Մտավոր սեփականության իրավունքների առևտրային ասպեկտների վերաբերյալ համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
{{{Անվանում}}}

Մտավոր սեփականության իրավունքների առևտրային ասպեկտների վերաբերյալ համաձայնագիր (ԹՐԻՓՍ) կամ ԹՐԻՓՍ-ի համաձայնագիր (անգլ.՝ Agreement on Trade-Related Aspects of Intellectual Property Rights, կրճատ՝ TRIPS Agreement), միջազգային համաձայնագիր, որը մտնում է Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման փաստաթղթերի փաթեթի մեջ։ Համաձայնագիրը սահմանում է մտավոր սեփականության հիմնական օբյեկտների ճանաչման և պաշտպանության նվազագույն չափանիշներ։ Այս համաձայնագիրն ընդունվել է 1994 թվականին սակագների և առևտրի ընդհանուր համաձայնագրի Ուրուգվայի փուլի ժամանակ։

ԹՐԻՓՍ-ի համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում օգտագործել մտավոր սեփականության նկատմամբ ԱՀԿ-ում առկա վիճելի հարցերի լուծման արդյունավետ մեխանիզմներ։ Այս մեխանիզմները նախատեսում են փոխճնշումների միջոցով ազդեցության միջոցների կիրառելու հնարավորություն։ Եթե, օրինակ, մի երկրում մեկ այլ երկրից հեղինակի իրավունքների խախտում է տեղի ունեցել, ապա վերջինս, վիճահարույց հարցը անցկացնելով ԱՀԿ հակամարտությունների կարգավորման ընթացակարգերի միջոցով, կարող է բարձրացնել իր տարածք խախտող երկրից որոշակի ապրանք ներմուծելու տուրքը։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԹՐԻՓՍ-ի համաձայնագիրը, առաջին հերթին, նախատեսում է երկրների կողմից, որոնք պատրաստվում են մասնակցել դրան, իրականացնել Բեռնի կոնվենցիայի՝ գրական և գեղարվեստական գործերի պաշտպանության մասին բոլոր կարևոր դրույթները, բացառությամբ ոչ գույքային իրավունքների մասին դրույթների։ Բացի այդ, ԹՐԻՓՍ-ի համաձայնագիրը ներառում է մի շարք նոր դրույթներ հեղինակային իրավունքի միջազգային պաշտպանության վերաբերյալ։ Համաձայնագրում ոչ գույքային իրավունքների դրույթների բացակայությունն արդարացված է, քանի որ այն ընդհանուր առմամբ ուղղված է բացառապես մտավոր սեփականության առևտրային ասպեկտների կարգավորմանը։ ԹՐԻՓՍ-ի համաձայնագրում ներառվել են մի շարք հիմնարար կետեր, որոնք լրացնում են Բեռնի կոնվենցիայի դրույթները։ Համաձայն դրանց՝ հեղինակային իրավունքների պաշտպանությունը տարածվում է համակարգչային ծրագրերի վրա, երկարաձգվում է պաշտպանության իրականացման ժամկետը և սահմանափակվում է համակարգչային ծրագրերի և մտավոր սեփականության այլ օբյեկտների միջազգային առևտրի իրականացումը այն երկրների հետ, որոնք չունեն հեղինակային իրավունքների պաշտպանություն իրականացնելու հնարավորություն։ Համաձայնագիրը ձևակերպում է անդամ երկրների կողմից հեղինակային իրավունքների պաշտպանության տարբեր վարչական ձևերի ընդունման պահանջը[1]։

ԹՐԻՓՍ-ի հիմնական ստանդարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գույքային հեղինակային իրավունքների պաշտպանության ժամկետը պետք է լինի հեղինակի մահից հետո առնվազն 50 տարի[2], ֆիլմերի և լուսանկարների համար այդ ժամկետը համապատասխանաբար 50 և 25 տարի է՝ ստեղծման պահից։
  • Հեղինակային իրավունքը պետք է տրամադրվի ավտոմատ կերպով և չի կարող կախված լինել որևէ ձևականության կատարումից, ինչպիսին է գրանցումը։
  • Համակարգչային ծրագրերը հեղինակային իրավունքի տեսանկյունից դիտվում են որպես գրական ստեղծագործություններ և ունեն պաշտպանության նույն պայմանները։
  • Հեղինակային իրավունքի ազգային սահմանափակումները, ինչպես ԱՄՆ-ում արդար օգտագործումը, պետք է հստակ սահմանափակվեն։
  • Արտոնագրերը պետք է տրամադրվեն տեխնոլոգիայի բոլոր ոլորտներում, սակայն բացառությունները թույլատրվում են հանրային շահերի պաշտպանության նպատակով։ Արտոնագրով տրամադրվող գույքային իրավունքների պաշտպանության ժամկետը պետք է կազմի առնվազն 20 տարի։
  • Այն օբյեկտների ցանկը, որոնք չեն կարող արտոնագրվել, պետք է սահմանափակվի այնպես, ինչպես հեղինակային իրավունքի սահմանափակումները։
  • Յուրաքանչյուր պետություն պետք է ԹՐԻՓՍ-ին միացած այլ երկրների քաղաքացիներին տրամադրի մտավոր սեփականության իրավունքի այնպիսի մակարդակ, որը նա տրամադրում է իր սեփական քաղաքացիներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мэггс П. Б., Сергеев А. П. Интеллектуальная собственность / Пер. с англ. Л. А. Нежинской. — М.: Юрист, 2000. — 396 с. — ISBN 5797503336
  2. ВТО. «Соглашение по торговым аспектам прав интеллектуальной собственности (Соглашение ТРИПС)» (rus). ВОИС. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. «В тех случаях, когда срок охраны произведения, за исключением фотографических произведений или произведений прикладного искусства, исчисляется на иной основе, чем жизнь физического лица, такой срок составляет не менее 50 лет после окончания календарного года, в котором с согласия автора было осуществлено правомерное опубликование произведения, или, при отсутствии такого правомерного опубликования в течение 50 лет после создания произведения, - 50 лет после окончания календарного года создания произведения.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)