Դոթորիմուկ
![]() Դոթորիմուկ մուչխիմ | |
Ծագում | |
Տեսակ | Մուկ |
Ենթատեսակ | Մուկ |
Առաջացման երկիր | Կորեա |
![]() |
Դոթորիմուկ (կոր.` 도토리묵), կորեական ուտեստ, դոնդողի (մկան) տեսակ է, պատրաստվում է կաղնի օսլայից։ Մուկի արտադրությունը սկսվեց երկրի լեռնային գոտիներում, այնտեղ, որտեղ կային այնքան կաղնու ծառեր, որ կորեացիները դրանք դարձրել էին իրենց հանապազօրյա ուտելիքը։ Այնպես՝ ինչպես մուկի այլ տեսակներ, դոթորիմուկը ևս օգտագործվում է «դոթորամուկ մուչխիմ»-ում (도토리묵무침), պանչխանայում՝ մանրեցված վիճակով գազարի, կանաչ սոխի, սխտորի, սոյայի սոուսի, քունջութի բուսայուղի և կարմիր պղպեղի հետ։

Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեական պատերազմի ժամանակ դոթորիմուկը եղել է հիմնական ուտեստներից մեկը, չնայած 21-րդ դարում օգտագործվում է որպես առողջ սնունդ։ Կաղինը հավաքում են գետնից կամ ծառից։ Պտղից հեռացվում է ծաղկակալը և կեղևը, ապա կորիզներից պատրաստում են խյուս։ Խյուսը լվանում են, որպեսզի դրանից անջատեն օսլան[1]։ Բացի օսլայի և սպիտակուցի մեծ քանակության, կաղինը պարունակում է նաև տանին և պոլիֆենոլ, որոնք բացասաբար են ազդում մարսողության վրա։ Այդ պատճառով օգտագործելուց առաջ անհրաժեշտ է հեռացնել տանինները[2]։ Օսլա պարունակող խյուսը կրկին լվանում են, որպեսզի տանինները օսլայից անջատվեն։ Առանց տաննիների խյուսը ունի սպիտակ գույն։ Երբ այն նստվածք է տալիս, ջուրը թափում են, իսկ խյուսը չորացնում այնքան, մինչև ստացվի փոշի։ Դրանից դոթորիմուկ ստանալու համար անհրաժեշտ է փոշու վրա ավելացնել ջուր, եռացնել և լցնել ձևավոր բաժակների մեջ։ Երբեմն կաղնու օսլայի մեջ ավելացնում են եգիպտացորենի օսլա, որպեսզի մեծացնեն դոթորիմուկի պարզությունը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pemberton, Robert W.; Lee, Nam Sook (1996), «Wild food plants in South Korea; market presence, new crops, and exports to the United States», Journal of Economic Botany, New York: Springer, 50 (1): 57–70(չաշխատող հղում)
- ↑ Bainbridge, D. A. (November 12–14, 1986), Use of acorns for food in California: past, present and future, San Luis
Obispo, CA.: Symposium on Multiple-use Management of California’s Hardwoods, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 27-ին, Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին
{{citation}}
: line feed character in|location=
at position 9 (օգնություն) - ↑ Park, S.O.; Kim, K.O. (1988), «Effects of added corn starches on sensory charcteristics of acorn mooks (Starch gels)», Korean Journal of Food Science and Technology, 20 (4): 613–617
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статья о муке Արխիվացված 2007-03-15 Wayback Machine
- «Рецепт тотхоримук мучхим». Visitkorea :The Official Korea Tourism Guide Site. Korea Tourism Organization. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|work=
- Рецепт тотхоримук мучхим