Մորթե օձիքով և գլխարկով կինը
Մորթե օձիքով և գլխարկով կինը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պաբլո Պիկասո |
տարի | դեկտեմբերի 4, 1937 |
բարձրություն | 61 սանտիմետր |
լայնություն | 55 սանտիմետր |
գտնվում է | Կատալոնական արվեստի ազգային թանգարան[1] |
հավաքածու | Կատալոնական արվեստի ազգային թանգարան |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Մորթե օձիքով և գլխարկով կինը (Մարիա Թերեզա Վալտեր)» (իսպ.՝ Mujer con sombrero y cuello de piel (Marie-Thérèse Walter)), իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարն է, վրձնել է 1937 թվականին, յուղաներկե կտավ է՝ 61×50 սմ չափսերով։ Ներկայումս պահպանվում է Բարսելոնայում՝ Կատալոնիայի մշակույթի ազգային թանգարանում։
Նկարը վրձնել է Փարիզում՝ 1937 թվականի դեկտեմբերի 4-ին և հանդիսանում է Պիկասոյի՝ 1927-ից 1935 թվականների ընթացքում նկարված Մարիա Թերեզա Վալտերի բազմաթիվ նկարներից մեկը։ Մոդելը եղել է նկարչի սիրուհին և նրա աղջկա՝ Մայայի մայրը։
Պիկասոյի այս նկարում Վալտերի երիտասարդությունն ու անհատականությունը ենթարկվում է հազարավոր մետամորֆիկ կերպարանափոխման։ Նկարիչը միավորել է դեմքի և պրոֆիլի ճակատային ձևը մեկ միասնական պատկերում և մոդելին վերածել է զգացմունքայնության սրբապատկերի՝ ի հաշիվ հարուստ գեղանկարչության, որտեղ աղավաղված ձևերը համախմբվում են այսպես կոչված «Պիկասոյի ոճի» շուրջ։ Դիմանկարը միևնույն ժամանակ հանդիսանում է նկարչի երկու գլխավոր մոդելների՝ Վալտերի և Դորա Մաարի միջև պայքարի վերջաբանը։ Չնայած ձևերի աղավաղմանը՝ սահող աչքերը և անկյունային ուրվագծերը, այդ դիմանկարը հեշտ է նույնականացվում, որովհետև այլ դիմանկարների պես, որոնք նկարվել են Պիկասոյի կողմից այդ ընթացքում, երբ նկարչի համար բնորդներ էին Նուշ Էլյուարը en|Nusch Éluard և Դորա Մաարը, նկարը ցուցադրում է մոդելների անհատական հատկանիշները[2]։
Պիկասոյի ստեղծագործությունների հստակ կապը նրա սեքսուալ կյանքի հետ այսօր արդեն շատ հասկանալի է համարվում, և, երբ քննարկվում է նրա արվեստը 1930-ականների սկզբին, ապա սովորաբար գործածվում է Մարիա Թերեզայի ժամանակաշրջան հասկացությունը։ Պիկասոյի կապը Վալտերի հետ գաղտնի է եղել։ Մոդելի տեղը հետո զբաղեցրել է Օլգա Խոխլովան, որը դարձել է նկարչի կինը[3]։ Պիկասոն «Մորթե օձիքով և գլխարկով կինը » նկարում պատկերել է միաժամանակ մոդելի դիմային պրոֆիլը և ճակատային տեսքը։ Նկարը հանդիսատեսին է նայում աջից և ձախից։ Նկարչի նկարում կինը հանդիսանում է շարժիչ ուժ, ուժեղ զգացմունքների արտահայտություն, համամարդկային զգացմունքների աղբյուր[4]։
Նկարը 2007 թվականին ներառվել է Կատալոնիայի մշակույթի ազգային թանգարանի հավաքածուի մեջ և հանդիսանում է Պիկասոյի թանգարանային հավաքածուի յոթ կտավներից մեկը։ Այն ձեռք է բերվել ԱՄՆ-ում, տեղափոխվել է Իսպանիա և հանձնվել է Ալբերտիս թանգարանի ֆոնդին։ Հավաքածուում գույքային համարն է № 214090։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.museunacional.cat/en/colleccio/woman-hat-and-fur-collar-marie-therese-walter/pablo-picasso/214090-000
- ↑ Picasso : de la caricatura a les metamorfosis d'estil. Barcelona: Lunwerg, 2003. ISBN 84-7782-980-2
- ↑ Rosenblum, Robert. "Picasso's Blond Muse: The Reign of Marie-Therese Walter." Picasso and Portraiture: Representation and Transformation. Thames & Hudson, pp. 337—382
- ↑ Daix, Pierre, Picasso: Life and Art, trans. Olivia Emmet, London, thames and Hudson, 1993
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Pablo Picasso. Mujer con sombrero y cuello de piel (Marie-Thérèse Walter)». www.museunacional.cat — Museo Nacional de Arte de Cataluña. Վերցված է 31.10.2017-ին. (իսպ.)