Մոցարտ. ռոք օպերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մոցարտ ռոք օպերաից)
Մոցարտ. ռոք օպերա
ԵրկիրՖրանսիա
Ժանրմյուզիքլ, երաժշտական ֆիլմեր
ԹեմաՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
Թվական2009
ՌեժիսորՕլիվիե Դաան
ՊրոդյուսերAlbert Cohen?
ԵրաժշտությունԺան Պիեր Պիլո
Պաշտոնական կայքէջ
 Mozart, l'opéra rock Վիքիպահեստում
Ֆլորան Մոտ

Մոցարտ. ռոք օպերա (ֆր.՝ Mozart, l’opéra rock), ֆրանսիական մյուզիքլ Դովա Ատտյաի և Ալբերտ Բարոն Կոենի կողմից, նվիրված Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի կյանքին։ Համարվում է 2009-2010 թվականների ամենաշահութաբեր նախագծերից մեկը, ավելի քան 800 000 վաճառված տոմսերի քանակով։ Ներկայացվել է Ֆրանսիայում, Բելգիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ճապոնիայում, Կորեայում։

Մաեվա Մելինե

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողություն 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահանում է Մոցարտի հովանավոր Զալցբուրգի արքեպիսկոպոսը և գահին է բարձրանում Հիերոնիմ ֆեն Կոլլորեդո-Մանսֆելդը, որն ատում է Մոցարտին և նրա երաժշտությունը։ Կոլլորեդոն մերժում է Մոցարտի՝ իր հոր հետ ճանապարհորդելու, ելույթներ ունենալու խնդրագիրը։ 17-ամյա Մոցարտը մոր հետ ստիպված գաղտնի լքում է Զալցբուրգը։ Կոլլերադոն բոլոր ծանրակշիռ անձանց հանձնարարում է չընդունել Մոցարտին։ Մոցարտը մոր հետ հասնում է Մանհեյմ, որտեղ ծանոթանում է Վեբեր ընտանիքի հետ և հրապուրվում Վեբեր քույրերից մեկին՝ Ալոիզիային, որն ուներ հրաշալի ձայն և արտաքին։ Մոցարտը խոստանում է նրա համար գրել օպերա, սակայն նամակ ստանալով հորից, ստիպված մեկնում է Փարիզ։ Այստեղ մահանում է Մոցարտի մայրը, իսկ Մոցարտին Փարիզում չեն ընդունում, չեն հասկանում նրա երաժշտությունը։ Զալցբուրգի հետադարձ ճանապարհին Մոցարտն իմանում է, որ Ալոիզիան ամուսնացել է, և այլև նրա կարիքը չունի։

Գործողություն 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոցարտը թողնում է արքունական ծառայությունը և դառնում ազատ կոմպոզիտոր։ Վիեննայում վերաջապես նա փառքի է հասում և ամուսնանում Վեբերի քույրերից Կոնստանցիայի հետ, որն անհունորեն սիրահարված էր Մոցարտին։ Պալատական գլխավոր երաժիշտ Սալյերին այնքան է հմայված Մոցարտի երաժշտությամբ, որ սկսում է ատել ու պալատական այլ օգնականների հետ դավեր է նյութում նրա դեմ։ Այդ ժամանակ մահանումէ նաև Մոցարտի հայրը։ Մոցարտը խորհրդավոր անծանոթից ստանում է ռեքվիեմ գրելու պատվեր, սակայն օրեց-օր զգում է մահվան մոտենալը և հասկնում, որ ռեքվիեմը հնարավոր է դառնա իր իսկ հոգեհանգստյան երաժշտությունը։ Սալյերին որոշում է օգնել Մոցարտին, սակայն արդեն ուշ է լինում, և Մոցարտը մահանում է։

Ստեղծման պատմությունը և հաջողությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտահղացումը ծագել է 2008 թվականին։ Պրոդյուսերները ցանկացել են ցույց տալ, որ Մոցարտին կարելի է համարել առաջին ռոք-երաժիշտը։ Նրան իրապես կարելի էր համարել իր ժամանակների ռոք-աստղ՝ հանճար, խռովարար, որի կյանքը հարուստ էր վերելքներով ու անկումներով։ Առաջին անգամ մյուզիքլը ներկայացվել է 2009 թվականի սեպտեմբերի 22-ին Փարիզի Սպորտի պալատում։ Ներկայացումից հետո այս մյուզիքլը հետին պլան է մղում մյուս բավականին հայտնի մյուզիքլներին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • NRJ Music Awards-ի երեք մրցանակներ, որպես տարվա լավագույն խումբ-դուետ, տարվա երգ (Florent Mothe, L’Assasymphonie), տարվա ֆրանկոֆոն հայտնություն[1]։.
  • Մյուզիքլի թողարկված ալբոմն ունի ադամանդե ձայնասկավառակի կարգավիճակ։

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tatoue Moi (2008),
  • L’Assasymphonie (2009),
  • Vivre en crever (2009),
  • Le Bien qui fait mal (2009),
  • Quand on arrive en ville(2009),
  • J’accuse mon pere (2010),
  • C’est bientôt la fin (2010).

Անվանակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոցարտ. ռոք-օպերան երկայացվածէ եղել «Մյուզիքլ» անվանակարգում Բյուրեղապակյա գլոբուս մրցանակաբաշխությունում, սակայն չի հաղթել[2]։.

Երգիչ-կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողություն 1[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. L’ouverture
  2. Penser l’impossible
  3. La Chanson de l’aubergiste
  4. Le Trublion
  5. Bim Bam Bim Boum
  6. Ah vous dirais-je maman!
  7. Six pieds sous terre
  8. J’accuse mon pere
  9. Tatoue-Moi
  10. La procession
  11. La Mascarade
  12. Je dors sur les roses

Գործողություն 2[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Comedie Tragedie
  2. Place je passe
  3. Si je defaille
  4. Le Bien qui fait mal
  5. Les solos sous les draps
  6. L’Assasymphonie
  7. Les noces de figaro
  8. Dors mon ange
  9. Victime de ma victoire
  10. Vivre a en crever
  11. Debout les fous

Մյուզիքլում չհնչած երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. L’Operap
  2. Je danse avec les dieux
  3. Quand le rideau tombe
  4. Le Bonheur de Malheur
  5. Le Carnivore[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Le Palmarès des 11 ème NRj Music Awards - Nrj Music Awards.fr». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. www.globesdecristal.fr/pub/home/29_gdc_2011_-_liste_des_nommes.pdf
  3. fr:Solal (chanteur)
  4. fr:Maeva Méline
  5. fr:Diane Dassigny
  6. «Jukebox " Mozart, l'Opera Rock». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]