Ուրբելի ամրոց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Տեղագրություն | 42°37′17″ հս․ լ. 03°50′41″ ամ. ե.HGЯO |
Վարչական միավոր | Úrbel del Castillo? |
Երկիր | Իսպանիա |
Castle of Úrbel del Castillo Վիքիպահեստում |
Ուրբելի (իսպ.՝ Castillo de Úrbel), ամրոց Իսպանիայի Բուրգոս տարածաշրջանում[1]։ Գտնվում է տարածքից անջատված մի անհարթ բլրակի վրա։ Պատկանել է Իսպանիայում հայտնի Ցունիգա տոհմին և թվագրվում է որպես 9-րդ դարի շինություն։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժայռի վերնամասում է գտնվում Ուրբելի ամրոցից ամենալավ պահպանված հատվածը՝ աշտարակը։ Այն ունի երկարավուն հինգանկյուն տեսք։ Առաջին հարկի երկու դռները նայել են դեպի արևելք և արևմուտք։ Աշտարակի վերնամասի ատամիկները ունեցել են եռանկյունի տեսք։
Սակայն ամրոցը սկզբնական ժամանակահատվածում ունեցել է նաև այլ շինություններ։
Աշտարակից 8 մ ցած գտնվում է բացօթյա պատշգամբը, որի արևելյան կողմում ժայռի մեջ դեռ պահպանվել արհեսականորեն փորած անցք, իսկ կենտրոնական հատվածում նկատվում է դռան տեղադրման հետքը։ Ժայռի վրա առկա են նաև սյունների վերացած անցքերը։ Սակայն աստիճանների հետքը, որով բարձրացել են դեպի աշտարակ չի պահպանվել։
Ժայռի հիմքում պահպանվել է հսկա պատի մի հատված։ Ենթադրվում է որ այն եղել է հսկա պահեստ զինվորների զենք զինամթերքի պահպանման համար, իսկ մի մասը կատարել է մառանի դերը։ Նշմարվում են աստիճանների հետքեր, որոնք կապում են «պահեստը» աշտարակի հետ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Castillo de Úrbel(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cadiñanos Bardeci, Inocencio (1987). Arquitectura fortificada en la provincia de Burgos. Excma. Diputación Provincial. p. 270. ISBN 84-505-5990-1.
- Pérez de Urbél, Justo (1970). El condado de Castilla (Tomo III). Siglo Ilustrado S.A. p. 319.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուրբելի ամրոց կատեգորիայում։ |