Jump to content

Միքայել Մոդրեկիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Մոդրեկիլի
վրաց.՝ მიქაელ მოდრეკილი
Քաղաքացիություն Տայք-Կղարջքի իշխանություն
Մայրենի լեզուվրացերեն
Մասնագիտությունբանաստեղծ, Q16373038? և գեղագիր
 Mikael Modrekili Վիքիպահեստում
Միքայել Մոդրեկիլիի աշխատանքներից
Մոդրեկիլիի գեղագրությունը

Միքայել Մոդրեկիլի (վրաց.՝ მიქაელ მოდრეკილი) (ծննդյան և մահվան թվականները՝ անհայտ), 10-րդ դարի Վրաստանի գրական երաժշտական գործիչ, վանական։ Ծագումով Տայքի վրացադավան հայերից։

Համակարգել է Վրաստանում իր հավաքած եկեղեցական՝ բուն վրացերեն և հունարենից թարգմանված հիմները, ամփոփել մի ժողովածուում, որը արտագրվել է (կողմնակի տվյալների համաձայն) 994-1001 թթ.-ին, Տայքում։ Պահպանվել է միայն մի մասը՝ 272 թերթ (37,5 * 29,5), հրապարակվել երկու հատորով՝ ֆաքսիմիլային և ժամանակակից շրիֆտով արտագրված վիճակում («Հիմներ», հրատարակչություն 1978 թ.)։ Հիմների 2/3-ը պարունակում են նոտագրության նշաններ («նիշանի», նշված են նաև ձայնեղանակները՝ «խմայի»), որոնք արտաքուստ նման են 9-րդ դարի հայկական խազերին, բայց գործածության եղանակով ինքնատիպ են։

Մոդրեկիլիի նոտագրության համակարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած իր համեմատական ընդհանուր պարզությանը, Մոդրեկիլի նոտագրության համակարգը, ինչպես և ժողովածուն, ամբողջապես դեռևս բավարար չափով ուսումնասիրված չեն, բայց ակնհայտ է վրացական միջնադարյան երաժշտական փոքրաքանակ գրչագրերի շարքում այդ ժողովածուի բացառիկ արժեքավորությունը։ Այն էական է նաև ընդհանուր արևելա-քրիստոնեական բանաստեղծական-երաժշտական մշակույթի ուսումնասիրության համար։ Բնագրի տեքստում որոշ հիմների վերջին բառերից հետո կան հայերեն նշումներ, որոնց մեծ մասը այդ բառերի թարգմանությունն է (մի քանիսը Մոդրեկիլի և ժողովածուի գրիչներ Մուսեսի ու Ստեփանի հիշատակագրությունները (Աբուլաձե Ի., «10-րդ դարի վրացերեն մի ձեռագրի հայերեն հիշատակագրությունները և նրանց նշանակությունը հայ բարբառագիտության համար» )

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 666