Մոխրաթելուկ թուրքմենական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոխրաթելուկ թուրքմենական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Մեխակածաղկավորներ
Ընտանիք Թելուկազգիներ
Ցեղ Մոխրաթելուկ
Տեսակ Մոխրաթելուկ թուրքմենական
Լատիներեն անվանում
A. turcomanica Fisch. et Mey.


Մոխրաթելուկ թուրքմենական (լատին․՝  A. turcomanica Fisch. et Mey.), թելուկազգիների ընտանիքի, մոխրաթելուկ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաթուփ է, չռված ճյուղերով, սովորաբար կիսագնդաձև, 40 - 65 սմ բարձրությամբ, հզոր արմատային համակարգով։ Տերևները երկարավուն-ձվաձև են կամ երկարավուն-ռոմթաձև, բութ, ամբողջաեզր կամ անհավասար փոսիկավոր, վերևի կողմից մերկ, կապտավուն, ներքևի կողմից սպիտակ մազմզուկապատ։ Տերևակիցները սերտաճում են դեպի դուրս ցցված ջղերի հետ, հակառակ-ձվաձև են կամ հիմքում լայն սեպաձև։ Ծաղիկները հավաքված են կծիկներում և գտնվում են գագաթնային տերևածոցերում, ինչպես նաև անտերև հասկանման ծաղկաբույլերում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում հանդիպում է Արարատյան դաշտի, Սևանի ավազանի, Ջանգեզուրի, Մեղրու չոր, քարքարոտ լանջերում, գետահովիտներում, միջնակներում։ Հանդիպում է նաև Կովկասում, Փոքր Ասիայում, Միջին Ասիայում (Կարակում)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 221։