Մոկպան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուկա Կինոշիտան հայտնի ճապոնական մոկպան վլոգեր է:

Մոկպան(կորեերեն՝ 먹방, բառացիորեն «կերակուրի ընդունման հեռարձակում», կան նաև տառադարձման տարբերակներ՝ «մոկբան» և «մուկբանգ»), — տեսաբլոգի ձև, որը իրական ժամանակում մեծ քանակությամբ սնունդ ուտելու հեռարձակում է, դրան զուգահեռ բլոգերը շփվում է հեռուստադիտողների հետ։ Մոկպանով զբաղվող անձը կոչվում է ԲՋ (անգլ.՝ հեռարձակվող ժոկեյ, BJ), որը կարելի է թարգմանել որպես «հաղորդավար»։ Երբեմն մոկպանի հետ կապված օգտագործվում են «գաստրոնոմիկ վոյերիզմ» տերմինները[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան և ընդհանուր ճաշերը ավանդական են Կորեայի մշակույթում։ 1960-ականներին Հարավային Կորեայում սկսվեց ուրբանիզացիայի գործընթաց, որի ընթացքում երիտասարդները սկսեցին տեղափոխվել քաղաքներ՝ կրթություն ստանալու և ավելի հեղինակավոր աշխատատեղերում աշխատելու։ Երիտասարդներն ապրում էին միայնակ վարձակալած բնակարաններում և ամբողջ ժամանակն անցկացնում աշխատանքի կամ ուսման մեջ։ Այս առումով երիտասարդ կորեացիները սկսեցին ավելի քիչ ժամանակ անցկացնել միմյանց հետ[2], բայց շփվելու կարիք նրանց մոտ մնացել էր։

1990 թվականից սկսած «մեկ անձից բաղկացած տնային տնտեսությունների» թիվը 2012 թվականին 9,1%-ից[3] հասել է 25,3%-ի։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կանխատեսումների համաձայն՝ մինչև 2030 թվականը Հարավային Կորեայում «մեկ հոգանոց տնային տնտեսությունների» թիվը կկազմի 32,7%[4], հետևաբար, վերջին շրջանում Հարավային Կորեայում մոկպանի հայտնվելու հնարավոր պատճառներից մեկը 2000-ականներին կարելի է համարել միայնության վախը։

Մուկպանի հանրաճանաչության աճը պայմանավորված է կորեական հանրահայտ «Ուրախ միասին,Let’s Eat[en]» հեռուստաշոուների դերասանների, ինչպես նաև կորեացի դերասան Հա Ջունգ Վուի կողմից սնվելու ակտիվ ցույցերով, ով հայտնի է իր արտահայտչական ուտելու ոճով[5][6]։ Սկզբում BJ-ները փորձում էին կրկնօրինակել հայտնի խոհարարների[7] պահվածքը իրենց հաղորդումների ժամանակ, սակայն հետագայում նրանք սկսեցին մշակել հանդիսատեսի հետ շփման իրենց ոճը։

Տարածում և եկամուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոկպանը տարածվում է դեպի Արևմուտք։ Ամերիկյան և եվրոպական լրատվամիջոցները հետաքրքրություն են ցուցաբերում կորեական ինտերնետի տենդենցի նկատմամբ։ ՅուԹուբ-ի հանրահայտ կատակերգական Fine Brothers դուետը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում են ՅուԹուբ-ի օգտատերերի արձագանքները մի քանի BJ-ների մուկպանի հեռարձակումներից դրվագներին։ Տեսանյութը հավաքել է ավելի քան 5 միլիոն դիտում[8]։ BBC.com-ը հոդված է հրապարակել մոկպան երևույթի մասին, որում լրագրող Սթիվ Էվանսը քննարկում է այդ երևույթը։ Հոդվածի վերջում նա եզրակացնում է, որ մոկպանը հայտնի կդառնա նաև Արևմուտքում[9]։

Մուկպանգը մոկպանով զբաղվողների համար եկամտի աղբյուր է։ Հեռարձակվելով կորեական afreeca TV[en] վիդեո հարթակով՝ նրանք շփվում են հեռուստադիտողների հետ, ովքեր քվեարկում են իրենց սիրելի հեռարձակման օգտին՝ նվիրաբերելով վիրտուալ արժույթի «փուչիկներ», որոնցից յուրաքանչյուրը, երբ վերածվում է իրական արժույթի, հավասար է 100 վոնի (մոտ 9 ԱՄՆ ցենտ)։ Այս տեսահոսթինգի միջոցով գանձվում է 30-40% միջնորդավճար։ Եթե ​​հեռուստադիտողները հեռարձակումը գնահատում են աստղանիշով, ապա այն բարձրանում է հանրային վարկանիշում, ինչը գրավում է նոր հանդիսատես։

Մոկպանով զբաղվողները նաև գումար են վաստակում՝ գովազդելով որոշակի ապրանքներ կամ սննդի առաքում և խոհարարական ծառայություններ, սրճարաններ և ռեստորաններ։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև մուկբանգի հայտնիությունը մեծանում է, շատերը իմաստ չեն տեսնում դիտել, թե ինչպես են ուտում այլ մարդիկ։ Բացի այդ,Մոկպանով զբաղվողներին քննադատում են անառողջ ապրելակերպ քարոզելու և չափից շատ ուտելու համար[10]։ Ի դեպ, 2019 թվականին Բի Ջեյ Նիկոլաս Փերին անկեղծորեն խոստովանել է, որ մուկպանում նկարահանվելու պատճառով խնդիրներ է ունեցել էրեկցիայի և մշտական ​​փորլուծության հետ[11]։ Մոկպանով զբաղվողները քննադատության են ենթարկվել այն բանի համար, որ իրենց տեսահոլովակներում սննդի մեծ մասը վատնում են, ինչը հեռուստադիտողների մոտ պատրանք է ստեղծում, որ սննդի շատ թափոններ ստեղծելը նորմալ է[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. James Vincent (28 January 2014)։ «Gastronomic voyeurism: The South Korean trend that means you'll never eat alone» (անգլերեն)։ The Independent Tech։ Վերցված է 2016-11-20։ «Western media and bloggers have dubbed it ‘food porn’ or ‘gastronomic voyeurism’, but in its home country of South Korea it’s known simply as meok-bang: ‘broadcast eating’.» 
  2. http://www.demographic-research.org/volumes/vol32/40/32-40.pdf
  3. Slon.ru — App Heroes — Как я стал фанатом гастрономического порно — самого странного фетиша в интернете
  4. «Watch what you eat: Koreans gorge on online dining shows | Reuters»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-20-ին։ Վերցված է 2015-11-02 
  5. Ha Ji Won, «Ha Jung Woo Taught Me How To Eat» : KMovie : KDramaStars
  6. [Healing Camp] Ha Jung-woo’s Famous Eating Scenes — OnDemandKorea.com
  7. Stephanie Hayes, WATCH ME EAT. Examining the globalization of gluttony / The Indy, October 31, 2014
  8. YOUTUBERS REACT TO MUKBANG (Eating Shows) — YouTube
  9. The Koreans who televise themselves eating dinner — BBC News
  10. What the Newest South Korean Internet Trend Says About Our Society
  11. Matthews Melissa (June 2019)։ «Why Mukbang Is Huuuuuuuge»։ Men's Health Singapore։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-10-ին։ Վերցված է 2022-01-22 
  12. «Mukbang vlogger under fire for allegedly spitting out food after chewing them»։ InqPOP! (անգլերեն)։ 2020-08-23։ Վերցված է 2021-04-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]