Մխիթարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխիթարին
Изображение логотипа
Տեսակլիկյոր
Ալկոհոլի պարունակություն30%
ԱրտադրողՄխիթարյան միաբանություն
Ծագման երկիրԱվստրիա, Վիեննա
Ստեղծման տարի1889
Անվանված էՄխիթար Սեբաստացի
Գույնդեղին
 Mechitharine Վիքիպահեստում

Մխիթարին (Mechitharine Kloster Likor), Վիեննայի Մխիթարյան միաբանության վանականների կողմից պատրաստվող անուշաբույր լիկյոր։ Պատրաստվում է 42 տեսակի տարբեր դեղաբույսերից ու արևադարձային մրգերից։ Բաղադրատոմսը գաղտնի է պահվում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթարինի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է 1680 թ. մատյանում։ Նախքան ավելի մեծ ծավալի արտադրության անցնելը այն արտադրվել է Հունաստանի Մեթոն քաղաքում (1701-1715), Վենետիկում (1717-1773), Տրիեստում (1773-1810) և Վիեննայում (1811 թ-ից)։ 1889 թ. խմիչքը սկսեց արտադրվել որպես առաջին կարգի լիկյոր[2]։

Ի սզբանե խմիչքը պատրաստվել է միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու կողմից և հետագայում փոխանցվել վանականների միջոցով։

Մխիթարինը վաճառվում է Մխիթարյան միաբանությանը կից խանութում, մի շարք բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում[3]։

Ապրանքատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթարինն ունի հինգ ապրանքատեսակ՝

Մխիթարինի խանութը Վիեննայում
  • Edelsüß (պարունակում է մրգային նեկտար, նախատեսված է քաղցր լիկյոր նախընտրողների համար)
  • Süß (նախատեսված է կանանց համար, ունի Շիրազի վարդերի բույրը հիշեցնող հաճելի համ)
  • Halbbitter (նախատեսված է սեղանի համար, հեշտ մարսվող է, ունի նուրբ բույր)
  • Bitter (ունի թեթև դառնությունը, բացում է ախորժակը)
  • Edelbitter (հագեցնում է ծարավը, հաճախ օգտագործվում է որպես մարսողական դեղամիջոց)
  • Cordiale (ալպյան դեղաբույսերից, դրանց արմատներից պատրաստված և արևադարձային մրգերից պատրաստված սեղանի խմիչք)[4]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթարինն արժանացել է մոտ 30 տարբեր մրցանակների ու մեդալների, ներկայացվել տարբեր ցուցադրություններում՝ ներառյալ Գրացում, Զալցբուրգում և Լինցում[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Klosterlikör Mechitharine Store». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  2. «DIE MECHITARISTEN KONGREGATION». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  3. «Production». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  4. «Products». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  5. «Exhibitions». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.