Մոնաստերիո դե Ռոդիլյայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնաստերիո դե Ռոդիլյայի ամրոց
Castillo de Monasterio de Rodilla
Նկարագրություն
Տեսակդղյակ
Տեղագրություն42°27′47″ հս․ լ. 03°29′05″ ամ. ե.HGЯO
Վարչական միավորMonasterio de Rodilla?
ԵրկիրԻսպանիա
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Monasterio de Rodilla Վիքիպահեստում

Մոնաստերիո դե Ռոդիլյայի ամրոց (իսպ.՝ Castillo de Monasterio de Rodilla), ամրոց Իսպանիայի Բուրգոս տարածաշրջանում, Ռոդիլիայի վանական համալիրից քիչ հեռու, այդ պատճառով էլ շատերը համարել են նրանց մեկ միասնական կառույց և ամրոցն էլ անվանել են վանական համալիրի անունով[1]։ Այն կառուցվել է 9-րդ դարում, տեղանքի ժայռապատ լեռնազանգվածի վրա։ Ներկայումս այն կիսավեր է։ Այն ժայռի վրա, որտեղ գտնվում է ամրոցը, բացվում է հիանալի տեսարանմ դեպի հարթավայրը։ 1949 թվականի ապրիլի 22-ի հրամանով Ռոդիլյա վանական համալրիը և Մոնաստերիո դե Ռոդիլյայի ամրոցը ստացավ հատուկ պահպանվող հուշարձանի կարգավիճակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաֆ Դիեգո Պորցելոսը (իսպ.՝ Diego Porcelos) 884 թվականին բնակություն է հաստատում Բուրգոսում։ Վանական համալիրի ամրոցը կառուցվում է հենց այդ ժամանակ, որպեսզի պաշտպանի գաղութականների նոր տարածքները որոնցում նրանք հաստատվել էին, ստեղծելով Ուրբելի ամրոցի և այլ ամրոցների հետ Բուրգոսի տարածաշրջանի պաշտապանողական շղթան։ Արխիվային փաստաթղթերի մեջ Մոնաստերիո դե Ռոդիլյայի ամրոցի մասին հիշատակվում է 1011 թվականին։

1028 թվականին, այն բանից հետո երբ սպանվում է Գարսիա Սանչես դե Կաստիլիան (իսպ.՝ García Sánchez de Castilla), ամրոցը իր հարստություններով անցնում է Նովարայի արքա Սանչո 3-րդին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը ունի հնգանկյուն հատակագիծ, որը հարմարեցված է ժայռի ռելիեֆին։ Տոնակատարության աշտարակը և գլխավոր դարպասը գտնվում են ամրոցի հյուսիսային հատվածում։ Հարավային հատվածում ունեցել է պատշգամբ, որի մի կողմում գտնվել է պարիսպը։

Ներկայումս հազիվ է պահպանվել աշտարակի մի հատվածը և ֆունդամենտը։ Պահպանված որմնանկարը թվագրվում է 20-րդ դարին։ Գանձագողերի կողմից ամրոցից տարվել է նաև այն սալիկը, որի վրա առկա է եղել լատինատառ գրություն։ Վերոհիշյալ սալիկը, ինչպես նաև ամրոցի շինարարության համար օգտագործված շինանյութը բերվել է այդտեղ գտնվող հին հռոմեական Տրիտի Աուտրիգոն (իսպ.՝ Triti Autrigon) բնակավայրից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]