Մուշեղ Դ Մամիկոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Մուշեղ Մամիկոնյան | ||
| ||
|---|---|---|
| 654-654 | ||
| Նախորդող | Թեոդորոս Ռշտունի | |
| Հաջորդող | Համազասպ Մամիկոնյան | |
| Մասնագիտություն՝ | գերիշխան և զորավար | |
| Ծննդյան օր | անհայտ[1] | |
| Վախճանի օր | անհայտ[1] | |
| Դինաստիա | Մամիկոնյաններ | |
| Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն | |
| Հայր | Մուշեղ Գ Մամիկոնյան | |
Մուշեղ Մամիկոնյան, հայ իշխան և զորավար 7-րդ դարի կեսին, գահակալել է որպես հայոց իշխան 654 թվականին։
Ունեցել է բյուզանդական կողմնորոշում, հակադրվել Հայոց իշխանն սպարապետ Թեոդորոս Ռշտունուն։ 652 թվականի հայ-արաբական պայմանագրից դժգոհ Կոստաս II կայսրը ներխուժել է Հայաստան (653) և Դվինում Մուշեղ Մամիկոնյանին նշանակել Հայոց սպարապետ։ Սակայն կայսեր հեռանալուց հետո նախարարների երկու խմբավորումների միացյալ ժողովը (Մուշեղ Մամիկոնյանի և Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ) որոշել է վերջ տալ ներքին գժտություններին և կարգ ու կանոն հաստատել երկրում։
654 թվականին Մուշեղ Մամիկոնյանը չի դիմադրել արաբ զորավար Հաբիբ իբն Մասլամային և Խլաթում նրանից ստացել իր հողային տիրույթները հաստատող պայմանագիր։ Իսկ արաբները պատանդ են վերցրել նրա չորս որդիներին։ Այդ պատճառով Մուշեղ Մամիկոնյանը 656 թվականին չեզոք դիրք է գրավել Համազասպ Մամիկոնյանի գլխավորած հակաարաբական պայքարում, իսկ կայսրը նրան ձերբակալել և տարել է Կոստանդնուպոլիս։
| Նախորդող Հայոց իշխան՝ Թեոդորոս Ռշտունի 639-654 |
Բյուզանդական կառավարիչ Հայոց իշխան Մուշեղ Մամիկոնյան 654-654 |
Հաջորդող Հայոց իշխան Համազասպ Մամիկոնյան 654-661 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 81)։ |