Մնացական Հովհաննիսյան
Մնացական Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1926[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 23, 2020[2] (94 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | մարզիչ և մրցավար |
Մնացական Բենիամինի Հովհաննիսյան (նոյեմբերի 29, 1926[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 23, 2020[2]), հայկական սպորտի երախտավոր, որը մեծ ավանդ է ունեցել Հայաստանում սպորտային մարմնամարզության, գեղասահքի և հեծանվային սպորտի զարգացման գործում։ Հայաստանի վաստակավոր մարզիչ, համամիութենական կարգի մրցավար[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մնացական Բենիամինի Հովհաննիսյանը ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում, ծառայողի ընտանիքում։
Մանկական տարիքից մտել է սպորտի ասպարեզ՝ պարապել է սպորտային մարմնամարզություն։
1950 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1952-1953 թվականներին կատարելագործվել է Լենինգրադի Պյոտր Ֆարանցևիչի անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի կատարելագործման ֆակուլտետում[3]։
Մարզչական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատել է երեք մարզաձևում և երեքում էլ ունեցել է գերազանց արդյունքներ։
Սպորտային մարմնամարզության ասպարեզում պատրաստել է բարձր վարպետությամբ մարզիկներ, որոնք Հայաստանի հավաքականի կազմում Խորհրդային Միության առաջնության մրցումներում գրավել են երկրորդ տեղը։ Այդ նվաճման Հովհաննիսյանին շնորհվել է Հայաստանի վաստակավոր մարզչի կոչում։ Մրցավարական ասպարեզում իր գործունեության համար ստացել է համամիութենական կարգի մրցավարի կոչում[3]։
Մնացական Հովհաննիսյանը զգալի ավանդ է ունեցել 1972 թվականին հայկական գեղասահքի դպրոցի հիմնադրման և զարգացման գործում, նա 10 տարի ղեկավարել է այդ դպրոցը։
Նրա օրոք հայ գեղասահորդները գրանցել են ամենաբարձր ցուցանիշները, իսկ Գուրգեն Վարդանյանը նվաճել է ԽՍՀՄ գավաթը[3]։
ԽՍՀՄ մրցումներում նվաճումներ են ունեցել. պատանիների մեջ՝ Սահակ Մխիթարյանը (ԽՍՀՄ պատանիների չեմպիոն), Գուրգեն Վարդանյանը (ԽՍՀՄ եռակի գավաթակիր)[4]։
Այնուհետև Հովհաննիսյանն աշխատել է հեծանվային սպորտի հանրապետական կենտրոնում, որտեղ այդ մարզաձևի պատմության մեջ պատրաստվել է աշխարհի երկու չեմպիոն՝ Մեսրոպ Շաբոյանը՝ խճուղային հեծանվավազքի մրցումներում, և Օլեգ Կլևցովը՝ հեծանվահրապարակում, որոնց ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը տրվել է Մնացական Հովհաննիսյանի կողմից[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքային գործունեության ընթացքում 16 տարբեր կազմակերպությունների կողմից ստացել է 45 պատվոգիր և 2 տարբեր մարզադպրոցների մանկավարժական խորհրդների շնորհակալագրեր իր կատարած աշխատանքի համար[3]։
Պարգևներ և գովասանագրեր | ||
---|---|---|
ԽՍՀՄ սպորտ կոմիտե | 3 | |
ԽՍՀՄ լուս. նախարարութ. | 1 | |
ՀԽՍՀ սպորտկոմիտե | 5 | |
ՀԽՍՀ լուս. նախարարութ. | 5 | |
ՀԼԿԵՄ կենտրոնական կոմ. | 7 | |
Երևանի ֆ.կ.կոմիտե | 6 | |
Երևանի ժող. կրթութ. բաժին | 4 | |
Սպանդարյանի շրջանի ֆ.կ.կ. | 1 | |
Գիտելիք ընկ. Երևանի կազմ. | 4 | |
Ֆ.Կ.տեխնիկում | 1 | |
Լենինական քաղ. Սպորտկոմիտե | 1 | |
Մարմնամարզութ. Մարզդպրոց | 3 | |
Գեղասահքի մարզդպրոց | 3 | |
Հայաստանի Սպորտի նախարարի շնորհակալագիր | 1 | |
Ընդամենը | 45 |
2 մեդալ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կոդմից երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վախճանվել է 2020 թվականի դեկտեմբերի 23-ին, 94 տարեկան հասակում[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 94 տարեկանում մահացել է հայկական սպորտի մեծ երախտավոր Մնացական Հովհաննիսյանը
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.armtimes.com/hy/article/205293
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «94 տարեկանում մահացել է հայկական սպորտի մեծ երախտավոր Մնացական Հովհաննիսյանը». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Հայաստանը երբևիցե չի ունեցել այնպիսի գեղասահորդներ, ինչպիսին ունի հիմա. հարցազրույց». sport.news.am. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
{{cite web}}
: Text "NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին" ignored (օգնություն)