Մուշեղ Դ Մամիկոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուշեղ Մամիկոնյան
Հայոց իշխան
654-654
Նախորդող Թեոդորոս Ռշտունի
Հաջորդող Համազասպ Մամիկոնյան
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ազգություն հայ
Դինաստիա Մամիկոնյաններ
Հայր Մուշեղ Գ Մամիկոնյան

Մուշեղ Մամիկոնյան, հայ իշխան և զորավար 7-րդ դարի կեսին, գահակալել է որպես հայոց իշխան 654 թվականին։

Ունեցել է բյուզանդական կողմնորոշում, հակադրվել Հայոց իշխանն սպարապետ Թեոդորոս Ռշտունուն։ 652 թվականի հայ-արաբական պայմանագրից դժգոհ Կոստաս II կայսրը ներխուժել է Հայաստան (653) և Դվինում Մուշեղ Մամիկոնյանին նշանակել Հայոց սպարապետ։ Սակայն կայսեր հեռանալուց հետո նախարարների երկու խմբավորումների միացյալ ժողովը (Մուշեղ Մամիկոնյանի և Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ) որոշել է վերջ տալ ներքին գժտություններին և կարգ ու կանոն հաստատել երկրում։

654 թվականին Մուշեղ Մամիկոնյանը չի դիմադրել արաբ զորավար Հաբիբ իբն Մասլամային և Խլաթում նրանից ստացել իր հողային տիրույթները հաստատող պայմանագիր։ Իսկ արաբները պատանդ են վերցրել նրա չորս որդիներին։ Այդ պատճառով Մուշեղ Մամիկոնյանը 656 թվականին չեզոք դիրք է գրավել Համազասպ Մամիկոնյանի գլխավորած հակաարաբական պայքարում, իսկ կայսրը նրան ձերբակալել և տարել է Կոստանդնուպոլիս։

Նախորդող
Հայոց իշխան՝
Թեոդորոս Ռշտունի 639-654
Բյուզանդական կառավարիչ
Հայոց իշխան
Մուշեղ Մամիկոնյան

654-654
Հաջորդող
Հայոց իշխան
Համազասպ Մամիկոնյան 654-661
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 81 CC-BY-SA-icon-80x15.png