Մորաքույր Մարթա (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորաքույր Մարթա
Ժանրսիթքոմ
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՌեժիսորJevgenij Sjeljakin?
Գլխավոր
դերերում
Վիտալիա Կոռնիենկո, Յուրի Կուզնեցով, Քրիստինա Ասմուս և Սերգեյ Եպիշև
ՀեռուստաալիքՍՏՍ (հեռուստաընկերություն)
ԸնկերությունArt Pictures Studio

«Մորաքույր Մարթա» — ռուսական կատակերգական հեռուստասերիալ՝ արտադրված «Art Pictures Vision»-ի կողմից՝ «BIack Box Production»-ի մասնակցությամբ։ Այն պատմում է մի փոքրիկ աղջկա մասին, ով միայնակ է հաղթահարում կյանքի դժվարությունները։ Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 3-ին ՍՏՍ ալիքով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իննամյա աղջիկը՝ Մարթան[1], ապրում է Մոսկվայում առանց ծնողների (ովքե՞ր են նրա ծնողները և որտե՞ ղ են անհայտ է)։ Աղջկա կողքին միայն պապիկն է, ով խնամքի կարիք ունի։ Մարթան բոլորից թաքցնում է իր ընտանեկան կարգավիճակը, որպեսզի չհայտնվի մանկատանը։ Նա ստիպված է մեծահասակ կյանք վարել, քանի որ բացի դպրոցական դասերից, նա ունի բազմաթիվ տնային գործեր։ Մի օր նրան այցելության է գալիս Կազանից բարեկամ Մարատը, որը նրանց հետ հաստատվում է նույն բնակարանում։ Սակայն նրա նպատակը աղջկա մասին հոգ տանելը չէ։ Մարատը մեծ գումար է պարտք, և իր պարտքերը փակելու համար որոշում է տիրանալ Մարթայի բնակարանին։

Հետագայում պարզվում է, որ Մարթայի իսկական անունը Իրինա է, և նա Վորոնեժի մանկատան նախկին սան է։ 7 տարեկանում Իրինան փախել է մանկատնից և հայտնվել Մոսկվայում, որտեղ նրան ապաստան է տվել Վասիլի Սամսոնովը, ով փաստացի դարձավ նրա պապիկ։

Աստիճանաբար Մարատի մոտ զգացմունքներ են ծնվում Մարթայի հանդեպ և հրաժարվում է նրա բնակարանի հետ կապված խարդախության մտքից։ Առաջին եթերաշրջանի վերջում նա դառնում է Մարթայի ու պապիկի խնամակալը, ինչպես նաև հայտնի է դառնում, որ Մարթան ունի երկվորյակ քույր՝ Յուլիա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Վիտալիա Կոռնիենկո Մարթա Վիկտորովնա Սամսոնովա (իրական անուն՝ Իրինա Վալերյևնա Նիկոլիշինա) / Յուլիյա Վալերյևի Նիկոլիշինա Մարթա Վիկտորովնա Սամսոնովա (իրական անուն՝ Իրինա Վալերյևնա Նիկոլիշինա) / Յուլիյա Վալերյևի Նիկոլիշինա
Ալեքսանդր Մատյոլկին Մարատ Ալեքսեևիչ Ենիկեև
Մարթայի «զարմիկ», Վասիլի Սամսոնովի հեռավոր բարեկամ, 17 սերիայից սկսված Մարթա և Վասիլի Սամսոնովների խնամակալ
Մարատ Ալեքսեևիչ Ենիկեև
Մարթայի «զարմիկ», Վասիլի Սամսոնովի հեռավոր բարեկամ, 17 սերիայից սկսված Մարթա և Վասիլի Սամսոնովների խնամակալ
Յուրի Կուզնեցով Վասիլի Սեմյոնովիչ Սամսոնով
Մարթայի «պապիկ», թոշակառու, նախկին զինվորական
Վասիլի Սեմյոնովիչ Սամսոնով
Մարթայի «պապիկ», թոշակառու, նախկին զինվորական
Քրիստինա Ասմուս Օլգա Վիկտորիվնա
Մարթայի դասատու, դասղեկ, Մարատի ընկերուհի
Օլգա Վիկտորիվնա
Մարթայի դասատու, դասղեկ, Մարատի ընկերուհի
Սերգեյ Եպիշև Իլյա Սերգեևիչ Աքսյոնով
դերասան-անհաջողակ, Մարթայի հարևան
Իլյա Սերգեևիչ Աքսյոնով
դերասան-անհաջողակ, Մարթայի հարևան
Վալերիա Զոիդովա Անտոնինա Կալյասինա (Տոնյա)
ոստիկանության լեյտենանտ, շրջանային կոմիսար, Մարատի սիրելի
Անտոնինա Կալյասինա (Տոնյա)
ոստիկանության լեյտենանտ, շրջանային կոմիսար, Մարատի սիրելի
Ալեքսանդր Գոլուբկով Դմիտրի Նիկոլաևիչ (Դիմոն)
Մարատի ծանոթ, նախկին բանտարկյալ
Դմիտրի Նիկոլաևիչ (Դիմոն)
Մարատի ծանոթ, նախկին բանտարկյալ

Երկրորդական դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Եկատերինա Կաբակ Մելանի
Մարթայի դյութիչ հարևանուհի
Մելանի
Մարթայի դյութիչ հարևանուհի
Իգոր Օգուրցով Խոլոդցով
Տոնյայի ընկեր/նախկին ընկեր, ոստիկան
Խոլոդցով
Տոնյայի ընկեր/նախկին ընկեր, ոստիկան
Ալեքսանդր Յացկո Վիկտոր Սերգեյիչ
Օլգա Վիկտորովնայի հայր, շոկոլադի գործարանի տնօրեն
Վիկտոր Սերգեյիչ
Օլգա Վիկտորովնայի հայր, շոկոլադի գործարանի տնօրեն
Վլադիմիր Լևչենկո Կիրիլ
Մարթայի դասընկեր
Կիրիլ
Մարթայի դասընկեր
Վլադիմիր Յագանով Ֆեդյա
Մարթայի դասընկեր, բուլինգի զոհ
Ֆեդյա
Մարթայի դասընկեր, բուլինգի զոհ
Ալեքսանդրա Շիչկո Արինա
Մարթայի դասընկերուհի
Արինա
Մարթայի դասընկերուհի
Վերա Օստրովսկայա Դաշա
Մարթայի դասընկերուհի
Դաշա
Մարթայի դասընկերուհի

Էպիզոդիկ դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Իլյա Լիկով Բորիս Ալեքսանդրովիչ
Դպրոցի հոգեբան (2, 17 սերիաներ)
Բորիս Ալեքսանդրովիչ
Դպրոցի հոգեբան (2, 17 սերիաներ)
Ալեքսեյ Ժիրով Միխայիլ Յուրևիչ
Դպրոցի տնօրեն (2, 4 սերիաներ)
Միխայիլ Յուրևիչ
Դպրոցի տնօրեն (2, 4 սերիաներ)
Նատալյա Նոզդրինա
Կիրիլի մայրիկ (3 սերիա)

Կիրիլի մայրիկ (3 սերիա)
Ստեփան Աբրահամով
Կիրիլի հայրիկ (3, 10 սերիա)

Կիրիլի հայրիկ (3, 10 սերիա)
Պոլինա Պլյուտինա
ավագ դպրոցական, պիեսում փերիի դերակատար (4 սերիա)

ավագ դպրոցական, պիեսում փերիի դերակատար (4 սերիա)
Արտյոմ Բեշենին Եգորով
ավագ դպրոցական (4 սերիա)
Եգորով
ավագ դպրոցական (4 սերիա)
Կարինա Խիսմատուլինա Սվետա
ավագ դպրոցական, տնօրենի դուստր (4 սերիա)
Սվետա
ավագ դպրոցական, տնօրենի դուստր (4 սերիա)
Սվետլանա Ավիլովա Պոլինա Անդրեևնա
ուսմասվար (4 սերիա)
Պոլինա Անդրեևնա
ուսմասվար (4 սերիա)
Գրիգորի Բագրով
բժիշկ

բժիշկ
Եկատերինա Վինոգրադովա Եկատերինա
խնամակալության աշխատակից
Եկատերինա
խնամակալության աշխատակից
Վյաչեսլավ Շենին Արսենի
խնամակալության աշխատակից
Արսենի
խնամակալության աշխատակից
Անտոն Րիվալ կուտյուրիեր
(9 սերիա)
կուտյուրիեր
(9 սերիա)
Յուլիա Մելնիկովա Մարիաննա
(9 սերիա)
Մարիաննա
(9 սերիա)
Վալենտինա Սմոլնիկովա Սվետլանա
Վասիլի Սեմյոնովիչի հին ծանոթ (10 սերիա)
Սվետլանա
Վասիլի Սեմյոնովիչի հին ծանոթ (10 սերիա)
Անժելա Սելյանսկայա
Վիկտորի կին(11 սերիա)

Վիկտորի կին(11 սերիա)
Ելենա Դմիտրիևվա
Վիկտորի քարտուղարուհի (11 սերիա)

Վիկտորի քարտուղարուհի (11 սերիա)
Ալեքսանդր Տերենտյև
հոգեբույժ (12 սերիա)

հոգեբույժ (12 սերիա)
Եվգենի Պոտապենկո Միխալիչ
կոմունալ ծառայությունների աշխատող (14 սերիա)
Միխալիչ
կոմունալ ծառայությունների աշխատող (14 սերիա)
Օլգա Անոխինա Րաիսա Ալեքսանդրովնա
Մարթայի հարևանուհի (14 սերիա)
Րաիսա Ալեքսանդրովնա
Մարթայի հարևանուհի (14 սերիա)
Արինա Գլուշկովա Վիկա Մուխինա
Վորոնեժի մանկատան սան (15 սերիա)
Վիկա Մուխինա
Վորոնեժի մանկատան սան (15 սերիա)

Հեռուստասերիալի արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը նկարահանվել է 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի մարտը Մոսկվայում[2][3]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 3-ին։

Եթերաշրջանի վերջին տիտրերում հայտնվում են «Մեր տուն» ընտանիքի աջակցության կենտրոնի 16-ամյա սան Նինա Կոննովայի նկարները[4]։

Հեռուստասերիալը շարունակվել է երկրորդ սեզոնով[5], որի նկարահանումները սկսվել են 2023 թվականի ամռանը[6]։ Դրա պրեմիերան կկայանա 2024 թվականին։

Եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Սերիա Հեռարձակման շրջան
1 1—17 (17 սերիա) Հոկտեմբերի 3 - հոկտեմբերի 27, 2022 թ
2 TBA TBA (2024)

Սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի մասին կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիյա Բաբաևա, «Կինոաֆիշա»-յի գրախոսություն՝
…ջերմ մթնոլորտ և պատմություն, որում տարբեր մարդիկ պետք է դառնան իսկական ընտանիք։ Մնացածը հիմնված է լավ հումորի և հիանալի դերասանական կազմի վրա[7]։

Հեռուստասերիալը բարձր գնահատականի է արժանացել «ԿինոՊոիսկ»-ում՝ 10-ից 8,3[8]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2022 թվականի դեկտեմբերին հեռուստասերիալը ստացավ «Самый ОК» մրցանակը «Տարվա սերիալ» անվանակարգում[9]։
  • 2022 թվականի դեկտեմբերին «Patriki Film Festival»-ում հեռուստասերիալը մրցանակ ստացավ՝ տարվա գլխավոր սոցիալական կինոնախագիծ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Родилась 8 апреля 2012 года. Источник: 14 серия, 23:45.
  2. Вита Корниенко станет взрослой «Тётей Мартой» на СТС Արխիվացված 2022-10-13 Wayback Machine // InterMedia, 15 декабря 2021
  3. Национальная Медиа Группа: Завершились съёмки комедийного импакт-сериала «Тётя Марта» // ВКонтакте, 13 марта 2022
  4. Создатели сериала «Тётя Марта» поддержали фонд «Измени одну жизнь» Արխիվացված 2022-10-26 Wayback Machine // Известия, 26 октября 2022
  5. СТС продлевает «Тётю Марту» на 2-й сезон Արխիվացված 2023-03-08 Wayback Machine // Telegram, 7 марта 2023
  6. В производство запущен второй сезон хитового сериала «Тётя Марта» Արխիվացված 2023-08-21 Wayback Machine // Киноафиша, 21 августа 2023
  7. ««Тётя Марта»: Рецензия Киноафиши». Киноафиша. 2022 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 12-ին.
  8. Российские сериалы: 10 лучших шоу 2022 года по версии зрителей. Проекты о борьбе с ВИЧ, кризисе среднего возраста и криминальном Ростове Արխիվացված 2022-11-08 Wayback Machine // РБК, 28 октября 2022
  9. Одноклассники подвели итоги юбилейной премии «Самый ОК» Արխիվացված 2022-12-16 Wayback Machine // РИА Новости, 16 декабря 2022
  10. Patriki Film Festival объявил итоги российской конкурсной программы Արխիվացված 2022-12-26 Wayback Machine // ТАСС, 26 декабря 2022