Մի նշանակման պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի նշանակման պատմություն
ռուս.՝ История одного назначения
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվականնոյեմբերի 2, 2018
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱվդոտյա Սմիռնովա
ՊրոդյուսերՍերգեյ Սելյանով, Օքսանա Բարկովսկայա և Անատոլի Չուբայս
Սցենարի հեղինակԱվդոտյա Սմիռնովա, Աննա Պարմաս և Պավել Բասինսկի
ԴերակատարներԻրինա Գորբաչովա և Անդրեյ Սմիռնով
ՕպերատորՄաքսիմ Օսադչի
ԵրաժշտությունԲաստա
Պատմվածքի վայրՌուսաստան
ԿինոընկերությունCTB կինոընկերություն
Տևողություն112 րոպե
Բյուջե110 000 000 ₽
Պաշտոնական կայքէջ

«Մի նշանակման պատմություն» (ռուս.՝ «История одного назначения»), ռուսական պատմական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ավդոտյա Սմիրնովայի կողմից[1][2][3][4]։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ալեքսեյ Սմիրնովը, Եվգենի Խարիտոնովը, Ֆիլիպ Գուրևիչը և Իրինա Գորբաչովան։ Ռուսաստանում ֆիլմը վարձույթի է հանվել 2018 թվականի սեպտեմբերի 6-ին[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա։ Մայրաքաղաքային պորուչիկ Գրիգորի Կոլոկոլցևը, ոգեշնչված առաջավոր գաղափարներով, մեկնում է Տուլայի մարզ՝ ծառայելու հետևակ գնդում։ Այնտեղ տեղի է ունենում ռազմական հանցագործություն։ Զինվորին, որի ուսերին է ընկնում մեղքը, սպառնում է ռազմական տրիբունալ և գնդակահարություն։ Կոլոկոլցևը դիմում է կոմս Տոլստոյի օգնությանը, որը հանձն է առնում պաշտպանել անմեղ մարդուն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսեյ Սմիրնով - Գրիգորի Ապոլոնովիչ Կոլոկոլցև, մայրաքաղաքային պորուչիկ
  • Եվգենի Խարիտոնով - Լև Նիկոլաևիչ Տոլստոյ
  • Ֆիլիպ Գուրևիչ - Վասիլի Ստեպանովիչ Շաբունին, գրագիր[6]
  • Իրինա Գորբաչևա - Սոֆյա Անդրեևնա Տոլստայա
  • Ելիզավետա Յանկովկասայա - Տատյանա Անդրեևնա Բերս
  • Իգոր Զոլոտովիցկի - Նիկոլայ Իլյիչ, կառավարիչ
  • Աննա Միխալկովա - Աննա Իվանովնա, ուսուցչուհի, «նիհիլիստ»
  • Սերգեյ Ումանով - Ալեքսանդր Մատվեևիչ Ստասյուլևիչ, պրապորշչիկ
  • Աննա Պարմաս - Դաշուտկայի մայրը
  • Անդրեյ Սմիրնով - Ապոլոն Կոլոկոլցև
  • Լուկաշ Սիմլատ - Կազիմիր Բրոնիսլավովիչ Յացևիչ, կապիտան, վաշտի հրամանատար
  • Ալեքսեյ Մակարով - Սերգեյ Տոլստոյ
  • Կիրիլ Վասիլև - Բաբիլյով, ֆելդֆեբել
  • Տատյանա Կալգանովա - Ակուլինա
  • Աննա Ռիցարևա - Դաշուտկա
  • Արտյոմի Պադալկա
  • Սերգեյ Չետվերտկով - դատարանի այցելու
  • Սերգեյ Կորենկով - լաքեյ
  • Ալեքսեյ Չուբկին - ուղեկցորդ
  • Լև Լետով - Լև Տոլստոյի որդին
  • Մարգարիտա Լիտովչենկո
  • Նիկոլայ Յակովլև - խոհարար
  • Գենադի Սմիրնով - Պյոտր Ալեքսեևիչ Յունոշա, գնդապետ
  • Օլգա Ալբանովա - Ալեքսանդրա Անդրեևնա Տոլստայա
  • Անդրեյ Պրոշկին - Միլյուտին
  • Լեոնիդ Ալիմով - գեր մարդ գնացքում
  • Դանիիլ Շիգապով - տխուր մարդ գնացքում
  • Ալեքսանդր Զավյալով - ավագ
  • Կոնստանտին Շելեստուն - հետախույզ
  • Վադիմ Սկվիրսկի - Միխեև, գնդի բժիշկ
  • Գլեբ Սիշկո - Եգոր

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները անցկացվել են Պսկովի շրջանի Պուշկինսկիե Գորի գյուղում՝ Տոլստոյի «Յասնայա Պոլյանա» թանգարան-կալվածքում[7][8], «Լենֆիլմ» կինոստուդիայի տաղավարներում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում՝ Գավրիիլ Դերժավինի տուն-թանգարանում, Նեկրասովի թանգարան-բնակարանում և Գիտնականների տանը[9]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է բարձր գնահատականներ կինոքննադատների կողմից։ Megacritic կայքում ֆիլմը ստացել է 10-ից 7,6 միավոր՝ ըստ 18 գրախոսությունների[10]։ Անտոն Դոլինը այսպես է բնութագրել ֆիլմը․ «Մեր առջև՝ խայթիչ, դառը, չար և շատ ճշգրիտ մտորում է Ռուսաստանի լիբերալիզմի մասին»[11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018 – «Կինոտավր» փառատոն.
    • Գորինի անվան մրցանակ լավագույն սցենարի համար (ֆիլմ «Մի նշանակման պատմություն»)[12]
    • Հանդիսատեսի համակրանքի մրցանակ[13]
  • 2018 – «Կրայ Սվետա» փառատոն.
    • Հանդիսատեսի համակրանքի մրցանակ[14]
  • 2019 – «Ոսկե արծիվ» մրցանակ 2018 թվականի համար.
    • «Լավագույն սցենար» անվանակարգում[15]
  • 2019 – «Նիկա» մրցանակ 2018 թվականի համար.
    • «Լավագույն սցենար» անվանակարգում[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ушел Быков на "Завод". Самые ожидаемые российские фильмы 2018 года
  2. Обзор изменений графика кинорелизов России за неделю с 26 февраля по 4 марта
  3. «Camera! Action!: что происходит в российском кино». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  4. Ирина Горбачева: «Мы те еще секс-символы поколения»
  5. История одного назначения, 2018
  6. Дмитрий Быков (2018 թ․ սեպտեմբերի 5). «Лев и агнец». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. ««История одного назначения»: Небо цвета дождя». Сеанс. 17 мая 2018. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  8. «В Петербурге завершаются съёмки фильма Авдотьи Смирновой «История одного назначения»». Культура. 11 октября 2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  9. «Авдотья Смирнова снимает в Петербурге фильм на сюжет из жизни 38-летнего Льва Толстого». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  10. «История одного назначения» (ռուսերեն). Megacritic. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  11. ««История одного назначения» Авдотьи Смирновой. Самый важный фильм «Кинотавра» — о Льве Толстом и современной России» (ռուսերեն). Meduza. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  12. «Гран-при «Кинотавра» удостоен фильм Наталии Мещаниновой «Сердце мира»». ТАСС. 10 июня 2018. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  13. «Фильм Авдотьи Смирновой получил приз зрительских симпатий «Кинотавра»». РИА Новости. 10 июня 2018. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  14. Антон Войтович (4 сентября 2018). ««История одного назначения»: ну, как не любить русский народ?». Сахалин и Курилы. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  15. «Лауреаты премии «Золотой Орел» за 2018 год». 27.01.2019.
  16. "Ника" назвала лучшим фильмом "Войну Анны"