Jump to content

Մու Ժեն Չժուան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Փայտե մարդ»

Մու Ժեն Չժուան (չինարեն՝ 木人樁), սպորտային մարզասարք, փայտե մանեկեն, որն օգտագործվում է տարբեր հարվածներ հասցնելու և մարտի վարման տեխնիկա ուսուցանելու ժամանակ[1]։ Մանեկենն օգտագործվում է մարտարվեստների հարավ-չինական մի շարք ոճերում, օրինակ՝ Հունգար, Ցեյլիոֆո, Տանլանցյուան, Բագուաչժան, ինչպես նաև օկինավյան Գոձյու-րյու կարատեի ոճում, բայց ավելի շատ հայտնի է Վինգ չունի շնորհիվ[2][3][4][5][6][7][8][9]։

Փայտե մանեկենը գլանաձև հենակ է՝ 152,5 սմ երկարությամբ և 22,5 սմ տրամագծով։ Մանեկենի բաղկացուցիչ մասերն են՝ երկու «վերին ձեռք», որոնք տեղադրվում են «իրանի» վերին մասում՝ երկու անցքերի մեջ, երրորդ ձեռք, որը կոչվում է «միջին ձեռք», գտնվում է վերին երկու ձեռքերի տակ, և մանեկենի «ոտք», որը թեքված է երեք ձեռքի հաստությամբ և գտնվում է «միջին ձեռքի» տակ։ Այս բոլոր տարրերը միասին կազմում են մանեկենի «մարմինը», որն ամրացվում է սյունակի վերին և ստորին հատվածներում անցքերի միջով անցնող երկու ճաղերի վրա։

Մու Ժեն Չժուանը պատրաստվում է փայտից, այժմ նաև արտադրվում է ժամանակակից նյութերից` ինչպիսիք են պողպատը և պլաստմասսան։

Ձողերն ամրացվում են երկու ուղղահայաց հենակետերի վրա, որոնք կոչվում են հենասյուներ։ Սյուներն ամրացվում են պատին, հատակին կամ թաղված են գետնի մեջ՝ ուժեղ հարվածներին դիմակայելու համար։

Քունգ ֆուի բազմաթիվ ոճերում փայտե սյուները կիրառվում են տարբեր հնարքներ մշակելու ժամանակ։ Չինարեն դրանք կոչվում են «չուն» (樁.zhuāng), որը թարգմանաբար նշանակում է «սյուն»։

Ոտքերով և ձեռքերով կանգնած հարվածները, տեղափոխությունները և թռիչքները մշակելու, հավասարակշռությունը և դիմադրողականությունը բարձրացնելու համար օգտագործվող մարզագործիքները կոչվում են «սյուներ»։ Իսկ եթե սյունն ունի մարդու կերպարանք և ներկայացնում է երևակայական համախոհի կամ հակառակորդի, կոչվում է «մանեկեն»։

Փայտյա մանեկենը ստեղծված է ուսումնասիրվող ոճի առանձնահատկություններին համապատասխան։

Իրանի երկարությունը, հաստությունը, ձեռքերը, ոտքերը պետք է համահունչ լինեն շարժումներին։ Փայտե մանեկենն օգնում է շտկել սխալ շարժումներն այնպես, ինչպես անկյունաչափն օգնում է ուղղել անկյունը։ Դրա օգնությամբ այն կարելի է անել բավականին արագ։ Որոշ հետևորդներ թերագնահատում են փայտե մանեկենի նշանակությունը և չեն կարողանում դրա օգնությամբ շտկել իրենց շարժումների ուղղությունը և անկյունը, զարգացնել դիմացինին զգալու կարողությունը։ Այդ պրակտիկանտների համար «անկյունաչափի ազդեցությունը» չի գործում։

Վինգ չունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն, թե արդյոք փայտե մանեկենն է ավելի վաղ հայտնագործվել, թե Վինգ Չունը, դժվար խնդիր է և պահանջում է հատուկ ուսումնասիրությունների իրականացում։ Բայց։ Բայց համաձայն վաղեմի լեգենդների՝ Շաոլինյան վանական համալրում փայտե մանեկենների ծառուղի է եղել։ Այն ներառել է տարբեր կառուցվածքներով փայտե մանեկենախատեսված ններ՝ ինտենսիվ պարապունքների համար։ Առաջին մանեկենները եղել են ուղիղ փայտե սյուներ, որոնք փոխարինում էին հակառակորդին։

Ավելի ուշ Վինգ չունի առաջին վարպետները զգալիորեն բարելավել են կառուցվածքը՝ ավելացնելով երեք «ձեռք» և մեկ «ոտք», ինչպիսին և ներկայինիս տեսքն է։ Վարժություններն աստիճանաբար կատարելագործվել են, իսկ հետո ամբողջովին համակարգվել (փայտե մանեկենի տեխնիկայում)։

Իպ Մանի երիտասարդ ժամանակ մանեկենով հնարքները 140 էին՝ բաժանված գործնական նպատակների համար նախատեսված 10 խմբի։

Ավելի ուշ Վարպետ Իպ Մանը տեղափոխվել է Հոնկոնգ, բացել իր դպրոցը և սկսել սովորեցնել աշակերտներին։ Նա կարծում էր, որ փայտե մանեկենի տեխնիկան շատ հագեցած ու բարդ է, և կրճատել է այն՝ դարձնելով 108 շարժում։ Տարիների փորձի արդյունքում վերանայել է այն և ի վերջո դարձրել 116 շարժում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sun-Jin Kim Tuttle dictionary of the martial arts of Korea, China & Japan. — Charles E. Tuttle Co, 1996. — 320 p. — ISBN 0804820163
  2. Ken Ing Wooden Man // Wing chun warrior : the true tales of wing chun kung fu master Duncan Leung, Bruce Lee's fighting companion. — Blacksmith Books, 2010. — P. 114. — 256 p. — ISBN 9881774225
  3. Pavel Macek. Traditional Hung Ga Kyun’s Wooden Dummy Finally Revealed! // PracticalHungKyun.com : website. — 2013. — 19 May. — Дата обращения: 10.05.2017.
  4. Ben Judkins. Traditional Training Equipment in the Chinese Martial Arts (Part II): Attack of the Wooden Dummies! // ChineseMartialStudies.com : website. — 2012. — 24 August. — Дата обращения: 10.05.2017.
  5. Robert Hui. The Taiji Praying Mantis Wooden Dummy Training // People.DelphiForums.com : website. — 2002. — 15 April. — Дата обращения: 10.05.2017.,
  6. Seven Star Mantis- The Wing Chun «Alternative»? // Wing-Chun-schools.com : website. — 2014. — 25 January. — Дата обращения: 10.05.2017.,
  7. Leung Ting Seven-Star Praying Mantis Kung Fu. — Leung Ting Co, 1999. — 193 с. — ISBN 9627284114 isbn2=978-9627284116
  8. SEVEN STAR PRAYING MANTIS — Introduction and Overview // luoguangyu.com : website. — 2005. — 11 February. — Дата обращения: 10.05.2017.
  9. Erle Montaigue Deceptive hands of Pa Kua Chang(անգլ.) // Blacj Belt : journal. — 1999. — Vol. 37. — № 1. — P. 142-144, 179.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]