Մնացական Բիչախչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մնացական Բիչախչյան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1977(1977-12-27) (46 տարեկան)
ԾննդավայրՇիրակ Արթիկ Հայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀՀ Ոստիկանության կրթահամալիր
Մասնագիտությունիրավաբան
ԱշխատանքՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներ և կրծքանշաններ

Մնացական Ֆիրդուսի Բիչախչյան (դեկտեմբերի 27, 1977(1977-12-27), Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 27-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ 1996 թվականին մեկնել է ծառայության և 1998 թվականին զորացրվել։ 2000 թվականին ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանը, իսկ 2005 թվականին Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիան։ 2005-2007 թվականներին եղել է Հայաստանի ոստիկանության իրավական ապահովման վարչության իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժնի տեսուչ։ Միաժամանակ դասավանդել է Հայաստանի ոստիկանության ակադեմիայի քրեական իրավունքի և դատավարության ամբիոնում։ 2007-2009 թվականներին եղել է Հայաստանի ոստիկանության իրավական ապահովման վարչության իրավական փորձաքննության բաժնի ավագ տեսուչ։ 2009-2012 թվականներին եղել է Հայաստանի ոստիկանության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի ավագ տեսուչ։ 2012-2013 թվականներին աշխատել է Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ, իսկ 2013-2014 թվականներին՝ Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության և վերլուծության բաժնի պետ։ 2014-2015 թվականներին եղել է Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության և վերլուծության բաժնի պետ։ 2015 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի ոստիկանանպետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Մնացական Բիչախչյանը նշանակվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ[1]։ Ամուսնացած է, ունի երկու դուստր ու մեկ որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]