Մուսավաթական Ադրբեջանի ուսանողներն արտասահմանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փարիզ ժամանած ադրբեջանցի ուսանողների մի խումբ, 1920 փետրվար[ծան. 1][1]

Մուսավաթական Ադրբեջանի ուսանողներն արտասահմանում, 1920-ականների սկզբին Արևմտյան Եվրոպայի, Ռուսաստանի և Թուրքիայի բուհեր ուղարկված ուսանողներ։ Ընդհանուր առմամբ պետական հովանավորությամբ արտասահման է ուղարկվել հասարակության տարբեր խավերից շուրջ 100 երիտասարդ, որի համար Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական լուսավորության նախարարությանն է հատկացվել 7 միլիոն ռուբլի[2]:

Մուսավաթական Ադրբեջանի անկումից և նորաստեղծ պետության մեջ Կարմիր բանակի ներխուժման արդյունքում երկրի խորհրդայնացումից հետ ուսանողներից շատերը հայրենիք են վերադարձել, որտեղ բավականին զգալի բարձրունքների էին հասել, դառնալով գործարանների տնօրեններ, նավթային ձեռնարկությունների ղեկավարներ և զբաղեցնելով այլ ղեկավարող պաշտոններ։ Ուսանողներից ոմանք հետագայում կառավարական պարգևների են արժանացել՝ ընդհուպ մինչև Լենինի շքանշան: Այդ մարդկանց մեջ էին Ահմեդ Ռաջաբլին, Ասլան Վեզիրզադեն, Աշրաֆ Ալիևը, Սամանդար Ախունդովը, Թեյմուր Ասլանովը և այլք։

Չնայած, նախկին ուսանողներից շատերը հետագայում՝ 1930-ականներին հալածվել են ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի մարմինների կողմից, ստանալով Գերմանիայի օգտին լրտեսության և Ադրբեջանի անկախության վերականգնման աջակցության մեղադրանքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միքելաձե Գ. Զրույցներ Ռամիզ Աբութալիբովի հետ. առաջին ադրբեջանցի ուսանողները Եվրոպայում և Ջեյհուն բեկ Հաջիբեյլին.
  2. Мусаев И. Культурное строительство в республике // Азербайджанская Демократическая Республика (1918 - 1920). — Б. — ISBN 5-8066-0897-2.
  1. Լուսանկարը նվեր է ստացել Ռազմիզ Աբութալիբովը Փարիզի խաղաղության վեհաժողով ադրբեջանական պատվիրակության նախկին խորհրդատու Մուհամմադ Մահերաամովից, ով ժամանակից օգնում էր երիտասարդ ուսանողներին տեղավորվել Եվրոպայում: