մեթոդ, որ հայտնի որպես «մտրակի և բլիթի» մեթոդ, ներազդեցության կամ խրախուսման տարբեր միջոցների համատեղման մեթոդ. բացասականը «մտրակ» և դրականը՝ «բլիթ»։ Խրախուսման և պատժի մեթոդը օգտագործվում նաև մանկավարժության մեջ[1], սակայն գործածվում է նաև քաղաքականության[2](«կոշտ իշխանություն»), մենեջմենթի[3], հոգեբանության և այլ բնագավառներում։
«Մտրակ և բլիթ» արտահայտությունը այս կամ այն ձևով գործում է նաև այլ լեզուներում։ Ռուսական գրականության մեջ այն առաջացել է XIX—XX դարերում[4]։ Անգլերենում օգտագործվում է «գազար և փայտ» («carrot and stick») տարբերակը՝ ասոցացվելով այն միջոցների հետ, որոնցով կարելի է ստիպել համառ ավանակին շարժվել[5][6]։
Անձնակազմի շահադրդման այս մեթոդը հնագույններից մեկն է համարվում և կատարելագործված ձևով (մասնավորապես, աշխատանքի գիտական կազմակերպման հիմնադիր Ֆրեդերիկ Թեյլորը փորձել է բարձրացնել «բլիթի» արդյունավետությունը՝ առաջարկելով վճարել կատարած աշխատանքի համար արտադրված արտադրանքի համամասնությանը համապատասխան[7]) գործածվում է ղեկավարների կողմից մինչև օրս[8]։ Բացի այդ՝ համարվում է, որ ներկայումս մեթոդը ավելի քիչ արդյունավետություն ուն[9][10]։
Սոցիալական հոգեբան Դուգլաս Մաքգրեգորը համարում էր, որ «մտրակի և բլիթի» մեթոդը լավ աշխատում, եթե միայն մարդու մոտ բավարարված չեն հիմնական պահանջմունքները՝ անվտանգության և սննդի բնագավառում։ Իսկ գոյության ադեկվատ մակարդակին հասնելու դեպքում առաջանում են ավելի բարձր մակարդակի պահանջմունքներ, օրինակ, սիրո և ինքնահարգանքի պահանջմունքներ, որոնք այս մեթոդը ոչ արդյունավետ են դարձնում։ Բացի այդ՝ մարդու կյանքում կարող են առաջանալ որոշակի պայմաններ, որոնց դեպքում բարձր մակարդակի պահանջմունքները չեն ճնշվում հիմնական պահանջմունքների չբավարարվածությամբ[11]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Сущность методов поощрения и наказания в истории педагогической мысли - тема научной статьи по народному образованию и педагогике, читайте бесплатно текст научно-исследовательской работы в электронной библиотеке КиберЛенинка». cyberleninka.ru. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Власть. Политика. Государственная служба. Словарь. — М.: Луч. В. Ф. Халипов, Е. В. Халипова. 1996
- ↑ Словарь терминов антикризисного управления, 2000
- ↑ «Полное собрание сочинений В. И. Ленина 5-е изд. — М.: Издательство политической литературы, 1967, том 4, стр.221» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Speaking of Animals: A Dictionary of Animal Metaphors // Robert Allen Palmatier, Greenwood Publishing Group, 1995, стр.65
- ↑ «EconPapers: The Carrot or the Stick: Rewards, Punishments, and Cooperation». econpapers.repec.org. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Рабочая тетрадь по дисциплине «менеджемент» на сайте Мариинско-Посадского филиала «МарГТУ»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Управление качеством: учебник // Д. А. Шевчук — М.: ГроссМедиа, РОСБУХ, 2008, стр. 95» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Почему модель наказания и поощрения сотрудников устарела? // Н.Чудова, «Труд», 27.04.2010». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Мотивация персонала. Нет мотива — нет работы: монография / О. В. Кондратьев, М. В. Снежинская, Ю. Е. Мелихов. — М. : Альфа-Пресс, 2005
- ↑ McGregor, D. The human side of enterprise // Readings in managerial psychology. — 4th ed. — University of Chicago Press, 1989. — P. 314-324. — ISBN 0-226-46992-1
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ЕИ Николаева - Поощрение и наказание как методы воспитания …, 2011 - psyjournals.ru Արխիվացված 2015-02-25 Wayback Machine
- «КНУТ И ПРЯНИК: НАКАЗАНИЕ И ПООЩРЕНИЕ В СРЕДНЕЙ ПРОФЕССИОНАЛЬНОЙ ШКОЛЕ ДОРЕВОЛЮЦИОННОЙ КАЗАНИ». gramota.net. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.