Արիա 2 (ֆիլմ)
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ և երաժշտական ֆիլմ |
Թվական | 2009 |
Լեզու | տելուգու |
Ռեժիսոր | Սուկումար |
Պրոդյուսեր | Ադիտյա Բաբու |
Դերակատարներ | Ալլու Արջուն, Կաջոլ Ագարվալ, Նավդիպ, Շրադհա Դաս, Բրահմանանդամ, Մուկեշ Ռիշի, Սայաջի Շինդե և Աջայ |
Երաժշտություն | Դևի Սրի Պրասադ |
Մոնտաժ | Մարթանդ Կ․ Վենկատեշ |
Տևողություն | 162 րոպե |
Արիա 2, (անգլ.՝ Arya 2), հնդկական ֆիլմ ռեժիսոր Սուկումարա տելուգու լեզվով, որը վարձույթի հանձնվել է նոյեմբերի 27-ին, 2009 թվականին։ «Արիա» ֆիլմի շարունակությունը, որի ռեժիսորը նույնպես Սուկումարան է պրիմերան տեղի է ունեցել 2004 թվականին։ Սյուժեն պատմում է մի տղայի մասին (Արիա), որը պատրաստ էր ամեն ինչ անել իր ընկերոջ Ադջայի համար, քանի դեռ նրանք երկուսն էլ չէին սիրահարվել նույն աղջկան։ Գլխավոր դերերը կատարել են Ալլու Արջունը, Կադջոլ Ագարվալը և Նավդիպը։
Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը սկսվում է մի դրվագով, որտեղ Արիային տեղափոխում են հիվանդանոց և վիրահատում են։ Երբ ընթանում է վիրահատությունը նրա ընկերը՝ Ադջայը պատմում է, թե Արիան ինչպես է փոխել իր կյանքը։ Արիան փոքր ժամանակ մնում է որբ և մեծանում է մանկատանը։ Լինելով միայնակ, նա որոշում է, որ իրեն ընկեր է պետք և ընտրում է այդ դերի համար Ադջային։ Երբ մանկատուն են գալիս ամուսնական զույգ, Արիան զիջում է, որպեսի Ադջայը լինի որդեգրված։ Տարիներ անց դարձել է խաշար ընկերության սեփականատեր, իսկ Արիան նախկինի պես պատրաստ էր անել ամեն ինչ իր ընկերոջ համար։ Նա համոզում է Ադջային տալ աշխատանք իր ընկերությունում՝ խոստանալով դառնալ կատարյալ աշխատող։ Կարճ ժամանակում Արիային հաջողվում է նվաճել գործընկերների հարգանքն ու սերը։ Մի օր ընկերություն է գալիս աշխատելու Գիտան ում անմիջապես սիրահարվում են Ադջայը և Արիան։ Արիան սկսում է գաղտնի բոլորից ցույց տալ իր զգացմունքները, ընդ որում ցույց տալով, որ նա ոչ այդքան կատարյալ է, ինչպես բոլորը կարծում էին։ Նա նաև դաժանաբար ծեծում է բոլոր նրանց, ովքեր անհանգստություն են պատճառում աղջկան։ Այն ժամանակ Ադջայը ցանկանում է ազատվել մրցակցից, ձևացնում է, թե Արիան հարձակվել է նրա վրա։ Նա խոստովանում է իր զգացմունքների մասին Գիտային, իսկ վերջնս ընտրում է նրան։ Սակայն ամուսնության օրը հարսնացուին տանում են տուն հարազատները, ովքեր ցանկանում են նրան ամուսնացնել մեկ ուրիշի հետ։ Այդ ժամանակ Արիան խոստանում է իր ընկերոջը, որ կվերադարձնի Գիտային և գնում նրա գյուղ։ Նա մնում է մինչև պատրաստությունը հարսանիքի, բայց արարողության ժամանակ նա կարողանում է անվստահություն առաջացնել հասնացուի և փեսացուի ծնողների միջև։ Այն ժամանակ, երբ արդեն հարսանիքը չեղյալ է համարվում, Գիտայի հայրը որոշում է աղջկան ամուսնացնել Արիայի հետ։ Պատռվելով երկու ցանկություների միջև լինել սիրելիի հետ թե երջանիկ դարձնել լավագույն ընկերոջը, Արիան մի քանի անգամ կազմակերպում է Գիտայի և Ադջայի փախուստը և ինքն էլ կանխում այդ փախուստները։
Ի վերջո հարսանեկան ծեսերի արարողություները ավարտելուց հետո, եռյակը մեկնում է քաղաք, որտեղ Արիան խոսք է տալիս թույլ տալ Գիտայի և Ադջային հեռանալ երկրից միասին։ Ադջայը չհավատալով նրան, համոզում է աղջկան փախչել, ոչինչ չասելով Արիաին։ Սակայն փախուստի ժամանակ հայտնվում է Գիտայի հայրը։ Նա հարձակվում է Ադջայի վրա դանակով, իսկ հարվածը ընդունում է Արիան։ Ծանր վիրավորված նրան տեղափոխում են հիվանդանոց։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալլու արջուն — Արիա
- Կադջոլ Ագարվալ — Գիտա
- Նավդիպ — Ադջայ
- Շրադդհա Դաս — Շանտի
- Մուկեշ Ռիշի — Ռաջի Ռեդդի, Գիտայի հայրը
- Բրահմանանդամ — Դաշավտարամ, հոգեբան
- Աջայ — Սուբբի, Գիտայի փեսացուն
- Սայջի Շինդե — Կաշի ռեդդի, փեսացույի հայրը
- Ռադխա Կումարի — Գիտայի տատիկը
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արիա» ֆիլմի հաջողությունից հետո, Ալլու Արջունը ընտրվեց Սուկումարի կողմից իր հաջորդ ֆիլմում նկարահանվելու համար «Jagadam», սակայն դերասանը հրաժարվում է[1][2]։ Երբ ռեժիսորը որոշում է նկարահանել «Արիա 2»-ը, նա կրկին առաջարկում է դերը Արջունին և նա համաձայնվում է։ Ֆիլմի պրոդյուսերներն են Ադիտիա Բաբու և Պրասադը[3].: Գլխավոր հերոսուհու կերպարը պետք է տրվեր Տամաննա Բհատիին, սակայն հետագայում նրան փոխարինում է Կադջոլ Ագարվալը[4][5].:Շրադխան «Արիա» ֆիլմում ներկայացված էր որպես երկրորդ հերոսուհի։ Բայց հետագայում հաստատվեց նրա դերը ֆիլմում։ Ըստ նրա, վերցնել դերը ռեժիսորին խորհուրդ է տվել Ալլու Արջունը, տեսնելով նրա նկարները The Times of India[6]. Аджаю[en] в очередной раз досталась отрицательная роль[7]: Ադջային հերթական անգամ բաժին է հասել բացասական կերպար։ Երգը գրելու համար հրավիրվել է Շրի Դեվի Պրասադը, իսկ կոստյումների դիզայնը — վաղեմի ընկերը Արջունի — մոդել Աշվին Մավլե։
Ի սկզբանե որոշված էր ֆիլմն անվանել «Արիա 2», Արջունը դժգոհ էր և ցանկանում էր փոխել[8]։ Ֆիլմի նկարահանումները ծրագրվում էր սկսել 2008 թվականի հունիսի 4, սակայն օպետատորի զբաղվածության պատճառով հետաձգվում է ավելի ուշ։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Rediff.com կայքում Ադխիկա Ռաջամանը գրել է իր կարծիքը «միայն առաջին կեսը հետաքրքիր է, ֆիլմի դիտման համար, իսկ մնացած մասը շաբլոնային մի քանի պար և գերազանց տեխնիկական աշխատանք»[9]։ Idlebrain.com կայքի ընդհակառակը, երկրորդ կեսը ֆիլմի ավելի լավն է, քան առաջինը։ 123telugu.com անվանել է լավագույն պահերը ֆիլմի Բրահմանանդի և նրա թիմի, Ալլու Արջունի և Նավդիպի խոսակցությունները և ամբողջ այն դրվագները որտեղ խաղում է Ադջայը, ավելացրել է նաև, որ «Արիա 2 ֆիլմը հանդիսանում է այնպիսի տեսակ, որը կկուրացնի ձեզ ամբողջ փայլով կամ կհասցնի մահվան»[10]։ IndiaGlitz ասել է, որ ֆիլմը ունի շատ թերություններ հատկապես առաջին կեսին, սակայն վերջին 80 րոպեն կարծես փոխհատուցում լինի[11]։ Դեպա Գարիմելլան Fullhyd.com կայքում բարձր է գնահատել դերասանական խաղը, երաժշտությունն ու օպերատորի աշխատանքը և միջին գնահատական է տվել սցենարը[12]։
Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 17 հուլիս 2010 - Mirchi Music Awards South
- 7 օգոստոս 2010 - Filmfare Awards South
- 8 օգոստոս 2010 - Santosham Film Awards
- 18 օգոստոս 2010 - CineMAA Awards
- 19 սեպտեմբեր 2010 - South Scope Awards
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ G P Aditya Vardhan (2007-03-20)։ «Jagadam/: A good effort» (անգլերեն)։ Rediff.com
- ↑ «Allu Arjun to play in Arya sequel too» (անգլերեն)։ IndiaGlitz։ 2008-05-20։ Վերցված է 2015-10-05
- ↑ «Allu doing a Hrithik»։ The Times of India (անգլերեն)։ 2008-05-20։ Վերցված է 2015-10-05
- ↑ «Kajal replaces Tamanna» (անգլերեն)։ IndiaGlitz։ 2008-06-21։ Վերցված է 2015-10-05
- ↑ «Kajal in the big league»։ The Times of India (անգլերեն)։ 2008-10-30։ Վերցված է 2015-10-05
- ↑ «Interview with Shraddha Das» (անգլերեն)։ Idlebrain.com։ 2009-04-23։ Վերցված է 2015-10-05
- ↑ «Ajay is a villain again!!» (անգլերեն)։ IndiaGlitz։ 2009-08-19։ Վերցված է 2015-10-05
- ↑ «Allu Arjun not happy with "Arya 2"» (անգլերեն)։ IndiaGlitz։ 2009-06-29։ Վերցված է 2015-10-05
- ↑ Radhika Rajamani (2009-11-27)։ «Arya 2 is disappointing» (անգլերեն)։ Rediff.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-04-ին։ Վերցված է 2016-07-08
- ↑ Hemanth (2009-11-27)։ «Arya 2 : Redefines «Style»» (անգլերեն)։ 123telugu.com։ Արխիվացված օրիգինալից 2012-10-30-ին։ Վերցված է 2016-07-08
- ↑ «Arya-2 Review - Entertaining, on again, off again» (անգլերեն)։ IndiaGlitz։ 2009-11-27։ Արխիվացված օրիգինալից 2014-10-14-ին։ Վերցված է 2016-07-08
- ↑ Deepa Garimella։ «Arya 2 Review» (անգլերեն)։ Fullhyd.com։ Արխիվացված օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 2016-07-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Арья 2» (англ.) на сайте Internet Movie Database