Մյուսկադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մյուսկադե
AOC Muscadet, millésime 2004.jpg
Ենթատեսակbeady wine?, French wine? և Սպիտակ գինի
Ծագման երկիրFlag of France.svg Ֆրանսիա
Ստեղծման տարի1937
Muscadet (AOC) Վիքիպահեստում
Muscadet-sèvre-et-maine
Մուսկադեն հիանալի համադրվում է ոստրեների հետ

Մյուսկադե (ֆր.՝ Muscadet), ֆրանսիական չոր, սպիտակ գինի։ Հիմնականում արտադրվում է Ատլանտյան Լուար դեպարտամենտում՝ Նանտ քաղաքի հարավում, մասամբ նաև Մեն և Լուար և Վանդեա («Լուարայի երկիր» երկրամաս) դեպարտամենտներում։ Այս գինին պատրաստվում է Լուարի հովիտի խաղողի այգիների միայն մեկ տեսակից՝ Մելոն դը Բուրգոնից (ֆր.՝ Melon de Bourgogne)[1]։

Գինեգործական ոչ մեծ տարածքը[2]՝ ապելլասիոնը (ֆր.՝ appellation), 1937 թվականից սկսած դասվում է ծագման իսկության վերահսկողության կատեգորիային և զբաղեցնում է 13 000 հա․ տարածք։

Բոլոր ֆրանսիական գինիներից միայն Մյուսկադեն է հատուկ հսկողությունից հետո ստանում պիտակի «sur lie» («նստվածքով») գրվածքի իրավունքը, որը վկայում է պահպանման հատուկ եղանակի մասին․ խմորման ավարտից հետո մինչև շշալցումը գինուց չի հեռացվում խմորիչի նստվածքը, ինչի շնորհիվ այն դառնում է յուղային և պարունակում է փոքր քանակությամբ ածխաթթու գազ, որը ծակծկում է լեզուն և գինուն հաղորդում է յուրահատուկ թարմություն։ Այս տեխնոլոգիան պահանջում է, որ գինու պատրաստման ընթացքում օգտագործվեն միայն առողջ պտուղներ, գինու արտադրության ընթացքը խիստ վերահսկվի։ Սևր և Մեն գետերի ափերի թերթաքարային հողերից արտադրվող լավագույն Մուսկադեն կրում է «Muscadet-sèvre-et-maine» անունը։ Խմորիչի մնացորդների հետ շփման արդյունքում ծովային ջրիմուռների հոտ ձեռք բերած այս ազնիվ գինուն բնորոշ է այսպես կոչված «յոդային նոտան»։ Այն հիանալի համադրվում է ծովամթերքների հետ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. белый сорт винограда, созданный в Бургундии, но почти вышедший там из употребления, т.к. белые вина из него имели неинтересный вкус; в настоящее время сорт распространен в долине Луары, где называется Мюскаде и где из него производят в большом количестве одноименные дешевые ординарные вина. Англо-русский толковый словарь «Вино». 2013.
  2. небольшая винодельческая территория
  3. «Долина реки Луары. Vinissimo.»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-02-ին։ Վերցված է 2013-08-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]