Վինգ չուն
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |

Վինգ չուն կամ Վինգ ցուն ( 詠春 ; 咏春), չինական մարտարվեստ՝ եկած Շաոլինից, որի առաջնային նպատակն է հնարավորինս արագ վնասազերծել հակառակորդին։Կան տարբեր իմաստային թարգամություններ, որոնք թարգմանվել են միջազգային ասոցացիայի կողմից, օրինակ՝ «հավերժական գարուն» կամ «Օձ և կռունկ»։ Համարվում է Քունգ Ֆու։
Լինելով քունգ ֆուի տեսակ, իր մեջ ներառում է կենդանական ոճի տեխնիկաներ՝ վագր, կապիկ, օձ, կռունկ, վիշապ։
Մարտը Վինգ Չունում հիմնված է որոշ սկզբունքների վրա, որոնք սովորելու և (կամ) հասկանալու համար անհրաժեշտ է անցնել որակավորումների աստիճաններ։ Մարտարվեստի գլխավոր այցեքարտերն են՝ արագությունը, զգայունակությունը, մկանային թուլությունը։ Վինգ չունի գլխավոր առանձնահատկություններից է Չի սաո տեխնիկան, թարգմանաբար՝ «Կպչուն ձեռքեր»։ Այն տարիների ընթացքում մի քանի անգամ փոփոխվել է, սակայն, ցավոք սրտի, կան տեխնիկաներ, որոնք անհասանելի են աշխարհին, քանզի համարվում են գաղտնի տեխնիկաներ։
Գոյություն ունեն նաև դանակի, թրերի՝ չինական և ճապոնական, նունչակիներ, ձողերի (Шест) տեխնիկաներ, որոնք կապված են պաշտպանության, որոշ դեպքերում նաև հարձակման հետ։
Ըստ լեգենդի Վինգ չունը ստեղծել է շաոլինյան վանական Նգ Մուին։
Ներկայումս տարածված է կարծիք, որ Իպ Մանը եղել է Վինգ Չունի միակ ժառանգը և նրա Վինգ Չունը արվեստի միակ տարբերակն է։ Փաստացի կա Վինգ Չունի մի քանի տարբեր համակարգեր։ Մոտ մի դար առաջ Չինաստանից Վինգ Չունը տարածվել է Հարավարևելյան Ասիա և ներկայումս ոճի եզակի տարբերակներ կարելի է գտնել Սինգապուրում, Մալազիայում և շրջապատող տարածքներում։ Հայաստանում նույնպես կա Վինգ Չունի Հայկական Ֆեդերացիա։
Հիմնական բնութագրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավասարակշռությունը, կառուցվածքը և դիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ Վինգ չունիստներ հավատում են, որ մարդը, ով մկանային ավելի ոչ լարված վիճակում է, նա էլ հաղթում է։ Վինգ Չունի նախնական դիրքը՝ Մաբուն, նման է բամբուկի․ ամուր, բայց՝ ճկուն, արմատավորված, բայց՝ զիջող, քանի որ հարվածից անմիջապես հետո ընդունում է վինգ չունի երկրորդ դիրքը՝ Սեմաբուն, այս կառուցվածքն օգտագործվում է հակառակորդի հարձակումները կամ անդրադարձնելու, կամ շեղելու համար։
Հավասարակշռությունը կապված է դիրքի հետ, քանի որ լավ կողմնորոշվող մարդը ավելի հեշտ է վերականգնվում թակարդային հարձակումներից և պահում է կեցվածքը։ Վինգ Չունը մարզում է մարդու կողմնորոշվելու հատկությունը կախված հակառակորդի մկանային, ջլային և հոդային մասերի շարժումից։ Կատարելով Վինգ Չունի այնպիսի վարժությունների հավաքածուներ, ինչպիսիք են, Սիու Լիմ Տաոն, Չամ Կիու Տաոն, Բիլ Ջի Տաոն կամ փայտե մանեկենը՝ մարդու մոտ զարգանում է պրոպրիոպրեցիան, այն է, զգալ սեփական մարմնի մասերի դիրքը միմյանց նկատմամբ և տարածության մեջ։
Մակնային թուլությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Փափկությունը և տեխնիկաների կատարումը հանգիստ վիճակում Վինգ Չունի հիմքերից է։
- Լարվածությունը նվազեցնում է հարվածի արագությունն ու ուժը։ Մկանները գործում են զույգերով՝ ի հակառակ միմյանց։ Եթե ձեռքը լարված է, ապա հարվածի առավելագույն արագության չի ստացվի հասնել, քանզի բիցեպսը կխանգարի ձեռքի բացվելուն։ Վինգ Չունում ձեռքը պետք է թույլ լինի նախքան հարվածելը։
- Անիմաստ մկանային լարվածությունը էներգիա է ծախսում և հոգնեցուցիչ է։
- Լարված և ամուր ձեռքերը քիչ զգայուն են հակառակորդին զգալու համար։
- Լարված վերջույթը հակառակորդի կողմից հեշտությամբ օգտագործվում է քաշելու կամ հրելու համար, մինչդեռ թույլ վերջույթի հետ գործ ունենալը հեշտ չէ։
- Թույլ, բայց կենտրոնացած վերջույթը հանդիսանում է հիանալի գործիք հակառակորդի պաշտպանության բաց տեղերը գտնելու և հարձակվելու համար։
- Մկանային պայքարը բերում է ֆիզիկապես ավելի ուժեղի հաղթանակին։
Կենտրոնական գիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական գիծը սահմանվում է որպես մարդու գլխով և աճուկով անցնող ուղիղ։ Մարդկային մարմնի գլխավոր խոցելի տեղերը գտնվում են կենտրոնում՝ աչքերը, քիթը, կոկորդը, արևային հանգույցը, ստամոքսը, կոնքը և աճուկը։
Վինգ Չունի տեխնիկաները հիմնականում փակ են՝ ձեռքերը վար իջեցրած՝ կենտրոնական գիծը պաշտպանելու և հավասարակշռությունը պահելու համար։ Հարձակումները գնում են հիմնականում կենտրոնական տիրույթ, քանզի այն նշում է «գլխավոր կենտրոնը» (այն նաև անվանվում է «մայրական գիծ» և վերաբերում է այն հորիզոնական առանցքի հետ հատման կետին, որտեղ գտնվում է մարմնի ծանրության կենտրոնը)։
Ձեռքի հարվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական գծի կոնցեպտիային հետևելով՝ Վինգ Չունի հարվածները հիմնականում ուղղած են կենտրոնական գծին։ Վինգ Չունն օգտագործում է հորիզոնական ուղիղ հարվածները մի շարք պատճառներով՝
- Ուղղությունը՝ հարվածները չեն բեռնվում արմունկը մարմնի հետևից բերելով։ Հարվածներն իրականացվում են անմիջապես պաշտպանական դիրքից(ձեռքերը պահված են կրծքավանդակի առջև)։
- Պաշտպանությունը՝ արմունկները գտնվում են ներքև՝ կենտրոնական գիծը պահելու համար։ Հակառակորդի համար դժվար է այդ դիրքից արմուկի փական կիրաառել։ Բացի դրանից այդպիսի դիրքը մարմինը քիչ է բացում, հետևաբար և հակառակորդը քիչ շանսեր ունի հաջող գրոհ կազմակերպելու։