Մուկեշ Ռիշի
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 19, 1956 (68 տարեկան) |
---|---|
Ծննդավայր՝ | Ջամմու, Հնդկաստան |
Քաղաքացիություն՝ | Հնդկաստան |
Մասնագիտություն՝ | կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
IMDb։ | ID 0728262 |
Մուկեշ Ռիշի (հինդի՝ मुकेश ऋषि, ապրիլի 19, 1956, Ջամմու, Հնդկաստան), հնդիկ դերասան, որը հիմնականում խաղում է չարագործ դերեր հինդի և տելուգու լեզուներով ֆիլմերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուկեշը ծնվել է Ջամու և Քաշմիր նահանգի Կատհուա շրջանում, ունի Գուջար ծագում։ Ավարտել է Չանդիգարխ քաղաքի պետական քոլեջը։ Ուսումն ավարտելուց հետո երկու տարի աշխատել է Մումբայում, ապա Ֆիջիում, որտեղ հանդիպել է իր ապագա կնոջը։ Վերջինիս ընտանիքն աշխատում էր ավանդական խանութում[1]։
Հարսանիքից հետո նրանք տեղափոխվել են Նոր Զելանդիա, որտեղ Մուկեշը սկսել աշխատել որպես մոդել, թեև խիտ գրաֆիկի պատճառով նա դժվարությամբ էր ժամանակ գտնում այդ աշխատանքի համար և դժգոհ էր մոդելային առաջադրանքներից[2]։ 7 տարի անց նա վերադարձավ Մումբայ և ընդունվեց Ռոշան Տանեջիի դերասանական դպրոց[1]։
Դերասանական գործունեության մեջ շրջադարձային էր «The Sword of Tipu Sultan» սերիալը, սակայն կինոյում նրա առաջին աշխատանքը «Կապույտ գետն» էր (1990), որտեղ կատարել է էպիզոդիկ դեր։ Իսկ առաջին խոշոր դերը խաղացել է «Gardish» ֆիլմում՝ կատարելով չարագործի դեր։
Ներկայումս Մուկեշը հիմնականում նկարահանվում է տելուգու լեզվով։ Այդ լեզվով նրա առաջին ֆիլմը դարձավ «Gandeevam»-ը։ Նա սկսեց խաղալ ոչ միայն բացասական դերեր, այլև դրական կերպարներ, օրինակ՝ գլխավոր հերոսների հայրերը։ Նա Բոլիվուդի այն մի քանի չարագործներից մեկն է, որոնք չեն կարողացել իրենց ձայնով հնչյունավորել տելուգու լեզվով ֆիլմերը լեզվին չտիրապետելու և ոչ ճիշտ արտասանության պատճառով[3][4]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է Քեշնիի հետ, որը ծնունդով Ֆիջիից է։ Ունի մեկ որդի։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1990 | The Sword of Tipu Sultan | Միր Սաքիբ | |
1990 | Կապույտ գետ | Ghayal (հինդի) | Կամրան |
1993 | Gardish (հինդի) | Բիլա Ջիլիանի | |
1994 | Gandeevam | տեսուչ Վիր Պենտայա | |
1998 | Ճշմարիտ արժեքներ | Bandhan (հինդի) | Հաժենդրա |
2000 | 420 խաղացող | Khiladi 420 (հինդի) | Բհայ |
2000 | Manoharam | Բաշա | |
2001 | Narasimha Naidu | Կուպի Սվամի Նայդու | |
2001 | Adhipathi | Դունապոտուլա Ջարմա Ռաո | |
2002 | Indra | Վիրա Շանկար Ռեդի | |
2003 | Միակը | Okkadu | Վիջայ Վարմա |
2005 | Բանի | Bunny | Մայսամա |
2006 | Պուրնամի | Pournami | Նարասիմհա |
2007 | Bhoopathi | ||
2008 | Kantri | Պապիկ Կրանթ | |
2009 | Drona | Հայր Դրոնի | |
2009 | Արիա 2 | Arya 2 | Ռաժի Ռեդդի |
2013 | Կեղծավորը | Baadshah | Ժանրադժ |
2013 | Ճանապարհ դեպի մորաքրոջ տուն | Attarintiki Daredi | Հարի Նանդա |
2014 | Առյուծի սիրտ 2 | Singam 2 | Բհայ |
2014 | Race Gurram | Պեդի Ռեդի | |
2015 | Beeruva | հայր Սավտի | |
2015 | Միլիոնատեր | Srimanthudu | Վենկատա Ռատնամ |
2015 | Sher | Դադա | |
2015 | Loafer | հայր Մունի | |
2016 | Dulhan Chahi Pakistan Se | ||
2019 | Vinaya Vidheya Rama | Պանդյամ Պարուսուրամ | |
2019 | Maharshi | հայր Աջայա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Syed Firdaus Ashraf. Quite a Character. Interview with Mukesh Rishi. Rediff.com. Retrieved on 8 August 2015.
- ↑ Anuj Kumar (24 March 2007) Terror gets a name. Interview with Mukesh Rishi. Hindu.com.
- ↑ [1]
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019-06-06-ին. Վերցված է 2019-10-29-ին.