Մուկ (ուտեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուկ (կորեերեն՝ ), կորեական խոհանոցի ուտեստ, հացաբույսերի օսլայի ժելե, լոբու կամ ընկույզի, օրինակ` հնդկացորեն, քնջութ կամ կաղին։ Մուկը առանձին գրեթե անհամ է, դրա համար այն համեմում են սոյայի սուսով, քնջութի յուղով, մանր կտրատած կանաչ սոխով կամ քիմ (կորեական խլածաղիկ), ինչպես նաև կարմիր պղպեղի փոշիով, իսկ մատուցում են բանջարեղենով[1]։

Ուտեստ ալյուրով[խմբագրել | խմբագրել կոդը]

Տհանպխյոնչխե
  • Մուկմուչհիմ (묵무침), քանջանով մուկ, քունջութի կամ պերլիլիայի ձեթով, նուրբ թակած կանաչ սոխով, քունջութի սերմերով և կարմիր պղպեղի փոշիով։ Կարող է նաև ընդգրկել վարունգի շերտեր և բանջարեղենի, միակ թույլատրելի խավարտը` քիմն է[2]։
  • Տհանպխյոնչխե (탕평채), բարակ կտրատված նոկտումուկ, տավարի միս, բանջարեղեն և ծովամթերք[3]։
  • Մուկպոկմ (묵볶음), պոկըմ, այսինքն տապակած մուկ սոուսով[1]։
  • Մուկչանգաջի (묵장아찌), մուկ, մարինացված է քանջաում[4]։
  • Մուկչոնյու (묵전유어), նաև մուկչոն (묵전), կտրտած մուկ, փաթաթված աձուկիի օսլայով և տապակած տապակում[5]։
  • Մուկսաբալ (묵사발) կամ մուկպապ (묵밥), սառը ապուր մուկով և բանջարեղենով[6]։

Տարբեր տեսքերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուկը լինում է տարբեր տեսակի[7]։

Հվանպհոմուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հվանպհոմուկ (황포묵), նաև նորանմուկ (노랑묵)՝ սիսեռից։ Հվանպհոմուը դեղին է, քանի որ նրա վրա ավելացվում են գարդենի պտուղները[8]։ Մուկի այս տեսակը կապված է Չոլլա խոհանոցի հետ, այն հայտնի նախուտեստ է Նամվոնում և Չոնջույում, այնտեղ նրան ավելացվում են չոնջուական պիբիմպապ[9]։

Ինչպես և մուկի մյուս ձևերը, հվանպհոմուկը հաճախ մատուցվում են փոքր կտորներով, քացախով, սոյայի սոուսով և համեմունքներով, այսպիսի ուտեստը անվանում են Հվանպհոմուկ-մուչհիմ (황포묵무침)[10]:

Մեմիլմուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեմիլմուկ (메밀묵) , մուկ հնդկացորենի օսլայից։ Այն բաց շականակագույն է և ընդհանուր առմամբ օգտագործվում է մեմիլմուկ մուչխիմում (메밀묵무침), պանչհանա։ Մեմիլմուկի կտորները մատուցվում են կիմչհիյով, համեմվում է քունջութի սերմերով և սոյայի սոուսով։

Մեմիլմուկը հայտնի էր XX-րդ դարում, այն վաճառել են Հարավային Կորեայի փողոցներում, մատուցել ռեստորաններում:Սոջու օգտագործելու դեպքում մեմիլմուկը մատուցվում են որպես անջու (հանգըլ։ 안주, հանչա։ 按酒): Ենթադրվում է որ տոկեբին չի կարող դիմակայել մեմիլմուկին։

Նոկտումուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոկտումուկ

Նոկտումուկ («ժելե սիսեռից»[11], : «ժելե կանաչ սիսեռից»), սիսեռի օսլայից մուկ։ Նաև հանդիպում է չհոնպհոմուկ (청포묵, 淸泡묵) անվամբ։ Գունավոր գարդենային նոկտումուկը անվանվում է հվանպհոմուկ, «դեղին փրփուրով ժելե»[12]։

Նոկտումուկը մատուցում են սառը, սովորաբար ինչպես պանչհանը ( 녹두묵무침),սառեցված սոյայի սոուսով կամ քացախով։ Այս ուտեստը մատուցվում է տոներին և հարսանիքներին։ Նոկտումուկը հանդիսանում է նաև Հարավային Կորեայի խոհանոցի բաղադրիչը։ Նրա պատրաստման համար տապակում են տավարի միս և բանջարեղեն, իսկ հետո մատոցում են սոյայի սոուսով, քացախով, շաքարով, քունջութի սերմերով, աղով և քունջութի ձեթով[13]։

Այլ տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոթորիմուկ (도토리묵), ժելուսեի ժելե
  • Կկեմուկ (깨묵), քունջութի օսլայից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 (կոր.) Muk Արխիվացված 2011-06-10 Wayback Machine at Encyclopedia of Korean Culture
  2. (կոր.) Dotori mukmuchim(չաշխատող հղում) at Doosan Encyclopedia
  3. (կոր.) Tangpyeongchae Արխիվացված 2011-06-10 Wayback Machine at Encyclopedia of Korean Culture
  4. (կոր.) Mukjangajji(չաշխատող հղում) at Doosan Encyclopedia
  5. (կոր.) Muk jeon(չաշխատող հղում) at Doosan Encyclopedia
  6. (կոր.) Muksabal(չաշխատող հղում), The Academy of Korean Studies
  7. (կոր.) Muk, Britannica Korea
  8. (կոր.) Nokdumuk(չաշխատող հղում) at Doosan Encyclopedia
  9. Namwon: «남원시 (heading 3)». Korean Cultural Centers Federation website. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 8-ին. Jeonju: «Special». Yonhap Repere (Korean). Վերցված է 2006 թ․ մայիսի 8-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  10. (կոր.) Хо Юнъман (허영만), Daehanminguk Shikgaek Recipes 1 (대한민국 식객요리 1) p137, Gimm-Young Publishers,Inc.(김영사), Seoul, 2008. ISBN 9788934926375
  11. (կոր.) Nokdumuk (녹두묵) Արխիվացված 2011-07-14 Wayback Machine, Nate Korean-English Dictionary
  12. (կոր.) Nokdumuk (녹두묵) Արխիվացված 2008-09-27 Wayback Machine, Doosan Encyclopedia
  13. (կոր.) Tangpyeongchae(չաշխատող հղում) at Doosan Encyclopedia

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]