Գուրգեն Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Վարդանյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Հայաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 18, 1963(1963-10-18) (60 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Ելենա Սլեպովա, Ելենա Չայկովսկայա, Էդուարդ Պլիներ

Գուրգեն Նորիկի Վարդանյան (հոկտեմբերի 18, 1963(1963-10-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղասահքի հայ մարզիչ և նախկին գեղասահորդ (ներկայացրել է Խորհրդային Միությունը), որ եղել է կանանց մենասահքի Եվրոպայի հունգարացի առաջին չեմպիոնի՝ Յուլիա Շեբեշտյանի մարզիչը։ Ներկայում աշխատում է Միացյալ Թագավորությունում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Վարդանյանը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 18-ին Երևանում (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1])։ Գեղասահքով զբաղվել սկսել է 1976 թվականին Երևանում, Ելենա Սլեպովայի գլխավորությամբ[2]։ Առաջին խոշոր մրցումներից մեկը դարձել է 1978 թվականին Սվերդլովսկում անցկացված ԽՍՀՄ ժողովուրդների ձմեռային Սպարտակիադան, որին նա մասնակցել է պատանիների շարքում[3]։ 1978 թվականից մինչև 1980 թվականն ընդգրկված է եղել ԽՍՀՄ երիտասարդական, 1980-1987 թվականներին՝ ազգային հավաքականներում։ Մոսկվա տեղափոխվելուց հետո մարզվել է Էդուարդ Պլիների, ապա խորհրդային ականավոր մարզիչ Ելենա Չայկովսկայայի մոտ 1980 թվականից մինչև 1986 թվականը[2][4]։ Մասնակցել և մրցանակների է արժանացել միջազգային տարբեր մրցաշարերում[5]։ 1983, 1986, 1987 թվականներին Գուրգեն Վարդանյանը նվաճել է ԽՍՀՄ գավաթը, իսկ 1984 թվականին նրան շնորհվել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում։

Գուրգեն Վարդանյանը վերադարձել է Հայաստանի 1987 թվականին և սկսել աշխատել որպես մարզիչ այն մարզադպրոցում, որտեղ ինքն էր սկսել զբաղվել գեղասահքով[4], ապա դարձել է նրա տնօրենը։ 1989 թվականի դեկտեմբերին Գուրգեն Վարդանյանը Հունգարիայի գեղասահքի ֆեդերացիայի հրավերով մեկնել է Հունգարիա, որտեղ աշխատել է հունգարացի առաջատար գեղասահորդների հետ։ Նրա սաների թվում են եղել Հունգարիայի չեմպիոններ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մասնակիցներ Թամարա Դորոֆեևը[6] և Դիանա Փոթը[7], ինչպես նաև Հունգարիայի իննակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Յուլիա Շեբեշտիենը[8]։ Վերջինիս հետ Գուրգեն Վարդանյանն սկսել է աշխատել 1989 թվականի վերջերին[4], երբ նա եղել է ինը տարեկան և որոշակի ընդմիջումներով շարունակել է մարզել Շեբետիենին նրա ողջ մարզական կարիերայի ընթացքում։ 1994 թվականից նա մարզել է նաև իր որդուն՝ Հունգարիայի տղամարդկանց մենասահքի քառակի չեմպիոն Տիգրան Վարդանյանին[9]։

2010 թվականի ապրիլին Գուրգեն Վարդանյանը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա՝ Նոթինգհեմ[10], որտեղ աշխատում է որպես «National Ice Centre»-ի տնօրեն[11][12] և զբաղվում մարզչական ախատանքով։ Նրա սաների թվում է եղել 2011 թվականի Մեծ Բրիտանիայի չեմպիոն Դևիդ Ռիչարդսոնը[13]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քույրը՝ Հասմիկ Վարդանյան (ծնվել է 1967 թվականին), ԽՍՀՄ կանանց մենասահքի առաջնության եռակի մրցանակակիր պատանիների շարքում (1981-1983), ԽՍՀՄ սպորտի վարպետ, մարզիչ, Ռուսաստանի ֆիզկուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական համալսարանի գեղասահքի և մանկավարժության ամբիոնի դոցենտ,
  • Կինը՝ Երանյակ Իպակյան (ծնվել է 1963 թվականին), մարզիչ և խորեոգրաֆ[4], աշխատել է Հունգարիայի առաջատար մարզիկների հետ,
  • Որդին՝ Տիգրան Վարդանյան (ծնվել է 1989 թվականի մարտի 26-ին Մոսկվայում), Հունգարիայի տղամարդկանց մենասահքի քառակի չեմպիոն (2007-2009, 2011), աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից, ներկայացրել է Հունգարիան[14][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Гурген Норикович Варданян» [Gurgen Norikovich Vardanjan] (Russian)։ fskate.ru 
  2. 2,0 2,1 Geikhman Tatiana (28 October 2009)։ «Варданян: Юля для меня уже как дочь» [Julia is like a daughter to me]։ championat.ru (Russian)։ Արխիվացված է օրիգինալից 26 November 2009-ին։ Վերցված է 23 June 2018 
  3. «Кира Иванова. Extras. Зимняя Спартакиада народов СССР 1978»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-01-ին։ Վերցված է 2018-06-23 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Asaturov Ilya (March 2007)։ «Гурген Варданян: "Без помощи государства фигурному катанию не обойтись"» [Gurgen Vardanjan interview]։ Noev Kovcheg, N 03 (114) (Russian)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-26-ին։ Վերցված է 2018-06-23 
  5. «Results Book, Volume 2: 1974–current»։ Skate Canada։ Արխիվացված է օրիգինալից September 20, 2009-ին 
  6. Mittan J. Barry (2000)։ «Hungary's Dorofejev Poised on Brink of Success»։ Արխիվացված է օրիգինալից 15 March 2012-ին 
  7. «Diana POTH: 2004/2005»։ International Skating Union։ 29 July 2007 
  8. «Julia SEBESTYEN: 2009/2010»։ International Skating Union։ Արխիվացված օրիգինալից 25 March 2010-ին 
  9. Т.Варданян(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  10. «National Ice Centre a New Appointment»։ National Ice Skating Association։ 7 April 2010։ Արխիվացված է օրիգինալից 13 April 2010-ին 
  11. An interview with Gurgen Vardanjan at the National Ice Centre… Archived 2010-08-10 at the Wayback Machine.(անգլ.)
  12. New British Champion at the National Ice Centre!(չաշխատող հղում)(անգլ.)
  13. Д.Ричардсон(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  14. «Tigran VARDANJAN»։ International Skating Union։ 17 August 2011 
  15. Bőd Titanilla (20 February 2011)։ «Tigran Vardanjan: "I prefer shows to competitions"»։ Absolute Skating 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]