Մունդաներ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |

Մունդաներ , Հնդկաստանի ժողովուրդների խումբ։ Ապրում են գլխավորապես Բիհար նահանգի հարավում, Օրիսա և Արևմտյան Բենգալիա նահանգներում։ Ընդհանուր թիվը՝ մոտ 7,5 միլիոն (1978)։ Խոսում են մունդա լեզուներով։ Մունդաների կրոնում ոգեպաշտական հավատալիքները միախառնված են հնդուիզմին։ Մեծամասնությունն զբաղվում է հողագործությամբ, սակայն որսորդությունն ու հավաքչությունը դեռևս ունեն կարևոր դեր։ Զարգացած են բրուտագործությունը, հյուսումը, փայտի մշակությունը։ Մունդաների մի մասն աշխատում է լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 79)։ ![]() |
|