Մկան ու կատվի ընկերությունը (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մկան ու կատվի ընկերությունը
The Yellow Fairy Book (1894) - p.1.png
Տեսակգրական ստեղծագործություն և հեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ
Հրատարակություն1850
Cat and Mouse in Partnership

Մկան ու կատվի ընկերությունը (գերմ.՝ Katze und Maus in Gesellschaft), Գրիմ եղբայրների հեքիաթը, որը պատմում է մկան հանդեպ կատվի դաժանության մասին։ Ըստ Աարնե-Թոմփսոնի հեքիաթային սյուժեների դասակարգման՝ կրում է 15 համարը` «Կարագի գողություն ընկերոջից» վերնագրով[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուկն ու կատուն ծանոթանում են։ Միևնույն ժամանակ կատուն խոստովանում է իր բարեկամությունն ու մեծ սերը, որի արդյունքում մկնիկը համաձայնում է նրա հետ նույն տանն ապրել և ընդհանուր տնտեսություն վարել։ Նրանք որոշում են միասին ձմեռվա համար պաշար հավաքել, որպեսզի քաղցած չմնան, ինչի համար գնում են մի կճուճ յուղ և թաքցնում այն եկեղեցու խորանի տակ, որը, նրանց կարծիքով, ամենաապահով տեղն էր։ Որոշ ժամանակ անց կատուն ցանկանում է փորձել յուղը։ Նա խաբում է մկանը, թե իբր ինքը՝ որպես կնքահայր, հրավիրված է իր զարմիկի երեխայի կնունքին, սակայն իրականում վազում է եկեղեցի ու բացում է յուղի ամանը։ Այս պատմությունը կրկնվում է ևս երկու անգամ՝ մինչև յուղի կճուճն ամբողջովին չի դատարկվում։ Ի պատասխան սանիկի անվան մասին հարցերին` կատուն տարբեր անուններ է հորինում։ Երբ գալիս է ձմեռը, մուկը և կատուն գնում են իրենց պաշարի հետևից։ Մուկը, տեսնելով դատարկ կճուճը, միանգամից կասկածում է կատվին։ Կատուն ի պատասխան կուլ է տալիս մկանը։

Ծագում և սյուժեի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը հայտնվել է Գրիմ եղբայրների հեքիաթների ժողովածուում սկսած 1812 թվականի առաջին հրատարակությունից, ինչպես նաև ընդգրկված է 1810 թվականի ձեռագրերի մեջ։ Հավանաբար գրառվել է Գրետխեն Վիլդի կողմից։ Ծանոթագրությունների մեջ նշված է նաև հեսսենյան տարբերակը աքաղաղի և հավի մասին, որոնք թանկարժեք քար են գտնում գոմաղբի մեջ և յուղի փոքր կճուճ են գնում դրանով, որից հավը քիչ-քիչ կտցահարում է։ Աքաղաղը սպանում է հավին և թաղում է նրան։

Նմանատիպ սյուժեով նորվեգական հեքիաթում, որը գրառել է Պետեր Ասբյորսոնը № 17 համարի տակ, գլխավոր դերերում էին արջը և աղվեսը, իսկ աֆրիկյան հեքիաթում` հավը և կատուն։

Հանսյորգ Ուտերը մատնանշում է, որ մանրամասները հանդիպում են «Վեպ աղվեսի մասին» պոեմի ավելի ուշ լրացումներում։ Առակների ժանրում հումորային տեսանկյունից և ավելի մեղմ ավարտով նույնատիպ պատմությունը գայլի և աղվեսի մասին է, որը տարածվել է 19-20-րդ դարերում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. D. L. Ashliman, «The Grimm Brothers' Children’s and Household Tales»
  2. Uther, Hans-Jörg: Handbuch zu den Kinder- und Hausmärchen der Brüder Grimm. Berlin 2008. S. 6-7. (de Gruyter; ISBN 978-3-11-019441-8)