Jump to content

Մոյդոդիր (մուլտֆիլմ, 1927)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոյդոդիր
ռուս.՝ Мойдодыр
Տեսակմուլտֆիլմ
Ժանրադապտացիա
Հիմնված էՄոյդոդիր
ՌեժիսորMariya Benderskaya?
Բեմադրող նկարիչSamuil Bendersky?
ՕպերատորSamuil Bendersky?
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՄեժրաբպոմ-Ռուս[1]
Տևողություն8 րոպե
Թվական1927

«Մոյդոդիր» (ռուս.՝ «Мойдодыр»), խորհրդային ծավալային անիմացիոն ֆիլմ, որն 1927 թվականին ստեղծել է Մարիա Բենդերսկայան «Մեժրաբլոմ-Ռուս» կինոստուդիայում։ Նկարահանված է Կոռնեյ Չուկովսկու համանուն հեքիաթի մոտիվներով։ ԽՍՀՄ-ում կադր առ կադր անիմացիան վերակենդանացնելու առաջին փորձերից էր։

Երկար ժամանակ մուլտֆիլմը համարվում էր կորած, մինչև այն պահը, երբ նրա ամբողջական տարբերակը հայտնաբերեցին Չեխիայում և 2008 թվականին ցույց տվեցին «Սպիտակ սյուներ» կինոփառատոնում։ Սակայն Յություբում տեղադրված են միայն որոշ դրվագներ։

Մի փոքրիկ տղայից, որը չէր սիրում լվացվել և անփույտ էր, առավոտյան փախչում են բոլոր իրերը՝ ծածկոցն ու բարձը, գիրքը, թեյամանը և նույնիսկ տաբատը։ Մոյդոդիր անունով խոսող լվացարանը, որը դուրս է եկել մոր ննջասենյակից, բացատրում է փախուստի պատճառը և կոչ է անում իր զինվորներին՝ ճիլոպ զինվորներին, օճառին, խոզանակներին և սանրերին՝ կեղտոտ տղային պատշաճ տեսքի բերելու: Վախեցած երեխան փախչում է, իսկ նրան սկսում է հետապնդել ճիլոպը: Հանդիպած ծանոթ կոկորդիլոսը կուլ է տալիս ճիլոպին, և սպառնում է նույն կերպ վարվել տղայի հետ, եթե նա չլվացվի։ Տղային այլևս ոչինչ չի մնում, բացի տուն վերադառնալը և լավ լվացվելը։ Լոգարանային ընթացակարգերից հետո նրա իրերը վերադառնում են իր մոտ․ ինչ լավ է մաքուր և կոկիկ լինելը։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոռնեյ Չուկովսկու բանաստեղխության կինոադապտացիայի ընտրությունը, որը ԽՍՀՄ-ում հրապարակվելուց ի վեր չափազանց տարածված էր, և ցույց էր տալիս «Մեժրաբլոմ-Ռուս» ստուդիայի՝ երիտասարդ հանդիսատեսին թիրախավորելու մտադրությունների լրջությունը[2][3]:

Մ. և Ս. Բենդերսկիներն ավարտում են Չուկովսկու մոտիվներով «Մոյդոդիր» մանկական ֆիլմի նկարահանման աշխատանքները՝ անիմացիայի միջոցով։ Մեր անիմացիաների մեծամասնությունը նկարված է, բայց այս անգամ նկարահանվել են տիկնիկներ, խաղալիքներ և այլն, այսինքն՝ անիմացիան ծավալային է։
- Սովետսկի էկրան, № 20 1927

1927 թվականին նկարված քսան անիմացիոն ֆիլմերից «Մոյդոդիրը» կադր առ կադր անիմացիայով նկարահանված հինգ ֆիլմերից մեկն է․ դա Վլադիսլավ Ստարևիչի 1919 թվականի զգալիորել մոռացված տեխնիկան է։ Այսպիսով, 1927 թվականը կարելի է համարել խորհրդային կադր առ կադր անիմացիայի ծննդյան տարի[2]։

  • Ռեժիսոր-մուլտիպլիկատոր, տիկնիկավար - Մարիա Բենդերսկայա
  • Օպերատոր և նկարիչ - Սամուիլ Բենդերսկի

Ֆիլմի ճակատագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մուլտֆիլմը Կոռնեյ Չուկովսկու համանուն հեքիաթի առաջին էկրանավորումն էր։ Թողարկման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ[4][5]:

Երկար ժամանակ մուլտֆիլմը համարվում էր կորած, մինչև այն պահը, երբ նրա ամբողջական տարբերակը հայտնաբերեցին Չեխիայի կինոարխիվում։ Տարբերակներից մեկը, որը վերստեղծվել էր Պրահայում Ռուսաստանի պետական կինոֆոնդի մասնակցությամբ, ցուցադրվել է 2008 թվականի փետրվարի 3-ին «Սպիտակ սյուներ» ռուսական XII արխիվային կինոփառատոնում[6]։ Որպես բարեկամական փոխանակում ֆիլմերի շտեմարանների միջև, կրկնօրինակներից մեկն այժմ պահպանվում է Ռուսաստանի պետական կինոֆոնդի հավաքածուում[7]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս կինոպատմաբան Սերգեյ Կապտերևը նշում է կերպարների անդյուրաշարժումները, ինչպես նաև նրանց դեմքի արտահայտությունների շատ նեղ շրջանակը[2]։

«Մոյդոդիրը»՝ խորհրդային կադր առ կադր անիմացիայի տեխնիկապես թերի, բայց խորհրդային ծավալային անիմացիայի ազնիվ փորձարարական վաղ փուլի տիպիկ օրինակ է[2]:
- Սերգեյ Կապտերև


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://ru.kinorium.com/10462951/
  2. 2,0 2,1 2,2 2,3 Kapterev Sergei Moidodyr (O Umouněném Ivánkovi) // Animazione(իտալ.) // Le Giornate del Cinema Muto : catalogo. — Pordenone: Garbagnate Milanese, 2013. — С. 122. Архивировано из первоисточника 11 Մայիսի 2023.
  3. Объёмная мультипликация // Советский экран : журнал. — 1927. — № 20. — С. 14. Архивировано из первоисточника 11 Մայիսի 2023.
  4. Майоров Николай. «Первые в истории отечественного кинематографа. 1927 год» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-11-ին. Վերցված է 2023-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Мойдодыр» на экране // Советский экран : журнал. — 1927. — № 34. — С. 14. Архивировано из первоисточника 11 Մայիսի 2023.
  6. «В Белых Столбах впервые показали восстановленного «Мойдодыра» (1927)». Аниматор.ру (ռուսերեն). 2008-02-03. Արխիվացված է օրիգինալից 2023-05-11-ին. Վերցված է 2023-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Мойдодыр». Государственный фонд кинофильмов Российской Федерации (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-11-ին. Վերցված է 2023-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)