Մկրտիչ Մաշուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մաշուրյան (այլ կիրառումներ)
Մկրտիչ Մաշուրյան
Ծնվել է 1897
Մահացել է 1920
Ազգություն հայ
Մասնագիտություն հեղափոխական

Մկրտիչ (Մակիչ) Մանուչարի Մաշուրյան (ծնվել է 1897 թվականին Գորիսում - մահացել է 1920 թվականին Գորիսի մոտ), Հայաստանում Մայիսյան ապստամբության և քաղաքացիական կռիվների մասնակից։ ՌԿ (բ) կ անդամ՝ 1917 թվականից։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո ներգրավվել է հեղափոխական գործունեության մեջ և շուտով դարձել Զանգեզուրի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից։ 1919 թվականին Մաշուրյանի մասնակցությամբ ստեղծվել է ՌԿ (բ) կ Զանգեզուրի գավառային ընդհատակյա կոմիւոե։ Եղել է Զանգեզուրում գործող կարմիր պարտիզանների ջոկատի հրամանատարը։ Մասնակցել է 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում գումարված Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների կոնֆերանսին։ Զոհվել է դաշնակցական զորքերի դեմ մղված մարտերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 262 CC-BY-SA-icon-80x15.png