Մոնտի Ալեգրի պետական պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնտի Ալեգրի պետական պարկ
Parque Estadual Monte Alegre
Տեսակպետական պարկ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքMonte Alegre?
Հիմնվել է2001
Մոնտի Ալեգրի պետական պարկը գտնվում է Բրազիլիաում
Մոնտի Ալեգրի պետական պարկ

Մոնտի Ալեգրի պետական պարկ (պորտ.՝ Parque Estadual Monte Alegre), պետական պարկ Բրազիլիայի Պարա նահանգում։ Ընդգրկում է Ամազոն գետի հյուսիսում գտնվող լեռնային շրջանը։ Այն հայտնի է իր քարանձավներով ու նախապատմական ժայռապատկերներով, ինչպես նաև անտիկ շրջանի հնագիտական բրածոներով։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնտի Ալեգրի պետական պարկը գտնվում է Պարա նահանգի Մոնտի Ալեգրի մունիցիպալիտետում։ Զբաղեցնում է 3․678 հա տարածք[1]։ Պարկն ամբողջությամբ ներառում է Պայտունա բնապահպանական պահպանվող տարածքը[2]։ Մոնտի Ալեգրին հարուստ է լեռնային տարածքներով և հովիտներ, որոնք բաղկացած են քարանձավներից՝ ժայռապատկերներով և հնագիտական վայրերից։ Վերջիններս վերաբերում են ամերիկացիների ծագման գիտական ուսումնասիրություններին։ Տարածաշրջանում հանդիպող երկարապոչ թութակը (Aratinga maculata) հանդիսանում է էնդեմիկ կենդանատեսակ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը Պարայում գտնվող առաջնային պահպանության միավորում է, որտեղ տեղական համայնքը ներգրավված էր նրանում։ Դա 1980-ականների այն նահանգի տնտեսական, սոցիալական և բնապահպանական ինստիտուտի ուսումնասիրությունների արդյունքն էր[2]։ Մոնտի Ալեգրի պետական պարկը ստեղծվել է 2001 թվականի նոյեմբերի 11-ին թիվ 6412 օրենքով։ Նույն ակտի վերտառությամբ հատուկ պահպանության սուբյեկտին տրվում էր 5․800 հա տարածք։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը, բնական ռեսուրսների լրիվ պաշտպանությունը, մշակութային, պատմական ու տեսարժան վայրերը, որոնք օգտագործվում են գիտական, մշակութային, կրթական, հանգստի ու էկոտուրիզմի նպատակներով։ Խորհրդատվական խորհրդի անդամները նշանակվել են 2009 թվականի դեկտեմբերի 29-ի 3717-րդ հրամանագրով։ Կառավարման ծրագիրը հաստատվել է 2010 թվականի նոյեմբերի 22-ի հրամանագրով[3]։

2012 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ MPEG-ի հետազոտողները վերջերս հայտնաբերել են պարկի ստորին հատվածում գտնվող 19 օբյեկտներ՝ ժայռապատկերներով և խեցեգործական նմուշներով։ Դրանք եղել են տարածաշրջանի հնագույն բնակիչների աշխատանքը[4]։ 2013 թվականի հունվարի 3-ի 7692 օրենքով պարկի սահմանները վերականգնվել են, որից 2122 հա տարածք հատկացվել է Պայտունա բնապահպանական պահպանվող տարածքին։ Այժմ պարկից 3․678 հա կրճատվել է[3]։ 2013 թվականի ապրիլին Պեաբիրու ինստիտուտը հայտարարեց, որ ընտրվել են հինգ նախաձեռնություններ տեղի կանանց օգնելու և երիտասարդներին էկոտուրիզմի ծառայություններ տրամադրելու համար։ Մոնտի Ալեգրի էկոտուրիզմի գործակալների ծրագիրը աջակցություն կստանա TAM Airlines կողմից[5]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը հայտնի է Սեռա դու Լուայով, որտեղ ժայռապատկերները տարածվում են ավելի քան 200 մետր՝ Սեռա դու Էրերե պատի երկայնքով։ Նկարները լայնորեն կրկնօրինակվել են համացանցում, բացիկներում և զբոսաշրջային գրքույկներում։ Այցելուների մեծ մասը միայն դիտում է մատչելի դիտակետով՝ կարմիր և դեղին պատկերներով, որոնք կարելի է տեսնել բլրի ստորոտից։ Կավերնա դա Պեդրա Պինտադան ունի 89 մետր խորություն ու ծովի մակարդակից գտնվում է 120 մետր բարձրության վրա՝ Պայտունա լեռնաշղթայի արևելյան լանջին։ Այն ունի մի քանի միջանցքներ և սրահներ։ Այս քարանձավը գտնվում է այն շրջանում, որը ուսումնասիրվել է հնագետ Աննա Կուրտենիուս Ռուզվելտի կողմից, և ինչն էլ մեծ մասսայականություն է վայելում զբոսաշրջիկների կողմից[2]։

Պեդրա դու Միրանտեն ժայռ է, որը կարելի է մագլցել՝ տարածքի 360 °ի համայնքապատկերին հասնելու համար։ Պայնել դու Պիլայոն ունի քարանձավային նկարներ ու տարածաշրջանի գեղեցիկ տեսարան։ Կավերնա դա Պեդրա Պինտադան Ամազոնում հնագույն հնագիտական վայրերից է։ Վերջինս ապահովում է լոկաուտ՝ գեղեցիկ լանդշաֆտի շրջակայքում։ Այն ունի ցածր տեսողական ազդեցության մի քանի ժայռապատկերներ։

Գրուտա Իտատուպաոկան կամ Գրուտա դա Կապելան ունի 56 մետր խորություն և Ամազոն գետից գտնվում է մոտ 120 մետր բարձրության վրա՝ Էրերե լեռնաշղթայի հարավային լանջին։ Մուտքը գտնվում է մոտ 9.5 մետր բարձրության վրա, որը կիսով չափ բաժանված է քարքարոտ սյունով։ Գրուտա դու Միրիտիեպեն ունի 87 մետր խորություն և Ամազոնից գտնվում է ավելի քան 60 մետր բարձրության վրա, որը տեղակայված է Պայտունա լեռնաշղթայի հյուսիսարևմտյան թևում։ Հիմնական պատկերասրահը, որը լավ լուսավորված է, ունի 2.5 մետր բարձրություն, 2.5 մետր լայնություն ու 32 մետր երկարություն։ Այն առաջնորդում է դեպի Ֆոլհաս պալատ՝ մոտավորապես 13-8 մետր և 6 մետր բարձրությամբ։ Այստեղով է անցնում սրահի ելքը։ Գրուտա դու Լաբիրինտոն ունի ավելի քան 90 մետր խորություն և Ամազոն գետից գտնվում է 40 մետր բարձրության վրա՝ Պայտունա լեռնաշղթայի արևմտյան լանջին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Guias vão orientar turistas em sítios arqueológicos de Monte Alegre, PA», G1 Globo (պորտուգալերեն), 2012 թ․ նոյեմբերի 21, Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին
  • Parque Estadual de Monte Alegre (պորտուգալերեն), Ideflor-bio, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին, Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին
  • PES Monte Alegre (պորտուգալերեն), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին
  • TAM Linhas Aéreas seleciona proposta de Ecoturismo de Base Comunitária no Pará (պորտուգալերեն), Instituto Peabiru, 2013 թ․ ապրիլի 15, Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին