Մուհամմեդ Մուհիբ Ժաբր
Մուհամմեդ Մուհիբ Ժաբր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1953 (69 տարեկան) |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Մուհամմեդ Մուհիբ Ժաբր (արաբ․՝ محمد مهيب جبر)(օգոստոս 28, 1953), արձակագիր, լրատու և պատմիչ է։ Ունի Հորդանանի քաղաքացիություն և ծնվել է Պաղեստինի Նաբլուս քաղաքում։ Նա Մուհամմեդ Քամալ Ժաբրի փոքր եղբայրն է և տիկին Մադիհայի՝ Պաղեստինի անցած նախագահի՝ Յասեր Արաֆաթի ամենափոքր քրոջ ամուսինը[1][2][3][4]։ 1948 թվականին նրա ընտանիքը տեղահանվել է Քաֆր Սաբայից աղետի պատճառով։ Սովորել է Լիբանանում և 1976 թվականից սկսած նա կյանքի մեծամասնությունը անկացրել է Արաբական Միացյալ Էմիրություններում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուհամմեդ Մուհիբ Ժաբրը ծնվել է Պաղեստինի Նաբլուս քաղաքում։ Նա նախնական կրթությունը ստացել է պաղեստինցիների օգնության համար նախատեսված ՄԱԿ-ի դպրոցներից մեկում։ Ապա ուսումը շարունակել է հետևյալ ավագ դպրոցներում՝ «Ալ-Սալահիյե» և «Ալ-Մալեք Թալալ»։ Նաև հաճախել է «Ալ-Նաժահ Ալ-Ուաթանիյե» ինստիտուտը, որը 1977 թվականին դարձել է համալսարան։ Այդ ընթացքում, սկսել է զբաղվել մեդիայով և գրել է կարճ պատմվածքներ և թատրոններ «Ալ-Շաըբ» և «Ալ-Ֆաժր» թերթերի միջոցով, որոնք հրատարակվում էին Երուսաղեմում։ Նա օկուպացիայի առաջին դիմադրողներից լինելով, հռչակավոր էր 1967 թվականի Պաղեստինի իրադարաձությունների մասին իր վերլուծություններով և մեկնաբանություններով, որոնց վերնագիրն էր՝ Ալա «Ալ-Մաշրահա»։ 1968 թվականին նա 9 ամսով բանտարկվել է օկուպացիային դիմադրելու պատճառով։
1974 թվականին, արձակագիր և պատմիչ Մուհամմեդ Մուհիբ Ժաբրը հաճախել է Լիբանանի պետական համալսարանը Բեյրութում անգլերեն գրականությունը սովորելու նպատակով։ Այդ ընթացքում նա շարունակել է իր աշխատանքը, որպես բռնագրավված հողատարածքի հարցերի մասնագետ լրագրող, Պաղեստինյան կազմակերպությունների կողմից հրատարակված և մի շարք արաբական ամսագրերի և թերթերի միջոցով, որոնք հրատարակվում էին Բեյրութում։ 1976 թվականի Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով նա թողել է իր ուսումը և աշխատանքը և մեկնել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքը։
Արաբական Միացյալ Էմիրություններում Մուհամմեդ Մուհիբ Ժաբրը սկսել է իր գործնական կյանքը որպես լրագրող «Ղուրֆեթ Թիժարա ուա Սինաէթ Դուբայ» ամսագրում և որպես գրող «Ալ-Ֆաժր» թերթում, որը հրատարակվում է Աբու Դաբիից։ Հետո աշխատել է «Ալ-Ուահտե» թերթում, որը նույնպես հրատարակվում է Աբու Դաբիից։
1980 թվականին, Մուհամմեդ Մահիբ Ժաբրը դառնալով վերահրատարակման հիմնադիրներից մեկը, սկսել է աշխատել «Ալ-Խալիճ» թերթում, 10 տարի հրատարակչությունը թաթարելուց հետո։ Բացի դրանից, աշխատել է որպես խոսնակ և պատրաստել է հաղորդումներ Դուբայի հեռուստատեսության և ռադիոյի համար։
1987 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում ընտրվել է որպես Պաղեստինի գրողների միության քարտուղար։
2000 թվականին, նա հրատարակեց առաջին արաբական էլեկտրոնային օրաթերթը, որ ժամական էր խմբագրվում և համացանցում անունն էր՝ «Ալ-Ժարիդա»[5] [6][7][8][9][10], սակայն իր այս ծրագիրը լայն հաջողությունից հետո մեծ ճնշման ենթարկվեց և Մուհամմեդ Մուհիբ Ժաբրը ստիպված եղավ հրատարակչությունը դադարեցնել, թերթի անունը մյուսների կողմից չշահագործվելու նպատակով։
Գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա գործերը, որոնք տպագրված են կամ կան ցանցում՝
- 6000 մղոն (վեպ, 2013)
- 91-90 (վեպ, 2012)
- Կյանքի խաղը (կարճ վեպ)
- Պանդխտություն (2009)
- Քնած հսկաները (թարգմանված թատրոն)
- Վտանգի անհետացումը (թարգմանված թատրոն)
Որոշ աշխատանքների էլեկտրոնային տարբերակները հասանելի են։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 թվականի Շարժայի գրքի միջազգային ցուցահանդեսում ստացավ լավագույն արաբական վեպի մրցանակ «6000 մղոն» վեպի համար
- «Ղանեմ Ղաբբաշ» մրցանակը, Միացիալ Էմիրությունների գրողների միություն, 2006 թվականի կարճ պատմվածքի՝ «Ինշիբաք» հավաքածուի «Իմիլի» համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ عائلة عرفات القدوة الحسيني في فلسطين Archived 2018-01-29 at the Wayback Machine.-الاتحاد العالمي لأمناء النسب الشريف
- ↑ الأرومة الحسينية لعائلة عرفات القدوة الحسيني Archived 2017-04-22 at the Wayback Machine.- دارة السادة الأشراف-سلسلة نقباء الأشراف 8
- ↑ وفاة شقيق ياسر عرفات في الإمارات Archived 2017-05-17 at the Wayback Machine.- رأي اليوم- 24 مايو 2014
- ↑ أخوة غير أشقاء لا يعرفهم الاّ المقربون ويعيشون منذ 28 عاما في أبوظبي Archived 2020-04-06 at the Wayback Machine.- الشرق الأوسط 10 نوفمبر 2004
- ↑ أرشيف شبكة الأنترنت الألكتروني- الصفحة الأولى بتاريخ 29 يونيو 2001
- ↑ كتاب العربي-الصحافة العربية في العصر الرقمي - عماد بشير Archived 2014-06-01 at the Wayback Machine. (انظر القسم الخاص بالنشر الالكتروني على الانترنت واشارة جريدة الحياة بتاريخ 15 يناير 2001 عن مرور سنة على اصدار الجريدة والحاجة إلى تطويرها
- ↑ «خدمات الاعلام الحديث وتطبيقاته الرقمية- الدكتور عماد بشير»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-17-ին։ Վերցված է 2015-10-29
- ↑ Aljareeda on the WEB
- ↑ «الإعلام الاإلكتروني- منتدى اف ام»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-02-ին։ Վերցված է 2015-10-29
- ↑ [http://www.amin.org/journal.php شبكة الانترنت للاعلام العربي- أمين] (لاحظ تصنيف الجريدة مع صحف دولة الإمارات )