Jump to content

Մկնդեղի հանքանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մկնդեղի հանքանյութեր, արսենի հանքանյութեր, բնական միներալային առաջացումներ, որոնց մեջ մկնդեղի (As) պարունակությունը բավարար է նրա և միացությունների տնտեսապես շահավետ կորզման համար։ Հայտնի են As պարունակող ավելի քան 120 միներալ։ Առավել տարածված արսենապիրիտը (մկնդեղային հրաքարը), լյոլինգիտը՝ (72, 8% As), ռեալգարը, ուրիպիգմենտը։ Ըստ արդյունաբերական դասակարգման մկնդեղի հանքանյութերի հանքավայրերը ստորաբաժանվում են մի շարք տիպերի՝ մկնդեղային (արսենապիրիտային և ռեալգարաուրիպիգմենտային), ոսկի-մկնդեղային, բագմամետաղ-մկնդեղային, մկնդեղ-կապարային։ As-ի առավելագույն պարունակությունը արդյունաբերության հանքանյութերում կազմում է 2%, սակայն սովորաբար մշակվում են ավելի հարուստ (5-10%) հանքանյութերը։ Ավելի աղքատ հանքանյութերը հարստացվում են գրավիտացիոն մեթոդներով և ֆլոտացիայով։

Մկնդեղի հանքանյութերի հանքավայրերը հայտնի են ԱՄՆ-ում, Բոլիվիայում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Շվեդիայում, Ռուսաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 640