Մուստաֆա Արիֆ Դեյմեր
Մուստաֆա Արիֆ Դեյմեր | |
---|---|
Ծնվել է | 1874 |
Ծննդավայր | Սալոնիկ, Հունաստան |
Մահացել է | 1957 |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Mustafa Arif Deymer Վիքիպահեստում |
Մուստաֆա Արիֆ Դեյմեր (թուրքերեն՝ Mustafa Arif Deymer, 1874, Սալոնիկ, Հունաստան - 1957), թուրք քաղաքական գործիչ, ծառայել է ինչպես Օսմանյան կառավարությանը, այնպես էլ Թուրքիայի Հանրապետությանը։ 1918-1919 թվականներին եղել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար, իսկ 1921 թվականին՝ կրթության նախարար։ Թուրքիայի հանրապետական ժամանակաշրջանում դարձել է Քըրքլարելիի մարզի մարզպետ։ Հայտնի է նաև Հայոց ցեղասպանությունից հետո կարևոր վկայություններ տալու համար։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուստաֆա Արիֆը ծնվել է 1874 թվականին Հունաստանի Սալոնիկ քաղաքում 1874։ Սովորել է քաղաքացիական ծառայություն։ Այնուհետև եղել է քաղաքացիական ծառայող իր հայրենի Սալոնիկ քաղաքում[1]:
Այնուհետև 1918-1919 թվականներին՝ Թալեաթ փաշայի հրաժարականից հետո նշանակվել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար[2][3]:
1920 թվականի հոկտեմբերի 21-ին Մուստաֆա Արիֆ բեյը նշանակվել է Պետական խորհրդի ղեկավար։ Այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 1921 թվականի օգոստոսի 19-ը[4]: Այնուհետև՝ 1921 թվականին դարձել է կրթության նախարար[5]:
1924 թվականին, Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո, Մուստաֆա Արիֆը ծառայել է թուրքական Կարմիր կիսալուսնի հանձնաժողովի կազմում Հունաստանի և Թուրքիայի միջև բնակչության փոխանակման շուրջ բանակցությունների ժամանակ[6]:
1930 թվականի հուլիսի 27-ին Մուստաֆա Արիֆ Դեյմերը դարձել է Քըրքլարելիի մարզի մարզպետ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1932 թվականի ապրիլի 13-ը[7]:
Հայոց ցեղասպանության վկայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց ցեղասպանությունը օսմանյան կառավարության կողմից իր փոքրամասնություն կազմող հայ հպատակների համակարգված ոչնչացումն է իրենց պատմական հայրենիքում, որը գտնվում է ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը կազմող տարածքում: Մուստաֆա Արիֆը զբաղեցրել է ներքին գործերի նախարարը 1918 թվականին՝ հաջորդելով Թալաթ փաշային վերջինիս հրաժարականից հետո[8]: Արիֆը ստեղծել է կառավարական հանձնաժողով, որն ուսումնասիրել է ջարդերի ժամանակաշրջանը։ 1919 թվականի մարտի 18-ին հանձնաժողովը եզրակացրել է, որ այս իրադարձությունների ընթացքում զոհվել է 800.000 հայ։ Այս ցուցանիշը հեղինակավոր է դարձել այն բանից հետո, երբ այլ թուրք պատմաբաններ, ինչպիսիք են Յուսուֆ Հիքմեթ Բայուրը, այն օգտագործեցին իրենց ուսումնասիրություններում և գրավոր աշխատություններում[8]:
Մուստաֆա Արիֆը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հետևյալ վկայությունն է տվել՝
Նաև հայտարարել է՝ «Հայերի դեմ իրականացված վայրագությունները մեր երկիրը վերածեցին հսկայական սպանդանոցի»[9]: Ըստ նրա՝ «Ոչ ոք չի պնդում, որ դա տեղի չի ունեցել», և որ ջարդերի պատասխանատվությունը պատկանում է բացառապես այն ժամանակվա կառավարությանը[10]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kırklareli il yıllığı, 1967. 1968. էջ 138.
- ↑ Sisman, Cengiz (2015). The Burden of Silence: Sabbatai Sevi and the Evolution of the Ottoman-Turkish Donmes. Oxford University Press. էջ 257. ISBN 978-0190463809.
- ↑ Akcam, Taner (2007). Խայտառակ արարք. Հայոց ցեղասպանությունը և թուրքերի պատասխանատվության հարցը (1st Holt pbk. ed.). New York, NY: Metropolitan Books/Holt. ISBN 978-0-8050-8665-2. - Profile at Google Books
- ↑ II. Meşrutiyet Döneminde Danıştay (Şura-yı Devlet), Erkan Tural, ÇÇTAD, Cilt:13, 2006, pages: 79–89
- ↑ Sisman, Cengiz (2015). The Burden of Silence: Sabbatai Sevi and the Evolution of the Ottoman-Turkish Donmes. Oxford University Press. էջ 257. ISBN 978-0190463809.
- ↑ Mübadelede Kızılay (Hilal-i Ahmer) Cemiyetinin rolü, Mesut Çapa, Sosyal Bilimler Enstitüsü Dergisi, Sayı:10, Pages: 29–60, 2001
- ↑ Kırklareli valileri, T.C. Kırklareli Valiliği
- ↑ 8,0 8,1 Akcam, Taner (2007). Խայտառակ արարք. Հայոց ցեղասպանությունը և թուրքերի պատասխանատվության հարցը (1st Holt pbk. ed.). New York, NY: Metropolitan Books/Holt. ISBN 978-0-8050-8665-2. - Profile at Google Books
- ↑ Dolabjian, Vartkes S. (11 Jan 1999). «Even Turkish sources point to 1915 genocide». The Gazette. Montreal, Canada. էջ B2.
- ↑ Schrodt, Nikolaus (2014). Modern Turkey and the Armenian Genocide: An Argument About the Meaning of the Past. Springer. էջ 47. ISBN 978-3319049274.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուստաֆա Արիֆ Դեյմեր» հոդվածին։ |