Մնձուրի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մնձուր (այլ կիրառումներ)
Մնձուրի լեռնաշղթա
Munzur Valley, Ovacik.JPG
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Վարչատարածքային միավորԹունջելիի մարզ և Էրզինջանի մարզ
ԼեռնաշղթաՏավրոսյան լեռնահամակարգ

Մնձուր, Մեզուր, Մերջան-Մեզուր, Մենձուր, Մզուր, Մընձուր, Մյուզիր, Մնզուր, Մոնզուր, Մուզուր, Մունզուր, Մունձուր, լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում՝ Ներքին Տավրոսի արևմտյան՝ առավել բարձր մասը։ Ձգվում է Եփրատից մինչև Մերջան լեռնագագաթը։ Երկարությունը մոտ 90 կմ է, բարձրությունը՝ 3147 մ (Զիարեթ լեռ)։ Կազմված է կրաքարերից, մարմարներից, բյուրեղային թերթաքարերից։ Հարավային լանջերը մասնատված են Եփրատի վտակներով։ Մնձուրի հարավային լանջերից սկիզբ է առնում համանուն գետը։ Միջին բարձրություն 3000 մ։ Կազմված է կրաքարերից, մարմարներից, րյուրեգային թերթաքարերից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 846 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png