Մորաքույր Ֆլոյի կատվի օճառի պղպջակները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորաքույր Ֆլոյի կատվի օճառի պղպջակները
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ՌեժիսորԱլեքսանդր Գորլենկո
Երկիր Ռուսաստան
Տևողություն202 վայրկյան
Թվական1992

Մորաքույր Ֆլոյի կատվի և օճառի պղպջակները (ռուս.՝ Мыльные пузыри кота тётушки Фло), ռուսական կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ, որը ստեղծվել է 1992 թվականին, ռեժիսոր Ալեքսանդր Գորլենկոյի կողմից, «Արգուս Ինտերնեյշնլ» ստուդիայում։ Ջեյմս Ռիվզի «Մորաքույր Ֆլոն» բանաստեղծության էկրանավորումն է։ Մուլտֆիլմում հնչում է Յոհան Սեբաստիան Բախի երաժշտությունը։

Ֆիլմը բազմիցս հեռարձակվել է «Կուլտուրա» հեռուստաալիքով[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ պառավ մորաքույր Ֆլոն թախծում էր, և իրար հաջորդում էին խոչընդոտները, նա գնում էր խոհանոց։ Այնտեղ նա ամանի մեջ օճառ էր լցնում և սկսում էր փչել ձողիկով։ Ծիածանային օճառային պղպջակները թռչում են և պարում, հասնում են առաստաղին և իրենց հետ տանում են թախիծն ու տխրությունը։ Լավ տրամադրությամբ մորաքույր Ֆլոն սկսում է թռչկոտել և պտտվել իր կատվի հետ։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Ալեքսանդր Գորլենկո
  • Սցենարի հեղինակ` Ալեքսանդր Գորլենկո
  • Բեմադրող նկարիչներ` Յուրի Բատանին, Նադեժդա Միխայլովա
  • Նկարիչներ` Մ. Նիկուլին, Յ. Տաբաչնի, Ա. Կոկորև, Ելիզավետա Կազանցևա, Ե. Դուբովիցկայա, Ս. Շամրաևա, Տ. Նեդոստաևա, Ե. Տերեչեկ
  • Անիմատորներ` Նատալյա Մալգինա, Ու. Կուկուևա, Դմիտրի Կուպրիյանով, Ա. Ռոդիոնով, Վ. Պերշինա, Վ. Ստեփանով, Օ. Սեմենովա, Ս. Սինյատկին, Մ. Սումին, Օ. Կալինիկինա, Ռ. Մուրավյով, Ե. Պանարինա, Վիկտորիա Գոլդենբերգ, Ա. Լոբովա, Վ. Կաստալսկի, Ա. Ռինդինա, Ե. Զայցևա, Ա. Ռոդիոնով, Ա. Բատյուկովա, Անաստասիա Տրոիցկայա, Ն. Մալիխինա, Մ. Նուժդովա, Մարինա Տյաբուտ, Մ. Ֆեդորովա, Ա. Շկուտովա, Ա. Ռոյզման, Վլադիմիր Օրյոլ, Ա. Վերգելես, Անաստասիա Ֆլորենսկայա, Տ. Եգորովա, Լ. Կուզմինա, Գ. Պոլյակով, Ի. Մոստակովա, Ս. Բիրյուկով
  • Օպերատոր` Նատալյա Միխայլովա
  • Պրոդյուսերներ` Եկատերինա Միխայլովա, Վլադիմիր Ռեպին
  • Տնօրեն` Վ. Պոլյանսկայա
  • Կոմպոզիտոր` Յոհան Սեբաստիան Բախ
  • Դերերը հնչյունավորել են` Նադեժդա Միխայլովա
  • Տեքստը կարդում է` Նադեժդա Միխայլովա

Փառատոններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվական` Միջազգային «Կրոկ» կինոփառատոնի մրցանակ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Мыльные пузыри кота тётушки Фло» на канале «Культура»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  2. МКФ «КРОК»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]