Մոնո-նո ավարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մոնո-նո ավարե (ճապոներեն՝ 物の哀れ (もののあわれ, «իրերի թախծոտ հմայքը»), ճապոնական մշակույթի գեղագիտական կատեգորիա, հասկացություն, որը նշում է յուրաքանչյուր առարկայի և երևույթի թաքնված հմայքը, որոնց բացահայտումը գրական խնդիր է։ Մոնո-նո ավարեն առարկայի ճշմարիտ էությունն է, որն ունակ է առաջացնել հուզմունք, հոգևոր արձագանք ընթերցողի մոտ։ Ձևավորվել է Ճապոնիայի արվեստում և գրականության մեջ 9-11-րդ դարերում՝ բուդդիզմի որոշ աղանդների (հատկապես ձեն աղանդի ուսմունքն է) և սինտոիզմի պաշտանմուքային ավանդների միացյալ ազդեցությամբ։ Այն տեսական հիմք է ստացել 18-րդ դարում Մոտոորի Նորինագայի աշխատություններում։ Ազդել է ճապոնական մշակույթի և գրականության հետագա զարգացման վրա։ Մոնո-նո ավարեն առավել փայլուն է դրսևորվել Մուրասակի Սիկիբուի «Գենձի-մոնոգատարի» վեպում[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելս Սանթոյան (2009)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Վան Արյան»։ էջ էջ 168-169