Jump to content

Մյուլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մյուլլեր
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 31, 1966(1966-01-31)[1] (58 տարեկան)
Ծննդավայր Կամպու Գրանդի, Բրազիլիա
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Լուիս Անտոնիո Կորրեա դա Կոստա (բրազ.-պորտ.՝ Luís Antônio Corrêa da Costa, հունվարի 31, 1966(1966-01-31)[1], Կամպու Գրանդի, Բրազիլիա), ավելի հայտնի է որպես Մյուլլեր[2] (գերմ.՝ Müller), բրազիլացի ֆուտբոլիստը հանդես է եկել հարձակվողի դիրքում։ 1994 թվականի աշխարհի չեմպիոն։ «Սան Պաուլոյի» կազմում գոլերի քանակով (158 գնդակ) զբաղեցնում է 7-րդ տեղը ակումբի պատմության մեջ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուլլերը կարիերան սկսել է «Սան Պաուլու» ակումբում 1984 թվականին և հանդես է եկել նրա կազմում մինչև 1987 թվականը՝ հաղթելով Սան Պաուլոյի երկու առաջնություններում և Բրազիլիայի առաջնությունում, ինչպես նաև դառնալով ազգային հավաքականի խաղացող, որի կազմում նա մեկնել է 1986 թվականի Աշխարհի առաջնություն, որտեղ արդեն իսկ մրցաշարում տեղ է գրավել թիմի մեկնարկային կազմում։

1988 թվականին Մյուլլերը տեղափոխվեց իտալական «Տորինո»։ Չնայած այն հանգամանքին, որ բրազիլացին յուրաքանչյուր երրորդ խաղում գոլի հեղինակ է դարձել հետնապահ թիմում, դա չի փրկել թուրինյան ակումբին «Սերիա B» դուրս գալուց։

1991 թվականին Մյուլլերը վերադարձավ «Սան Պաուլու»՝ թիմի հետ հաղթելով ևս երկու նահանգային առաջնություն և Բրազիլիայի առաջնություն։ Բայց ակումբը ամենամեծ հաջողություններին հասավ միջազգային ասպարեզում՝ նվաճելով Լիբերտադորեսի երկու գավաթ և միջմայրցամաքային երկու գավաթ, որոնցից երկրորդում Մյուլլերի գոլը հաղթանակ պարգևեց Սան Պաուլոյին «Միլանի» հետ խաղում, և Մյուլլերը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։

1995 թվականին Մյուլլերը մեկնել է արտագնա աշխատանքի ճապոնական «Կասիվա Ռեյսոլ» ակումբում։ Մեկ տարի անց վերադառնալով Բրազիլիա՝ Մյուլլերը տեղափոխվեց «Պալմեյրաս»՝ թիմի հետ նվաճելով իր վերջին պետական տիտղոսը։ 1996 թվականին «Պալմեյրասը» առաջնությունում գոլերի քանակով ռեկորդ սահմանեց՝ խփելով 100 գնդակ, որոնց մի մասը բաժին հասավ Մյուլլերին։

«Պալմեյրասից» հետո Մյուլլերը խաղացել է «Սան Պաուլուում»՝ այլևս ցույց չտալով իր նախկին խաղամակարդակը, և իտալական «Պերուջայում», որի կազմում անցկացրել է ընդամենը 6 հանդիպում։ 1997 թվականին Մյուլլերը տեղափոխվեց «Սանթոս», որտեղ խաղում էր երկու տարի, սակայն ոչ մի տիտղոսի չհասավ։ Այնուհետև Մյուլլերը տեղափոխվեց «Կրուզեյրո»՝ ակումբի հետ նվաճելով մի քանի գավաթ։

Ավելի ուշ Մյուլլերը խաղացել է «Կորինթիանսում», «Սան Կաետանոյում», «Տուպիում», «Պորտուգեզա Դեսպորտոսում» և «Իպատինգայում»։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Մյուլլերը դարձել է հեռուստամեկնաբան, աշխատել է TV Bandeirantes հեռուստաալիքում, այդ թվում նաև 2006 թվականի աշխարհի առաջնության խաղերում։ Մրցաշարից անմիջապես հետո Մյուլլերը նշանակվել է «Սանտո Անդրե» ակումբի գործադիր տնօրենի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրազիլիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1987
  • Միջմայրցամաքային գավաթի լավագույն խաղացող՝ 1992
  • Բրազիլիայի առաջնության արծաթե գնդակի դափնեկիր՝ 1997

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Այս մականունը ֆուտբոլիստը վերցրել է գերմանացի հայտնի ռմբարկու Գերդ Մյուլլերի պատվին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուլլեր» հոդվածին։