Jump to content

Մշակութային վերածնունդ հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մշակութային վերածնունդ
Изображение логотипа
Ընկերության տեսակՀիմնադրամ
Հիմնադրված է2014
ՎայրԵրևան
ԵրկիրՀայաստան
ՏնօրենՄարինա Սուլթանյան
Մայր ընկերությունԻնտելեկտուալ վերածնունդ
ԿայքՊաշտոնական կայք

Մշակութային վերածնունդ հիմնադրամը, շահույթ չհետապնդող հիմնադրամ, որը ստեղծվել է 2014 թվականին։ Հիմնադիր-նախագահն է Արթուր Ջանիբեկյանը։ Հիմնադրամի առաջնային առաքելությունն է հայ երաժշտական արվեստը հասանելի դարձնել հասարակության լայն զանգվածներին, որի նպատակով հիմնադրամի կողմից իրականացվող գործառույթներն են՝ ներկայացնել և ճանաչելի դարձնել հայ ժողովրդական և հոգևոր երաժշտությունն[1] արտերկրում, ստեղծել երգերի ժողովածուներ, կազմակերպել մշակութային միջոցառումներ, իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ, կյանքի կոչել ուսումնական ու դաստիարակչական նախագծեր տպագրել մասնագիտական գրականություն։

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի գործունեության կարևորագույն ուղղություններից է հայ ժողովրդական, ազգային, հոգևոր երաժշտությունը նոր սերնդին փոխանցելը, այն հասարակության համար առավել հասանելի ու մատչելի դարձնելը։

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացված առաջին մշակութային նախագիծը «Հայկական ազգային երաժշտական գանձարան»-ն է[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. https://168.am/2015/06/02/498001.html
  3. http://www.panorama.am/am/news/2015/07/10/culture/14686

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]