Միքայել Մոդրեկիլի
Միքայել Մոդրեկիլի վրաց.՝ მიქაელ მოდრეკილი | |
---|---|
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | վրացերեն |
Մասնագիտություն | բանաստեղծ, Q16373038? և գեղագիր |
![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dc/%E1%83%9B%E1%83%98%E1%83%A5%E1%83%94%E1%83%98%E1%83%9A_%E1%83%9B%E1%83%9D%E1%83%93%E1%83%A0%E1%83%94%E1%83%99%E1%83%98%E1%83%9A%E1%83%98%E1%83%A1_%E1%83%99%E1%83%A0%E1%83%94%E1%83%91%E1%83%A3%E1%83%9A%E1%83%98.jpg/250px-%E1%83%9B%E1%83%98%E1%83%A5%E1%83%94%E1%83%98%E1%83%9A_%E1%83%9B%E1%83%9D%E1%83%93%E1%83%A0%E1%83%94%E1%83%99%E1%83%98%E1%83%9A%E1%83%98%E1%83%A1_%E1%83%99%E1%83%A0%E1%83%94%E1%83%91%E1%83%A3%E1%83%9A%E1%83%98.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/da/%E1%83%9B%E1%83%98%E1%83%A5%E1%83%90%E1%83%94%E1%83%9A-%E1%83%9B%E1%83%9D%E1%83%93%E1%83%A0%E1%83%94%E1%83%99%E1%83%98%E1%83%9A%E1%83%98%E1%83%A1_%E1%83%98%E1%83%90%E1%83%93%E1%83%92%E1%83%90%E1%83%A0%E1%83%98%2C_978-988_%E1%83%AC%E1%83%AC.jpg/250px-%E1%83%9B%E1%83%98%E1%83%A5%E1%83%90%E1%83%94%E1%83%9A-%E1%83%9B%E1%83%9D%E1%83%93%E1%83%A0%E1%83%94%E1%83%99%E1%83%98%E1%83%9A%E1%83%98%E1%83%A1_%E1%83%98%E1%83%90%E1%83%93%E1%83%92%E1%83%90%E1%83%A0%E1%83%98%2C_978-988_%E1%83%AC%E1%83%AC.jpg)
Միքայել Մոդրեկիլի (վրաց.՝ მიქაელ მოდრეკილი) (ծննդյան և մահվան թվականները՝ անհայտ), 10-րդ դարի Վրաստանի գրական երաժշտական գործիչ, վանական։ Ծագումով Տայքի վրացադավան հայերից։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համակարգել է Վրաստանում իր հավաքած եկեղեցական՝ բուն վրացերեն և հունարենից թարգմանված հիմները, ամփոփել մի ժողովածուում, որը արտագրվել է (կողմնակի տվյալների համաձայն) 994-1001 թթ.-ին, Տայքում։ Պահպանվել է միայն մի մասը՝ 272 թերթ (37,5 * 29,5), հրապարակվել երկու հատորով՝ ֆաքսիմիլային և ժամանակակից շրիֆտով արտագրված վիճակում («Հիմներ», հրատարակչություն 1978 թ.)։ Հիմների 2/3-ը պարունակում են նոտագրության նշաններ («նիշանի», նշված են նաև ձայնեղանակները՝ «խմայի»), որոնք արտաքուստ նման են 9-րդ դարի հայկական խազերին, բայց գործածության եղանակով ինքնատիպ են։
Մոդրեկիլիի նոտագրության համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած իր համեմատական ընդհանուր պարզությանը, Մոդրեկիլի նոտագրության համակարգը, ինչպես և ժողովածուն, ամբողջապես դեռևս բավարար չափով ուսումնասիրված չեն, բայց ակնհայտ է վրացական միջնադարյան երաժշտական փոքրաքանակ գրչագրերի շարքում այդ ժողովածուի բացառիկ արժեքավորությունը։ Այն էական է նաև ընդհանուր արևելա-քրիստոնեական բանաստեղծական-երաժշտական մշակույթի ուսումնասիրության համար։ Բնագրի տեքստում որոշ հիմների վերջին բառերից հետո կան հայերեն նշումներ, որոնց մեծ մասը այդ բառերի թարգմանությունն է (մի քանիսը Մոդրեկիլի և ժողովածուի գրիչներ Մուսեսի ու Ստեփանի հիշատակագրությունները (Աբուլաձե Ի., «10-րդ դարի վրացերեն մի ձեռագրի հայերեն հիշատակագրությունները և նրանց նշանակությունը հայ բարբառագիտության համար» )
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 666)։ ![]() |